5 ֆիլմ` լի կյանքի կարևոր դասերով - VNews

5 ֆիլմ` լի կյանքի կարևոր դասերով

.jpg - 5 ֆիլմ` լի կյանքի կարևոր դասերով

Իհարկե միշտ էլ հետաքրքիր է դիտել ֆիլմեր սուպերհերոսների, գերբնական ու չար ուժերի, սիրահար զույգերի մասին, բայց նույնքան հետաքրքիր ու կարևոր է դիտել ֆիլմեր, որոնք դիտելուց հետո ուղղակի ուզում ես անմիջապես կրկին դիտել դրանք: Խոսքն այնպիսի ֆիլմերի մասին է, որոնք «կրթում», դասեր են տալիս մեզ իրական կյանքի, մարդկային հարաբերությունների ու աշխարհի մասին: Նման ասելիքով ֆիլմեր ստեղծելը բարդ է, և հաճախ բարդ է նաև դրանք դիտելն ու հասկանալը: VNews-ն աձանձնացրել է 5 ֆիլմ, որոնցից կարելի է կյանքի անվերջ դասեր քաղել: Իսկ որո՞նք են այն «ուսուցողական» ֆիլմերը, որոնք ձեզ կարևոր արժեքների մասին են սովորեցրել:

1. Collateral Beauty/ Призрачная красота/ Թափանցիկ գեղեցկություն

Թողարկվել է՝ 2016թ.

Դերերում՝ Ուիլ Սմիթ, Էդվարդ Նորթոն, Քիրա Նայթլի, Քեյթ Ուինսեթ, Հելեն Միրեն, Մայքլ Փենա…

Նկարագրությունը՝ Հովարդը ճգնաժամային իրավիճակում է հայտնվում դստեր մահից հետո: Նա բաժանվում է կնոջից ու ողջ ժամանակն անց է կացնում միայնակ: Նա քիչ է քնում, գրեթե չի ուտում և զբաղվում է միայն հեծանիվ վարելով, դոմինոներից բաղկացած շղթայական կառույցներ ստեղծելով ու նամակներ գրելով: Նամակները սակայն ուղղված չեն մարդկանց, դրանց հասցեատերերն են Մահը, Սերն ու Ժամանակը: Վերջիններս որոշում են անձամբ գնալ ու զրուցել Հովարդի հետ՝ տալով այնպիսի կյանքի դասեր, որոնք այս ֆիլմը դիտող մարդկանց համար իսկապես արժեքավոր կլինեն: Ֆիլմը սովորեցնում է, որ դժվար պահերին անգամ չպետք է կորցնել «թափանցիկ գեղեցկությունը» տեսնելու ունակությունը՝ այսինքն մարդկանց ու տիեզերքի հետ ունեցած յուրահատուկ կապը, ապրած լավ պահերն ու հիշողությունները:

2. Yes Man/ Всегда говори да/ Միշտ ասա «Այո»

Թողարկվել է՝ 2008թ.

Դերերում՝ Ջիմ Քերի, Զոյի Դեշանել, Բրեդլի Քուփեր…

Նկարագրությունը՝ Քարլ Ալենը կնոջից բաժանվելուց հետո միանգամայն վատատես է դարձել: Նա շարունակ խուսափում է ընկերներից ու ցանկացած առաջարկի դեպքում մերժում բոլորին՝ մեկուսանալով աշխարհից: Նրա գործընկերներից մեկը առաջարկում է Քարլին գնալ «Այո» անունը կրող մի սեմինարի, որը մարդկանց մարտահրավեր է նետում ամեն պարագայում ասել «Այո»: Սա Քարլի առաջին քայլն է դառնում ավելի լայն աշխարհայացք ունենալու ու միտքը բաց պահելու համար: Ֆիլմը սովորեցնում է, որ շատ դեպքերում «այո» ասելը կարող է իսկապես պատճառ դառնալ հարյուրավոր հնարավորությունների, որոնց գուցե երբեք չհանդիպենք, եթե անընդհատ փակենք այն դուռը, որը կապում է մեզ մարդկանց հետ:

3. Mister Nobody/ Господин Никто/ Պարոն Ոչ ոք

Թողարկվել է՝ 2009թ.

Դերերում՝ Ջարեդ Լետո, Սառա Փոլի, Թոբի Ռեգբո

Նկարագրությունը՝ Նեմո անունով 118-ամյա մարդը վերջին մահկանացուն է աշխարհում և ողջ աշխարհը հետևում է, թե ինչպես է նա մոտենում մահվան շեմին: Հետաքրքրված կյանքով, որ ապրել է Նեմոն, հոգեբաններն ու գիտնականանները հարցազրույց են վերցնում նրանից՝ փորձելով նաև օգնել նրան հիշել անցյալը: Նեմոն, որի անունը լատիներենից թարգմանաբար նշանակում է «ոչ ոք», առանձնացնում է իր կյանքի երեք կարևոր շրջանները՝ 9 տարեկան, երբ իր ծնողներն ամուսնալուծվեցին, 15 տարեկան, երբ նա սիրահարվեց և 34 տարեկան, երբ արդեն հասուն տարիքում էր: Նեմոն բացատրում է, որ մահվանից առաջ երեխաները կարողանում են իմանալ, թե ինչ կյանքով են ապրելու նրանք լույս աշխարհ գալուց հետո: Հրեշտանկները, սակայն, ջնջում են դա նրանց մտքից ծնվելու ժամանակ, սակայն մոռանում են Նեմոյի մտքից նույնպես ջնջել այդ տեղեկությունը, և դա է պատճառը, որ նա կարողանում է հիշել իր հետ տեղի ունեցող հնարավոր տարբերակները: 9 տարեկանում Նեմոն ստիպված է ընտրություն կատարել՝ մնա՞լ հոր հետ, թե՞ հեռանալ մոր հետ: Նեմոյի ցանկացած ընտրություն կփոխի նրա կյանքը…  

1 2

5 ֆրանսիական ֆիլմեր յուրաքանչյուր տրամադրության համար

5 գիրք + 5 ֆիլմ. Վիգեն Գալստյան

5 նախընտրական ֆիլմ՝ ինտրիգների, PR-ի զորության ու սկանդալների մասին

5 գիրք+5 ֆիլմ. Անուշ Քոչարյան

Ռուսական ո՞ր ֆիլմերն են ճանաչում ձեռք բերել արտերկրում

5 ֆիլմ + 5 գիրք [Վան Նեմրա]

Ջարեդ Լետոն անճանաչելիորեն փոխվել է «House of Gucci» ֆիլմի նկարահանումների համար

5 ֆիլմ+5 գիրք [Սյունե Սևադա]

Ուիլ Սմիթը մտադրվել է քաղաքական գործիչ դառնալ

5 ֆիլմ + 5 փաստ + 5 միտք. Դարեն Արանոֆսկի

«Գարեջուր գնդակի փոխարեն». Բրեդ Փիթը գարեջուր է նետում Մեթյու Մակքոնահիին[տեսանյութ]

Անջելինա Ջոլին վաճառում է Բրեդ Փիթի յուրօրինակ նվերը

Ոգեկոչող ֆիլմեր՝ քաղցկեղի դեմ պայքարի մասին… [5 ֆիլմ]

Նոր էտապ՝ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի երեխաների խնամակալության համար պայքարում

Աստղ չեն ծնվում. Ինչ են աշխատել նախկինում հայտնի աստղերը

Աստղերի լեգենդար մերկ ֆոտոսեսիաները