fbpx

Լրացուցիչ

5 ֆիլմ մարդասիրության և անցումային տարիքի մասին

Մենք բոլորս օգնության, կարեկցանքի, նույնիսկ փրկության կարիք ունենք: Մարդիկ գալիս են մեր կյանք ու գնում, բայց կան նրանք, ովքեր մնում են, մնում, որ օգնեն, փրկեն ինքներս մեզանից, սիրեն ու թևեր տան:
VivaroNews Culture-ը ձեզ է ներկայացնում 5 ֆիլմ մարդասիրության և կարեկցանքի մասին:

1. Մեռած պոետների հասարակություն//Общество мертвых поэтов//Dead Poets Society, 1989

ռեժ.՝ Փիթեր Ուիր

դերերում՝ Ռոբին Ուիլյամս, Ռոբերտ Շոն Լեոնարդ, Իթան Հոուկ և այլք:

Փիթեր Ուիրի «Մեռած պոետների հասարակությունը» էկրաններ է բարձրացել 1989 թ. և միանգամից սիրվել: Ֆիլմը արժանացել է մի քանի նշանավոր մրցանակների. Օսկար՝ «Լավագույն սցենար» անվանակարգում, Սեզար՝ «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում և 1990 թ. Բրիտանական ակադեմիայի կողմից մրցանակ՝ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն սաունդթրեք» անվանակարգերում:

Նա նրանց ոգեշնչումն էր: Նա նրանց կյանքը գեղեցիկ էր դարձնում:

Ֆիլմի կենտրոնում է ուսուցիչ Ջոն Քիթինգի և իր աշակերտների միջև փոխհարաբերությունները: Ի տարբերություն այլ ուսուցիչների, նա անմիջական է և շատ մարդասեր, հասարակ շփման և ընկերության մեջ: Նրան բոլորը սիրում են, նրա դասաժամերը ոչ ոք բաց չի թողնում: Մի գեղեցիկ օր ուսուցիչն իր աշակերտներին պատմում է «Մեռած պոետների հասարակության» մասին և մեկնդմիշտ փոխում բոլորի կյանքը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

2. Վտանգավոր մտքեր//Опасные мысли//Dangerous Minds, 1995

ռեժ.՝ Ջոն Ն. Սմիթ

դերերում՝ Միշել Փֆայֆեր:

 Նա կոտրեց կանոնները և փոխեց նրանց կյանքը:
Լու Ջոնսոնը ընդունվում է քոլեջ: Նա պետք է դասավանդի անգլերեն: Նախքինում նա զինվորական էր և նման աշխատանքը թվում է թե նրա համար չէ, բայց արի ու տես, որ նրա ունակությունները և պողպատե նյարդերը նոր գործատեղում շատ կօգտագործվեն: Բախտի բերմամբ, թե պատահմամբ՝ նա ստիպված է լինում առնչվել ագրեսիվ և ըմբոստ երիտասարդների հետ, ովքեր խնդիրներ ունեն թմրանյութերի, ինքնակառավարման և ինքնատիրապետման հետ, ովքեր անընդհատ անախորժությունների մեջ են ընկնում: Լուին չեն ընդունում և ամեն բան անում են, որ նա հրաժարվի աշխատանքից, բայց պողպատե լեդին չի պատրաստվում այդքան շուտ հանձնվել:
Ֆիլմի սաունդթրեքը բոլորիս հայտնի ռեփփեր Կուլիոյի “Gangsta’s Paradise“-ն է:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

3. Երգչախումբ//Хористы//Les Choristes, 2004

ռեժ.՝ Քրիստոֆ Բարատյե

դերերում՝ Ժերար Ժունյո, Ֆրանսուա Բեռլեան, Կադ Մերադ և այլք: 

 Գեղեցիկ, հուզիչ, մարդասիրական «Երգչախումբ» ֆիլմը էկրաններին է հայտնվել 2004 թ.: 50-ականներ: Ֆրանսիա: Դժվար կառավարելի և տարօրինակ երեխաներ: Ուսուցիչ Կլեմենտ Մատյեն աշխատանքի է ընդունվում մի գիշերօթիկ դպրոց: Նա ապշում է, երբ տեսնում է, թե ինչպես է դպրոցի տնօրենը վերաբերվում երեխաներին: Մատյեն գիտի, որ երեխաներին հատուկ մոտեցում է անհրաժեշտ. նրանք ավելի են ըմբոստանում, երբ նրանց քննադատում են, ցավեցնում, արհամարհում: Մատյեի մտքով անցնում է՝ երգչածումբ հիմնել և անել ամեն բան, որ երեխաների կյանքը փոխվի:
2005 թ. ֆիլմը արժանացել է Սեզար մրցանակի՝ «Լավագույն ձայն» և «Լավագույն սաունդթրեք» անվանակարգերում:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

4. Ազատության գրողները//Писатели свободы//Freedom Writers, 2006

ռեժ.՝ Ռիչարդ ԼաԳրավենս

դերերում՝ Հիլարի Սուենկ, Սկոտ Գլեն, Պատրիկ Դեմսի և այլք:

Մեր պատմությունը, մեր բառերը:
Էրին Գրյուվելի «Ազատ գրողների օրագիր» ստեղծագործության վրա էկրանավորված ֆիլմի կենտրոնում է Էրինը: Ուսուցչուհին ընդունվում է աշխատանքի Կալիֆորնիայի դպրոցներից մեկում՝ անգլերեն դասավանդելու: Նա ապշած է. այսքան տարբեր և միևնույն ժամանակ այդքան նման, այդքան թերի և միևնույն ժամանակ գեղեցիկ երիատսարդներ, ովքեր պաշտպանության և դարձի գալու կարիք ունեն: Ուսուցչուհին կդառնա նրանց փրկիչը:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

5. Օտարացում//Учитель на замену//Detachment, 2011

ռեժ.՝ Թոնի Քեյ

դերերում՝ Էդրիեն Բրոուդի, Սամի Գեյլ և այլք:

 2011 թ. «Օտարացում» ֆիլմը եզրափակում է ցանկը: Ցանկի մյուս ֆիլմերի նման, այս ֆիլմը ևս անդրադառնում է ուսուցիչ-աշակերտ բարդ ու խճճված հարաբերություններին:
Հենրի Բարտը շրջում է դպրոցներով և փոխարինում ուսուցիչներին: Դպրոցներից մեկում նա պետք է անգլերեն դասավանդի, բայց Հենրին չի էլ կարող պատկերացնել, թե նրան ինչ է սպասվում. անապահով, միայնակ, փողոցներում մեծացած երիատսարդները պոտենցիալ հանցագործներ են, բայց ուսուցիչը կփորձի օգնել նրանց:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:
Աղբյուրը՝ kinopoisk.ru, imdb.com

5 ֆիլմ ճանապարհորդության մասին

Հայտնի դերասանները հայտնի մարդկանց կերպարներներում. մաս 3

Ռոբին Ուիլյամսն ասել է . . .

Ռոբին Ուիլյամսի և կնոջ անձնական իրերը կներկայացվեն Sotheby’s աճուրդում

5 ֆիլմ յոգայի մասին

Մորգան Ֆրիմանի լավագույն ֆիլմերից մի քանիսը

Կինոն և Սալվադոր Դալին

7 լավ ֆիլմ վատ եղանակի համար

5 կենսագրական ֆիլմ հայտնի մարդկանց մասին

Սբ. Վալենտինին ընդառաջ 10 ֆիլմ սիրո մասին

10 լավ ֆիլմ 90-ականներից

25+ դերասան, որ անճանաչելի է մարմնավորած կերպարում (լուսանկարներ)

Ո՞վ եմ ես. կի՞ն, թե՞ տղամարդ. 5 դրամատիկ ֆիլմ

5 ֆիլմ, որ կարող եք դիտել ձմեռվա ամիսներին

5 ֆիլմ+5 գիրք. Բաբկեն Չոբանյան

Ի՞նչ դիտել-չդիտել մեր կինոթատրոնում. «24 ժամ ապրելու համար»