Երբ սերը տարիք չի հարցնում - VNews

Երբ սերը տարիք չի հարցնում

AE home - Երբ սերը տարիք չի հարցնում

Սիրո մեջ կարևոր չէ տարիքը, սոցիալական կարգավիճակը, հարստությունըդ և շատ այլ բաներ. կարևոր է միայն սրտի աշխատանքը և ներսում տիրող հաճելի քաոսը:
Ժան Պոլ Սարտրն ասել է. «Գուցե գան ավելի գեղեցիկ ժամանակներ, բայց այս մեկը՝ մերն է»: Սերը եղել է մեզնից առաջ, և կլինի մեզնից հետո, բայց մերը կտարբերվի մյուսներից:
VNews-ը ձեզ է ներկայացնում է 5 գեղեցիկ ֆիլմ այն մասին, որ սերը տարիք չի հարցնում:

1. Սիրեկանը/Любовник/L’amant, 1991

f99901fd3bcc8759344bc478d748fb70 - Երբ սերը տարիք չի հարցնում
1991 թ. Ժան-Ժակ Անոն հանրության դատին է հանձնում իր «Սիրեկանը» ֆիլմը:
Ֆիլմի հիմքում է Մարգրիտ Դյուրասի 1984 թ. համանուն ստեղծագործությունը: Գլխավոր դերում է Ջեյն Մարչը:
30-ականներ: Սայգոն: Հարուստ և կայացած տղամարդը ծանոթանում է մի փոքրիկ ֆրանսուհու հետ: Աղջիկը շատ երիտասարդ է, բայց դա կարևոր չէ: Աղջնակը ցանկանում է բացահայտել իր մեջ փթթող կանացիության սահմանները և թե ինչ զգացողություններ կտա իրեն տարիքով մեծ տղամարդը: Տղան չէր կարող ամուսնանալ նրա հետ՝ երկուսն էլ գիտեին դա: Փոխարենը նա աղջկան տալիս է սեր և կին է դարձնում: Այս ֆիլմը, սակայն, երջանիկ ավարտի մասին չէ: Նա նվիրեց իր ամնեղությունը, կիրքը, մարմինը: Միակ բանը, որ նա չկարողացավ նվիրել՝ դա իր սերն է:

2. Թունավոր Բաղեղ/Ядовитый плющ/Poison Ivy, 1992 O2ORWWRW7mJx - Երբ սերը տարիք չի հարցնում

Ասում են. «Սիրո և պատերազմի մեջ ցանկացած մեթոդ արդարացված է»: Սե՞ր, թե՞ նախանձ, իսկ գուցե՝ արգելված պտու՞ղ:
Ֆիլմը էկրաններ էր բարձրացել 1992 թ.:
Գլխավոր հերոսուհին՝ Սիլվիա Կուպերը, հարուստ պրոդյուսերի աղջիկ է:
Մյուս հերոսուհին՝ Այվին է, ով աղքատ ընտանիքից է , իսկ դպրոց կարողացել է ընդունվել միայն հատուկ կրթաթոշակի շնորհիվ:
Աղջիկները մտերմանում են. ավելի ճիշտ կլինի ասել՝ Այվին հետաքրքրությամբ հետևվում է Սիլվիային և անում ամեն բան, որ մուտք գործի Սիլվիայի կյանք: Գեղեցիկ աղջնակը գրավում է Սիլվիայի ծնողների ուշադրությունը և խենթահան է անում պարոն Կուպերին:
Այստեղից վատ հոտ է գալիս. այո՛, փոքրիկ աղջնակը գիտի, թե ինչպես բոլորի կյանքը թունավորի:
Գլխավոր դերերում են Դրյու Բերրիմորը, Սառա Գիլբերթը, Թոմ Սքերիտը և այլք:

3. Լոլիտա/Лолита/Lolita, 1997

71562 - Երբ սերը տարիք չի հարցնում

 Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտա» գործին ծանոթ են բոլորը:
1997 թ. էկրաններին են հայտնվում Ջերեմի Այրոնսը, Դոմինիկ Սուեյնը, Մելանի Գրիֆիտը և այլք:
Ռեժիսոր Էդրիան Լայնի ֆիլմը պատկերավոր կերպով պատմում է պրոֆեսոր Գումբերթի մասին, ով տեղափոխվում է Նոր Անգլիա: Նա բնակություն է հաստատում գեղեցիկ մի առանձնատանը: Տղամարդու ուշադրությունը միանգամից գրավում է հարևանների 12-ամյա դուստրը՝ Լոլիտան: Տղամարդը սիրահարվում է աղջնակին և հույս ունի, որ Լոլիտան կկարողանա լցնել իր դատարկ ու միայնակ կյանքը: Բայց կան հանգամանքներ, որոնք սիրուց էլ ուժեղ են:
 Դու դեռ ինձ չես համբուրել, այնպես չէ՞:

4. Սառա/Охранник для дочери/Sara, 1997

750x536 miyfzb - Երբ սերը տարիք չի հարցնում
Լեհական գեղեցիկ ֆիլմ, որը մի փոքր հիշեցնում է Լյուկ Բեսոնի «Լեոն» ֆիլմը:  Սակայն՝ այս ֆիլմում Մատիլդայի փոխարեն հանդիպում ենք ավելի հասուն Սառային:
Լեոնը կարգուկանոն է սահմանում: Նա ունի կին և երեխաներ: Մի պահ այդ ամենը հօդս է ցնդում:
Լեոնը զրկվում է ընտանիքից: Նրան մնում է միայն խմել, խմել և մատնվել մոռացության: Տեղական մաֆիայի պարագլուխը վարձում է փորձառու հարբեցողին, որ նա պաշտպանի իր աղջկան, քանի որ «վատ տղաները» չեն ստացել այն, ինչ ցանկանում էին, և այժմ սպառնում են նրա ընտանիքին:
Տղամարդը չի կարողանում անտարբեր անցնել աղջկա կողքով, աղջիկը ևս սիրահարված է Լեոնին: Վերջիվերջո նրանք չեն կարողանում պայքարել նոր ծնունդ առած այդ զգացմունքի դեմ:
Գլխավոր դերերում են Բոգուսլավ Լինդան և Ագնեշկա Վլոդարչիկը:

5. Կրթություն/Воспитание чувств/An Education, 2008

AE home - Երբ սերը տարիք չի հարցնում
2008 թ. էկրաններ է բարձրանում Լոնե Շերֆիգի «Կրթություն» ֆիլմը՝ Քերի Մալիգանի, Փիթեր Սկարսգարդի, Դոմինիկ Քուպերի և Ռոզամունդ Փայքի մասնակցությամբ:
Ջենին շատ խոստումնալից աղջնակ է. նա զբաղվում է  երաժշտությամբ և լավ սովորում դպրոցում: Ջենին ծնողների հպարտությունն է, և նրանք իրենց դստեր հետ մեծ հույսեր են կապում:
Դևիդը նրանից տարիքով մեծ է, ավելի կայացած և խորամանկ: Դևիդը միանգամից գրավում է աղջնակի սիրտը և իրենով անում, ու չնայած ծնողների դեմ լինելուն ՝ Ջենին գիտի, որ նրա տեղը Դևիդի կողքին է:
Բացահայտումները, սակայն, Ջենիին խոցում են և մեկընդմիշտ  փոխում մարդկանց մասին նրա պատկերացումները:
2010 թ. Բրիտանական կինոակադեմիայի կողմից դերասանուհի Քերի Մալիգանը արժանացել է մրցանակի՝ «Լավագույն կին դերասանուհի» անվանակարգում:
 Մենք ընդունում ենք այն սերը, որին մեզ արժանի ենք համարում:
Շարունակելի…

Վլադիմիր Նաբոկով և Վերա Նաբոկովա. Նվիրական սեր, դավաճանություն և փառք

Սեր առանց կանոնների ու չոր օրենքներով. Սարտր, Սիմոնա

Սեր առանց «չի կարելի»-ների. Սարտր, Էդգար Պո, Թոմաս Ման

5 վայր, որ պետք է գնաս, եթե գրող ես [մուսայի հետևից]

Արիանա Գրանդեն, Լանա Դել Ռեյը և Մայլի Սայրուսը «Չառլիի հրեշտակները» ֆիլմի սաունդթրեքի կատարողներն են

«Լոլիտան» ասում է…

Ինչո՞ւ գրել. Ժան-Պոլ Սարտր

Դետեկտիվ ժանրի 5 մինի-սերիալ

5 դրամատիկ ֆիլմ փոքրիկ գաղտնիքների մասին

«Ոսկե Գլոբուս 2019»-ի մասնակիցները

10 անհայտ փաստ հայտնի գրքերի մասին

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի ստեղծագործությունների 5 լավագույն էկրանավորումները

5 ֆիլմ Ջերեմի Այրոնսի մասնակցությամբ

Հայտնի գրողներն ու նրանց իրական մասնագիտությունները

10 սրճասեր գրող, որոնց գուցե չգիտես

Սեպտեմբերի 6-ին կմեկնարկի Տորոնտոյի միջազգային կինոփառատոնը