fbpx

Լրացուցիչ

5 ֆիլմ մարդկային բարդ հարաբերությունների մասին

Մեծագույն բախտավորություն է ցանկացած իրավիճակում մարդ մնալը: VivaroNews Culture-ը ներկայացնում է 5 գեղեցկագույն ֆիլմ մարդկային հարաբերությունների և մարդասիրության մասին:

1.Ավազից և մշուշից տունը/Дом из песка и тумана/House of Sand and Fog, 2003

ռեժ.՝ Վադիմ Պերելման 

դերերում՝ Ջենիֆեր Քոնելի, Բեն Քինգսլի, Ռոն Էլդարդ ևն

Կյանքը լի է երջանկությամբ և տխրությամբ, և դու չես կարող ունենալ մեկն առանց մյուսի:

«Ավազից և մշուշից տունը» ցնցել է և շարունակում է ցնցել իր անկեղծությամբ, դրամատիզմով և մարդկային դժբախտության ամենախորը շերտերի պատկերմամբ: Երբ հարցականի տակ է դրված այն, ինչ սիրում ես և ինչը քեզ համար թանկ է, ցանկացած քայլ արդարացված է:
Քեթիին զրկում են տնից, բայց աղջիկը պայքարում է: Նոր բնակիչներն Իրանից ժամանած մարդիկ են: Ընտանիքը տան համար մեծ գումարներ է վճարել, և չնայած աղջկա սպառնալիքներին՝ չի ցանկանում հրաժարվել այդ գեղեցիկ տնից:
Քիթին և նորաբնակ ընտանիքի անդամները պատերազմում են և սառը հակամարտությունը բերում է դրամատիկ հանգուցալուծման:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

 2. Բախում/Столкновение/Crash, 2004

ռեժ.՝ Փոլ Հագիս

դերերում՝ Դոն Չիդլ, Մեթ Դիլոն, Ռայան Ֆիլիպ, Սանդրա Բուլոք, Բրենդեն Ֆրեյզեր, Լուդաքրիս ևն

Դու պատկերացում էլ չունես, թե ով ես:

Մարդիկ միմյանց օգնում են, հարվածում, դավաճանում, սիրում կամ ատում, պաշտպանում կամ վնասում, բարությանը բարությամբ կամ չարությամբ պատասպանում. մարդիկ տարբեր են, և լավի ու վատի պատկերացուները ևս տարբեր են:
Մի քանի մարդկային ճակատագիր հատվում են և փոխում նրանցից յուրաքանչյուրի կյանքը: Իսկ նրանք, որոնցից սովորաբար օգնություն ես սպասում, անհրաժեշտության դեպքում հենց առաջինն են հարվածում:
Այս ազդեցիկ ֆիլմը արժանացել է Օսկարի՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն սցենար» և «Լավագույն մոնտաժ» անվանակարգերում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

3. Անտեսանելի կողմը/Невидимая сторона/The Blind Side, 2009

ռեժ.՝ Ջոն Լի Հենկոկ

դերերում՝ Սանդրա Բուլոք, Քուինթոն Աարոն, Քիմ Մաքգրոու ևն

Մեզ հետաքրքրում է՝ կցանկանաս դառնալ այս ընտանիքի մի մասնիկը, թե ոչ:
Մարդասիրությունը չի ճանաչում տարիք, սեռ, մաշկի գույն , գրպանի պարունակություն, սեռական կողմնորոշվածություն: Մարդիկ ուղղկաի սիրում են կիսվել իրենց ներսի ջերմությամբ և սիրով:
Ֆիլմի կենտրոնում է մի սպիտակամորթ ընտանիք, ով որդեգրության է վերցնում մի սևամորթ տղա երեխայի: Տղան օգնության և ջերմության կարիք ուներ, և ընտանիքը նրան տալիս է դա: Ընտանիքի անդամները օգնում են տղային հաջողության հասնել սպորտի մեջ:
Ֆիլմը հիմքում է Մաքյլ Լյուիսի «Անտեսանելի կողմը: Խաղի էվոլյուցիա» ստեղծագործությունը:
Դերասանուհի Սանդրա Բուլոքը 2010 թ.արժանացել է Օսկարի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

4. Օգնություն/Прислуга/The Help, 2011

ռեժ.՝ Տենտ Թեյլոր

դերերում՝ Էմմա Սթոուն, Վիոլա Դևիս, Բրայս Դալաս Հովարդ, Օկտավիա Սփենսեր ևն

 Դու բարի ես, դու խելացի ես, դու կարևոր ես:
60-ականներ: Երիտասարդ Սքիթերը երազում է գրող դառնալու մասին: Սակայն այդ ժամանակ ավելի ընդուված էր այն համոզմունքը, որ կանայք երեխա ունենալու և տան գործերով զբաղվելու համար են ստեղծված, բայց Սքիթերը կկոտրի բոլոր կարծրատիպերը. նա ցանկանում է, որ աշխարհը լսի իր մասին:
Մյուս հերոսուհին Մինի անունով մի սևամորթ սպասուհի է, ով ամբողջ կյանքում սպիտակամորթների ընտանիքում է աշխատել և շատ բան է տեսել: Մինին կօգնի Սքիթերին գիրք գրել և հայտնի դառնալ: Շուտով աշխարհը կլսի այն ամենի մասին, ինչն այդքան լավ քողարկվել է:
Օկտավիա Սփենսերը արժանացել է Օսկարի՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

5. 12 տարվա ստրկույթուն/12 лет рабства/12 Years a Slave, 2013

ռեժ.՝ Սթիվ Մակքուին

դերերում՝ Չիվիթել Էջիոֆոր, Մայքլ Ֆասբենդեր, Բենեդիկտ Քամբերբեչ, Փոլ Դանո, Փոլ Ջամատի, Լուպիտա Նյոնգո, Բրեդ Փիթ ևն:

Ես չեմ ուզում ուղղակի գոյատևել՝ ես ապրել եմ ուզում:
 Սոլոմոն Նորտալի կենսագրական գրառումների հիման վրա նկարահանվեց «12 տարվա ստրկություն» ֆիլմը, որը պատմում է Նյու Յորքում ապրող մի սևամորթ տղամարդու և նրա ապրած դաժան և սև օրերի մասին:
Սոլոմոնը շատ սիրված երաժիշտ էր, ուներ ընտանիք և ապրում էր սովորական մարդու կյանքով, քանի դեռ մի օր նրան չեն առաջարկում տեղափոխվել Վաշինգտոն և աշխատել այնտեղ: Նրան խոսք են տալիս լավ աշխատանք և գումար: Ընտանիքի հայրը, գայթակղվելով առաջարկով, համաձայնվում է, բայց սա ոչ այլ ինչ էր, քան ծուղակ: Սոլոմոնը 12 տարի անցկացնում է ստրկության մեջ, և տեսնում է այն, ինչ սրտից թույլ մարդը չի կարող ընկալել և տանել:
Ֆիլմը 2014 թ. արժանացել է Օսկարի՝ «Լավագույն ֆիլմ», «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի», «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգերում:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:
Աղբյուր՝ kinopoisk.ru, IMDb.com, Wikipedia

Ֆիլմեր, որոնց պետք է ծանոթանալ նախքան Օսկար 2019-ի մեկնարկը

5 գրքի էկրանավորում

5 ֆիլմ ճանապարհորդության մասին

Սեպտեմբերի 6-ին կմեկնարկի Տորոնտոյի միջազգային կինոփառատոնը

Netflix-ի հեռուստասերիալները, որոնք կարող եք դիտել այս տարի

Համացանցը նկատել է՝ Բրեդ Փիթը միշտ նմանակում է այն կանանց, որոնց հետ հանդիպում է

Վենետիկի 75-րդ կինոփառատոնի մասնակից ֆիլմերը

10 կինո-փաստ, որ գուցե չգիտեք (մաս 2)

Հայտնի գրքերի ամենալավ էկրանավորումները. մաս 3

21-րդ դարի լավագույն կատակերգությունները ըստ “RollingStone”-ի

Դարեն Արոնոֆսկի. ռեժիսորի լավագույն 6 ֆիլմերը

Հայտնի աստղեր, որոնք չկան սոցիալական ցանցերում

«Once Upon a Time in Hollywood/Մեկ անգամ Հոլիվուդում». առաջին կադրը

Աստղերի բացառիկ լուսանկարները հայտնվել են համացանցում

Աստղային սելֆիներ, որ պայթեցրել են համացանցը

Կայացել է Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի երեխաների խնամակալության հարցի դատավորությունը