fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

5 ֆիլմ նկարիչների մասին. մաս 3

Վինսենթ վան Գոգն ասել է. «Ես երազում եմ նկարելու մասին, իսկ հետո նկարում եմ երազանքներս»: Այսպիսին են նկարիչները. նրանք իրենց գործերում ներդնում են կիրք, գույներ, սեր և ստեղծում են մնայուն կտավներ:

Ահա 5 ֆիլմ նրանց մասին:

Ելքը հուշանվերների խանութի միջով/Выход через сувенирную лавку/Exit Through the Gift Shop, 2010

ռեժ.՝Բենքսի
դերերում՝Բենքսի ևն

Թիերի Գետտան Լոս Անջելեսում ապրող մեծահարուստ ֆրանսիացի է, որն այնքան է տարված եղել գրաֆիտի արվեստով, որ տարիներ շարունակ նկարահանել է այդ արվեստը: Ֆիլմը պատմում է Գետտայի և փողոցային արվեստի ամենավառ ներկայացուցիչներից մեկի՝ Բենքսիի հարաբերությունների և սրվող կոնֆլիկտի մասին:

 

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Թիմի Վերմեերը/Вермеер Тима/Tim’s Vermeer, 2013

ռեժ.՝Թելլեր
դերերում՝Թիմ Ջենիսոն, Փեն Ջիլեթ ևն

Վավերագրական այս ֆիլմում ձեռնարկատեր Թիմ Ջենսոնը փորձում է բացահայտել, թե այդ ինչպես է Յան Վերմեերը հաջողացրել ստեղծել այդքան ճշմարտանման կտավներ: Ջենսոնը ճանապարհորդում է Նիդերլանդներով, փորձելով գտնել անթիվ-անհամար հարցերի պատասխաններ, իսկ ավելի ուշ ուղևորվում է Բուքինգհեմյան պալատ, որտեղ պահվում են նկարչի աշխատանքները:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Վերջին դիմանկարը/Последний портрет/Final Portrait, 2016

ռեժ.՝Սթենլի Տուչի
դերերում՝ Ջեֆրի Ռաշ, Արմի Համեր ևն

Նախորդ դարի 60-ականներ, Փարիզ: Ալբերտո Ջակոմետիին սիրված է բոլորի կողմից: Նրա կոլեգաները հիանում են նրա տաղանդով, սիրուհին փառաբանում է նրան, իսկ կինը՝ խանդում: Գալիս է պահ, երբ Ալբերտոն հասկանում է, որ հոգնել է ամեն ինչից և հանգստի կարիք ունի: Նա իր մխիթարությունը գտնում է քննադատ Ջեյմս Լորդի մեջ, որն օգնում է Ջակոմետիին ստեղծագործել: Միասին նրանք վայելում են Սենայի մաքուր օդը, խոսում արվեստի մասին, փախչում իրականությունից, որն այնքան տհաճ էր նրանց համար:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Վան Գոգ: Հավերժության շեմին/Ван Гог. На пороге вечности/At Eternity’s Gate, 2018

ռեժ.՝Ջուլիան Շնաբել
դերերում՝Ուիլեմ Դեֆո, Ռուպերտ Ֆրենդ,Օսկար Այզեք ևն

Վինսենթ վան Գոգի կյանքի ամենամեծ սերը գեղանկարչությունն  էր. նա ասես կախարդված լիներ և չէր կարող պատկերացնել իր կյանքն առանց նկարչության: Ի դեմս Փոլ Գոգենի Վան Գոգը ձեռք է բերում իր հավատարիմ և ամենամոտ ընկերոջը: Նա սիրում էր ալկոհոլը, գնահատում էր կանացի գեղեցկությունը և ոգեշնչում էր գտնում ամեն ինչում: Կյանքի օրոք, սակայն, Վան Գոգի կտավները չէին վաճառվում, իսկ թշնամիները ոչ մի առիթ բաց չէին թողնում, որ զրպարտեն և ծաղրեն նրան, բայց ինչպես յուրաքանչյուր հանճար, Վինսենթը նույնպես հույս ուներ, որ մի օր աշխարհը կխոսի իր մասին…

…և աշխարհը խոսեց:

Ուիլեմ Դեֆոն առաջադրվել էր Օսկարի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Միքելանջելո. անվերջություն/Микеланджело. Бесконечность/Michelangelo – Infinito, 2018

ռեժ.՝ Էմանուել Իմբուչի
դերերում՝ Էնրիկո Լո Վերսո, Իվանո Մարեսկոտի ևն

Կինոյի և գեղանկարչության միջոցով ֆիլմի ռեժիսորը խոսում է Միքելանջելո Բուոնարոտիի մասին, փառաբանում նրա խիզախությունը, տաղանդը և գործի հանդեպ անսահման կիրքը: Ֆիլմում խոսվում է Միքելանջելոյի հայտնի Սիքստինյան կապելլայի, Պիետայի, Դավիթի և այլ հայտնի աշխատանքների մասին:

 

 

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

տես նաև՝ 5 ֆիլմ նկարիչների մասին

տես նաև՝ 5 ֆիլմ նկարիչների մասին. մաս 2


“Big Little Lies” սերիալի ռեժիսոր Ժան-Մարկ Վալեի լավագույն գործերը

Հայտնի դերասան-դերասանուհիներն ամենագեղեցիկ գովազդային հոլովակներում

5 դրամատիկ ֆիլմ հայկական վշտի մասին

Դիտել մայիսին կինոթատրոնում

Այն, ինչ պետք է իմանալ Ռամի Մալեքի սիրելիի՝ Լյուսի Բոյնթոնի մասին

«Օսկար 2019»-ի հաղթողները

91-րդ «Օսկար» մրցանակաբաշխության առաջադրվածների նախաճաշը (լուսանկարներ)

Դիտել փետրվարին մեր կինոթատրոններում [մաս 1]

2019 թ. ամենասպասված ֆիլմերը [մաս 2]

«Քննադատների ընտրություն» մրցանակաբաշխության հաղթողները

«Ոսկե Գլոբուս 2019»-ի մասնակիցները

Հայտնի նկարն ինքնաոչնչացվել է վաճառվելու պահին

6 դերասան, որոնք մարմնավորել են հայերի

Գայ Ռիչիի 5 լավագույն ֆիլմերը

Ուիլեմ Դեֆոն մարմնավորում է Վինսենթ վան Գոգին

Ֆիլմեր, որոնց պետք է ծանոթանալ նախքան Օսկար 2019-ի մեկնարկը