fbpx

Լրացուցիչ

5 ֆիլմ մայր-երեխա փոխհարաբերությունների մասին

Վերջերս “New York Times”-ի կողմից հրապարակվել է գրականության մեջ ամենավատ մայրերից մի քանիսի անունները: Ներկայացնում ենք դրանցից 5-ին:

1. Քերի/Кэрри/Carrie, 1976

Ռեժ.՝ Բրայան դե Պալմա
Դերերում՝ Սիսի Սպեյսեք, Փայփեր Լորի, Էմի Իրվինգ ևն

Սթիվեն Քինգի 1974 թ. համանուն գրքի հիման վրա էկրանավորված ֆիլմ, որը պատմում է Քերի անունով մի ամաչկոտ աղջկա մասին, որին նեղացնում և ծաղրում թե՛ դասարանցիները, թե՛  մյուս երիտասարդները: Քերին փակվում է ինքն իր մեջ, իսկ աղջկա մայրը՝ Մարգարեթն անգամ փորձ էլ չի անում, որ օգնի դստերը: Շուտով Քերին ձեռք է բերում գերբնական կարողություն և վրեժխնդիր է լինում բոլորից, այդ թվում և մորից:

 

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

2. Կույս ինքնասպանները/Девственницы-самоубийцы/The Virgin Suicides, 1999

Ռեժ.`Սոֆիա Կոպպոլա
Դերերում՝ Ջեյմս Վուդս, Քեյթլին Թըրներ, Քիրսթեն Դանսթ ևն

Լիսբոնների 13-ամյա աղջիկն ինքնասպան է լինում: Ընտանիքի անդամները ցնցված են, իսկ աղջկա չորս քույրերի կյանքը կտրուկ փոխվում է: Հարևանները, մարդիկ սկսում են ավելի ուշադիր հետևել ընտանիքի անդամների կյանքին, իսկ ծնողները, աղջիկներին պաշտպանելու համար, քիչ-քիչ մեկուսացնում են նրանց արտաքին միջավայրից: Աղջիկների մայրը՝ տիկին Լիսբոնը չի հետաքրքրվում աղջիկների ներքնաշխարհով:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

3. Ամեն տեղ, բացի այստեղից/Где угодно, только не здесь/Anywhere But Here, 1999

Ռեժ.՝ Ուեյն Վան
Դերերում՝Սյուզեն Սարանդոն, Նատալի Փորթման ևն

Ադելն ու Էնը մայր և դուստր են: Աղջիկը նման չէ մորը. Ադելը սիրում է տղամարդկանց ուշադրության կենտրոնում լինել, իսկ Էնն ինքնամփոփ աղջնակ է, որը տղամարդկանց ներկայությունից իրեն միայն վատ է զգում: Թվում է, թե մայրը և դուստրը ոչ մի ընդհանրություն չունեն, բայց արի ու տես, որ դա միայն առաջին հայացքից է այդպես …

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

4. Սպիտակ օլեանդր/Белый Олеандр/White Oleander, 2002

Ռեժ.՝ Փիթեր Կոզմինսկի
Դերերում՝Էլիսոն Լոման, Միշել Պֆայֆեր ևն

Ֆիլմն էկրանավորվել է Ջանեթ Ֆիթչի 1999 թ. համանուն գրքի հիման վրա:
Ինգրիդը և նրա դուստրը՝ Ասթրիդը երջանիկ են, քանի դեռ նրանց անդորրը չի խաթարել գրավիչ Բարի Քոլքերը: Բարիի և Ինգրիդի միջև «կրակ է բռնկվում», որը սակայն շատ շուտով մարում է: Բարին պատրաստվում է հեռանալ Ինգրիդից, սակայն հուսահատ կինը չի կարող համակերպվել սիրելիի կորստի հետ և թունավորում է վերջինիս սպիտակ օլեանդրի թույնով:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

5. Թանկագին/Сокровище/Precious, 2009

Ռեժ.՝Լի Դենիելս
Դերերում՝ Գաբուրի Սիդիբե, Մոնիկ ևն

Ֆիլմի հիմքում է Ռամոն Լոֆթոնի 1996 թ. «Ջանք գործադրիր/Push»  գիրքը:
Օսկարակիր այս ֆիլմը պատմում է Հարլեմում ապրող հղի, գեր, ինչպես նաև հղի Մերիի մասին, որին առաջարկություն են անում. Մերին կարող է հատուկ դպրոց ընդունվել, որտեղ նրա մասին հոգ կտանեն և նա հնարավորություն կստանա լավ կյանք ապահովել իր երեխայի համար:
2010 թ. ֆիլմն արժանացել է Օսկարի՝ «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Աղբյուր՝ Kinopoisk.ru, Gidonline.club, IMDb.com:

 

 


Հենրիկ Մալյանն ասել է…

Հայտնիներ, որոնք «պատահաբար» են հայտնվել Հոլիվուդում

Ի՞նչ բնակարաններում են ապրում հայտնիները. Կարլ Լագերֆելդ

“The Death and Life of John F. Donovan”. պրեմիերա

Սեպտեմբերի 6-ին կմեկնարկի Տորոնտոյի միջազգային կինոփառատոնը

Քենդրիկ Լամարն առաջին անգամ կնկարահանվի ֆիլմում

Լուի դը Ֆյունեսն ասել է . . .

Ռոբին Ուիլյամսի և կնոջ անձնական իրերը կներկայացվեն Sotheby’s աճուրդում

21-րդ դարի լավագույն կատակերգությունները ըստ “RollingStone”-ի

“Glass”. Մ.Նայթ Շյամալանի նոր ֆիլմը

Էմմի մրցանակաբաշխության հավակնորդների անունները հայտնի են

Ջորջ Քլունին Սարդինիայում վթարի է ենթարկվել

Հուլիսը՝ պաղպաղակի ամիս. 27 հայտնիներ, որոնք պաղպաղակ են համտեսում

Նախաճաշ անկողնում. Էմիլի Ռատակովսկի, Ջոնաթան Բեննեթ, Քեյթ Բոսուորթ և այլ հայտնիներ

2018 թ. ամենաթեժ ֆիլմերն ըստ “Esquire” ամսագրի

Լեոնիդ Ենգիբարյան. Սովորականն անսովոր է [պատմվածքներ]