5 ֆիլմ պատերազմի մասին - VNews

5 ֆիլմ պատերազմի մասին

nsqs8dV3DBeheey1qqnbTD4LSHW - 5 ֆիլմ պատերազմի մասին

Մենք բոլորս տարբեր ենք․ տարբեր են մեր նախասիրությունները, ապրելակերպը, տարբեր է մեր իրականությունը, մեր սիրած գույները, սիրած մեքենան կամ ֆիլմը, բայց գոյություն ունի այն, ինչ միավորում է բոլորիս․ ցավի վերապրումը։
Երկրորդ Համաշխարհային պատերազմ. կորուստներ, ցավ, որ միավորել է միլիոնավոր մարդկանց,  դեպքեր, որոնք երբեք չեն մոռացվի։ Այս թեմայով տասնյակ ֆիլմեր են նկարահանվել․ այն, թե ինչպես պետարազմը ազդեց մարդկանց ներկայի և ապագայի վրա, այն, թե ինչպես այն կոտրեց և խոցեց բոլորին, միլիոնավոր մարդկանց կյանք խլեց։
VNews-ը ձեզ է ներկայացնում Երկրորդ Համաշխարհային պատերազմի դեպքերին անդրադարձող 5 լավագույն ֆիլմերը։ Դիտե՛ք և արժևորե՛ք ձեր կյանքը։

Գլուխն ամպերի մեջ/Head in the Clouds, 20034bryCspbxtdhdi0mfmfuwahff2h - 5 ֆիլմ պատերազմի մասին

 Ջոն Դայգանի գեղեցկագույն «Գլուխն ամպերի մեջ» ֆիլմը էկրաններ է բարձրացել 2003 թ․։ Ասում են՝ երկու երնեկ մեկ տեղ չի կարող լինել»։ Արի ու տես, որ լինում է. դրա ապացույցն այս ֆիլմի դերասանական կազմն է. գլխավոր դերերում են մեկի փոխարեն երկու շքեղ կին դերասան`Շարլիզ Թերոնն ու  Պենելոպե Քրուզը։ Բացի գեղեցկուհիներից՝ ֆիլմում նկարահանվել են Թոմաս Կրեչմանը, Սթյուարդ Սաունսենդը և այլք։
Իռլանդացի երիտասարդ Գայը հանդիպում է գեղեցկուհի Գիլդա Բեսեյին։ Համալսարանական տարիներին նրանք բաժանվում են, բայց ճակատագիրը նորից միավորում է նրանց ճանապարհները։ Հարկ է նշել, որ հերոսների ճանապարհը լի էր բաժանումներով, բայց ճակատագրին դեմ չես կարող գնալ․․․այն ինչ լինելու է, կլինի։
Պատերազի ժամանակ նրանք բաժանվում են նորից, իսկ երբ Գայը հանդիպում է Գիլդային նա այլևս միայնակ չէր․ Գիլդան գեղեցկուհի իսպանուհի Միայի հետ էր…

Ցտեսություն, Լենին/Good Bye Lenin!, 2003

Lenin 1200x519 - 5 ֆիլմ պատերազմի մասին
Պատերազմական թեմաների կենտրոնում է 2003 թ․ Վոլֆգանգ Բեքերի «Ցտեսություն, Լենին» ֆիլմը, որի գլխավոր դերերում են Դանիել Բրյուլը, Կատրին Զասը և Չուլպան Խամատովան։
Երկորդ համաշխարհային պատերազմից հետո Բեռլինը բաժանված է երկու մասի՝ Գերմանիայի Ժողովրդական Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև։
Ալեքսի մայրն ապրում էր այդ իրականության հետ, բայց ճակատագրի բերումով՝ ընկնում է կոմայի մեջ և արթնանում է այն ժամանակ, երբ Բեռլինյան պատը քանդված էր։
Մոր առողջության մասին անհանգստանալով՝ Ալեքսը ամեն բան անում է, որ նա չիմանա պատի անկման մասին․ նա մոր մոտ ձևացնում է, թե ծերուկ Լենինն ապրում և շարունակում է իր գործունեությունը։
2004 թ․ ֆիլմը արժանացել է Սեզար մրցանակի՝ «Եվրոմիության լավագույն ֆիլմ» անվանակարգում։

 Սև գիրք/Zwartboek, 2006

Zwartboek Sebastian Carice 45 4 - 5 ֆիլմ պատերազմի մասին «Սև գիրքը» ֆիլմը լույս աշխարհ է գալիս 2006 թ․։ Աղմկահարույց Պաուլ Վերհովենի ֆիլմը ստեղծվել է ռեժիսորի և սցենարիստ Հերարդ Սուտեմանի միահամուռ ուժերով։ Տարիներ առաջ, երբ նրանք նկարահանում էին «Թագուհու զինվորը» ֆիլմը, մի պահ մտածում են ֆիլմում նոր սյուժետային գիծ մտցնել, բայց հետո մտափոխվում են և որոշում ապագայում լիամետրաժ ֆիլմ ստեղծել։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներ։ Ֆիլմի գլխավոր հերոսուհի Ռախիլ Շթայնը հրեա է ու ամեն բան անում է իսկական ազգությունը թաքցնելու համար։ Նա հաստատվում է Նիդերլանդներում և միավորվում տեղի Դիմադրողական ուժերի հետ։ Ռախիլը կորցրել է ընտանիքը և այժմ պետք է գտնի և պատժի մեղավորներին։ Հերոսուհին ամեն ինչի պատրաստ է․ նույնիսկ գերմանացի սպայի սիրուհի դառնալ, միայն թե իրականացնի երազանքը։ Բայց արի ու տես, որ սրտին չես հրամայի․․․սերը ազգություն չի հարցնում։
Ֆիլմի գլխավոր դերերում են Սերիս վան Հուտենը, Սեբաստյան Կոքսը, Թոմ Հոֆֆմանը և այլք։
2006 թ․ ֆիլմը հաղթել է Վենետիկի կինոփառատոնին՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ»
անվանակարգում։

Ուրիշների կյանքը/Das Leben der Anderen, 2006

19312159.jpg r 1280 720 f jpg q x xxyxx - 5 ֆիլմ պատերազմի մասին

2006 թ․ էկրաններ է բարձրանում գերմանական շքեղ «Ուրիշների կյանքը» ֆիլմը։ Ֆիլմի ռեժիսորն է Ֆլորիան Հենկել ֆոն Դոնեսմարկը, իսկ գլխավոր դերերում են Ուլրիխ Մյուեն, Սեբաստիան Կոքսը, Մարտինա Գեդեկը և այլք։
Ֆիլմը 2007 թ․ արժանացել է Օսկարի՝ «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում և նույն անվանակարգում հաղթել է նաև «Սեզար» մրցանակ։
Իրադարձությունները զարգանում են 1980-ական թ․թ․։ Հասարակությունը գտնվում է պետական խիստ վերահսկողության տակ։ Մարդիկ ասես զրկված լինեն սեփական կյանքից, ամեն բան վերահսկվում է։
Ֆիլմի կենտրոնում է գրող Գեորգ Դրայմանը և նրա սիրավեպը դերասանուհի Քրիստա-Մարիա Զիլանդիի հետ։ Մեկ այլ հերոսի՝ կապիտան Վիսլերին հանձնարարված է հետևել և հաղորդել գրողի յուրաքանչյուր քայլի մասին։ Վիսլերի գերագույն նպատակը մասնագիտական աճն է, բայց ժամանակը ստիպում է նրան մտածել արժեքների փոփոխության մասին։ Հիմա նրան մեկ հարց է տանջում․ արդյո՞ք արժե մարդկանց կյանքը խորտակելով առաջ գնալ։

Ընթերցողը/The Reader, 2008

nsqs8dV3DBeheey1qqnbTD4LSHW 1 - 5 ֆիլմ պատերազմի մասին2008 թ․։ ԱՄՆ, Գերմանիա։ Գեղեցիկ ու հուզիչ ֆիլմ բոլորիս կողմից սիրելի Քեյթ Ուինսլեթի, Ռեյֆ Ֆայնսի, Դեյվիդ Քրոսի և այլոց մասնակցությամբ։
Ռեժիսոր Սթիվեն Դոլդրիի գեղեցկագույն կինոնկարը պատմում է 52-ամյա Մայքլ Բերգի անցած ուղու մասին։ Նա իրավաբան է, բայց մինչև իրավաբան դառնալը անցել է երկար ու բարդություններով լի ուղի։ Անցյալը նրան հանգիստ չի տալիս․ պատանի ժամանակ նա սիրահարվել էր մի կնոջ, ով իր մեջ զարգացրել է տղամարդկայինը, գեղեցիկը, կրքոտը։ Նրանց սերը արգելված էր․ կինը նրանից շատ մեծ էր, բայց տղան չէր դադարում նրա մոտ գնալ և  վայելել կյանքի ամենանվիրական և ամենաանկեղծ վայելքները։ Սիրահարները շուտով բաժանվում են, բայց տարիներ անց ճակատագիրը նորից նրանց կապում է. այս անգամ ամեն բան ավելի հուզիչ է։
2009 թ․ դերասանուհի Քեյթ Ուինսլեթը արժանացել է Օսկարի՝ «Լավագույն կին դերասանուհի» անվանակարգում, բացի այդ՝ «Ոսկե գլոբուսի»՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»անվանակարգում։

Իսկ դու կարողանո՞ւմ ես գաղտնիքներ պահել։

 


Քեյթ Ուինսլեթի հարցազրույցը. «The Guardian»

Ինչ ֆիլմ դիտել տանը, երբ սիրտդ ուզում է ճամփորդել. «Մեծ ճողփյուն»

Պեդրո Ալմոդովարը կիսվում է ֆիլմերով, որոնք նայում է ինքնամեկուսացման մեջ

Գարնանա-ամառային կինոզբոսանք կարանտինի օրերին

Ռեժիսոր Միշել Գոնդրին ինքնամեկուսացվել է Լոս-Անջելեսում, որպեսզի զբաղվի նոր ֆիլմի աշխատանքներով

10 աստղային բյութի-խորհուրդ…

2019-ի աշխարհի ամենաշատ վարձատրվող դերասանուհիներն ըստ Forbes-ի

Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմում 007 գործակալը կին է լինելու

Աստղեր, որոնք արքայական շքանշաններ ունեն

21-րդ դարի աստղերը հայտնի կտավների հերոսներ են դարձել

Այն, ինչ պետք է իմանալ խենթ հանճար Պեդրո Ալմոդովարի մասին

Դիտել հունիսին կինոթատրոնում

Կաննի կինոփառատոնի տարբեր տարիների 20 ամենագեղեցիկ պաստառները

2019-ի 8 ռոմանտիկ ֆիլմերը

20 հայտնի աստղ շպարվելուց առաջ և հետո

Էնի Լեյբովիցի լավագույն լուսանկարները