fbpx

5 ֆիլմ Ռուդոլֆ Ղևոնդյանի մասնակցությամբ

67 տարեկանում մահացել է անվանի դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանը: Vnews-ն առանձնացնում է 5 ֆիլմ, որոնք այդքան ստացված և հիշվող չէին լինի, եթե չլիներ Ռուդոլֆի փայլուն դերասանական խաղը:

1. «Նահապետ». 1977 թ.

Ռեժ.՝ Հ. Մալյան

Դերերում՝  Մհեր Մկրտչյան, Ռուդոլֆ Ղևոնդյան, Սոս Սարգսյան, Գալյա Նովենց, Գուժ Մանուկյան ևն

Նահապետը Եղեռնի տարիներին կորցնում է ընտանիքն ու բոլորին: Նահապետի կինն ու երախաներն սպանվում են նրա աչքի առաջ, իսկ հենց ինքը հերոսը՝ ազատ է արձակվում: Մնալով միայնակ, հերոսը վերադառնում է Արևելյան Հայաստանի գյուղերից մեկն ու փորձում այնտեղ նոր ընտանիք կազմել:

2. «Ընկեր Փանջունի». 1992 թ.

Ռեժ.՝ Ս. Այվազյան

Բեմադրող ռեժ.` Արման Մանարյան

Դերերում՝ Նիկոլայ Ծատուրյան, Կարեն Ջանիբեկյան, Ռուդոլֆ Ղևոնդյան ևն

Ֆիլմի հերոսը՝ ընկեր Փանջունին, ուղևորվում է հեռավոր հայկական գյուղ՝ այնտեղ սոցիալիստական գաղափարներ տարածելու նպատակով։ Չանցած մեկ տարի՝ խաղաղ, նահապետական գյուղում ծագում է դաժան հակամարտություն, որի արդյունքում ամեն ինչ ավիրվում է:

Ֆիլմի հիմքում Երվանդ Օտյանի համանուն վիպակն է:

3. «Մենավոր ընկուզենին». 1986 թ.

Ռեժ.՝ Լ. Դավթյան

Դերերում՝  Արմեն Ջիգարխանյան, Ռուդոլֆ Ղևոնդյան, Լևոն Շարաֆյան ևն

Լեռնասարը, որ դարերի պատմություն ունեցող գյուղ է, գրեթե ամբողջովին դատարված է։ Երիտասարդները տեղափոխվել են քաղաք, իսկ գյուղում շատ քչերն են մնացել։ Վերջիններս, սակայն, ուսուցիչ Սահակ Կամսարյանի գլխավորությամբ փորձում են անել ամեն բան, որ կարողանան փրկել հարազատ գյուղը:

Ֆիլմը հիմքում Վարդգես Պետրոսյանի համանուն վեպն է:

4. «Լիրիկական երթ». 1981 թ.

Ռեժ.՝ Աղասի Այվազյան

Դերերում՝ Ռուդոլֆ Ղևոնդյան, Վլադիմիր Քոչարյան, Սաթենիկ Սահակյանց ևն

1918 թ. պատերազմային ծանր օրերին երիտասարդ ուսուցչուհի Մարիամիկը մորաքրոջ հետ ուղևորվում է որոնելու իր՝ բոլշևիկների հետ կալանավորված ամուսնուն՝ Արսենին։ Նրա ճանապարհը երկար է, դժվար, վտանգավոր: Նա գտնում է ամուսնուն և ստանում հնարավորություն բանտից ազատել միայն մեկին:

5. «Սիրո գործակից». 2015 թ.

Բեմադրող-ռեժիսորներ՝ Արման Մարության և Վահագն Խաչատրյան

Դերերում՝ Հայկ Մարության, Գարիկ Պապոյան, Էթերի Ոսկանյան, Արմինե Պողոսյան, Ռուդոլֆ Ղևոնդյան, Լուիզա Ներսիսյան, Ժենյա Մկրտումյան, Խորեն Լևոնյան, , Արման Նավասարդյան, Ռաֆայել Յերանոսյան ևն

Սիրային կատակերգություն` սպորտային ուղղվածությամբ: Երկու ընկեր, որոնք ունեն համատեղ բիզնես, որը փրկելու համար պետք է կարողանան մեծ գումար գտնել, ստիպված դիմում են խարդախության: Գլխավոր հերոսի միակ գլխացավանքը, սակայն, գումար հայթաթելը չէ. նրան ուզում են ամուսնացել թաղային հեղինակություն Աղվանի (Ռուդոլֆ Ղևոնդյան) դստեր՝ Փիրուզի հետ: Այս դեպքում էլ կհաղթի ամենաիսկական սերը:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


Արսենն ու «Թղթե երազանքը». [Հարցազրույց]

Վերջալույս Միրիջանյան. Վերջալույս, որ Վանի մայրամուտները երբեք չմոռացվեն

Իսկ իրականում Կիանու Ռիվզն ասում է…

Նատալի Փորթմանն ասում է․․․

Ո՞ր բառն է ամենից շատ նյարդայնացնում Մարգո Ռոբիին

10 բան, որ գուցե չգիտես Անջելինա Ջոլիի մասին

Գայ Ռիչին խոսել է իր և նոր «Ալադինի» մասին

Զգեստների նոր հավաքածու՝ «Հարի Փոթերի» մոտիվներով

Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպի լավագույն էկրանավորումները

Աստղերի՝ 80-ականներին արված լուսանկարները

2019-ի 8 ռոմանտիկ ֆիլմերը

Մառլոն Բրանդոյի 5 լավագույն ֆիլմերը

Ռենատա Լիտվինովան՝ որպես բարեգործ

«Game of Thrones»-ի սիրված դերասանները՝ ժամանակի օբյեկտիվում

Չինաստանում «Bohemian Rhapsody» ֆիլմից 6 կարևոր մաս են հանել

Որքան շատ է ֆիլմում ուտում Բրեդ Փիթը, այնքան ավելի ստացված է կինոնկարը