5 ֆիլմ՝ Սալմա Հայեկի մասնակցությամբ - VNews

5 ֆիլմ՝ Սալմա Հայեկի մասնակցությամբ

Մեքսիկացի գեղեցկուհի Սալմա Հայկեը երկրպագուների մեծ բանակ ունի։ Նա իր կրքոտ արտաքինով և դերասանական տաղանդով հանդես է եկել բազմաթիվ ֆիլմերում, որոնցից մի քանիսն էլ ներկայացնում ենք ձեր դատին։

From Dusk Till Dawn

Սալմա Հայեկը կերտել է մերկապարուհու կերպարը։ 

Ռոբերտ Ռոդրիգեսի ամենահայտնի ֆիլմերից մեկն է, որի սցենարը հեղինակել է հանճարեղ Տարանտինոն։ Երկու ավազակ եղբայրներ փախչում են ոստիկանության հետապնդումներից ու հասնում մեքսիակական սահման։ Որպեսզի անցնեն սահմանը նրանք գերի են վերցնում ընտանեկան քահանային, դուրս են գալիս Նահանգներից, ու թվում է, թե Մեքսիկայում նրանց այլևս ոչինչ չի սպառնում։ Ավազակները կանգ են առնում սահմանային ստպրիպտիզ-ակումբում, որտեղ նրանց սպասվում է հանդիպում վամպիրների հետ։

Wild Wild West

Սալմա Հայեկը կերտում է Ռիտա Էսկոբարի կերպարը։ 

Wild Wild West (1999)

Անցյալ դարի 70-ականների երկու սուպեր գործակալներ, որոնց ձեռքի տակ կան տեխնոլոգիական նորամուծություններ, փրկում են ԱՄՆ-ի նախագահ Գրանտին չարագործ-գյուտարար Լավլեյսից, որը մարտնչում է ԱՄՆ-ի հարավային տարածքներին տիրանալու համար։ Գործակալներից մեկը հանդուգն և համակրելի սևամորթ Ջիմ Ուեսթն է, իսկ մյուսը՝ Արտեմուս Գորդոնն է՝ սպիտակամորթ մարդ անգլիական ջենտլմենների վարքուբարքով։ Նրանց կողմնակից է նաև չնաշխարհիկ գեղեցկության տեր Ռիտան, վերջինս գերված է հսկա մեխանիկական սարդի կողմից։

Frida

Ֆիլմում Սալման կերտում է նկարչուհի Ֆրիդա Կալոյի կերպարը։ 

Ֆիլմը պատմում է 20-րդ դարի ամենագեղեցիկ և տրագիկ պատմություններից մեկի՝ լեգենդար մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի անցած ուղու ու դրամատիկ հանգուցալուծումներով սիրային պատմության, մայրանալու տենչերի և ճակատագրի բազում հարվածների, պայքարելու, չհանձնվելու, մինչև վերջին շունչը սիրելու մասին: Նա 20 տարեկան էր, երբ դարձավ հայտնի նկարիչ Դիեգո Ռիվերայի կինը: Ռիվերան, չնայած Ֆրիդայի հանդեպ անսահման սիրուն, չէր դադարում նրան դավաճանել: Ֆրիդան խելագարվում էր ամուսնու ու նկարելու համար: Նա նկարում էր իր սեփական իրականությունը՝ վառ ու միևնույն ժամանակ մռայլ գույների մեջ՝ մարդկանց փոխանցելով իր ներաշխարհի ողջ տխրությունն ու ցավը: Նա ցանկանում էր մայրանալ, բայց նրա փորձերը դատապարտված էին անհաջողության: Վերջիվերոջո, նա համակերպվում է, այն մտքի հետ, որ երբևիցե մայր չի դառնա: Մյուս կողմից էլ առողջական զանազան խնդիրները նրան գամում են անկողնուն…

Desperado

Սալման կերտում է ճակատագրական գեղեցկուհի Կրիստինայի կերպարը։ 

Ֆիլմն էկրաններ է բարձրացել 1995 թ.: Այստեղ գլխավոր հերոսի խաղընկերուհին է գեղեցկուհի Սալմա Հայեկը: Ֆիլմի ռեժիսորն է Ռոբերտ Ռոդրիգեսը, ով հանրությանը հայտնի է իր «Մեղքերի քաղաքը» ֆիլմով: Գլխավոր հերոս Էլ Մարիաչին երաժիշտ է: Նա շրջում է իր գիթառով և նվագում: Նրա կյանքում մի գեղեցկուհի կա, ում նա շատ է սիրում: Սակայն կյանքը շատ դաժան է վարվում Մարիաչիի հանդեպ. սիրելի կնոջը սպանում են: Տղամարդը վերածվում է հուսահատ գազանի, ով ամեն կերպ պետք է վրեժխնդիր լինի մարդասպանից:

Bandidas

Սալմա Հայեկն ավազակի դերում է։ 

Ֆիլմ, որտեղ իրենց փայլուն դերակատարմամբ հանդես են գալիս միանգամից երկու գեղեցկուհիներ՝ Սալմա Հայեկն ու Պենելոպա Կրուսը։ Ֆիլմը պատմում է երկու աղջիկների՝ Մարի Ալվարեսի և Սարա Սանդովալի մասին։ Մարիան աղքատ գեջկուհի էր։ Սառան մեծ կալվածատիրոջ աղջիկ էր, ով նոր էր վերադարձել Եվրոպայից, որտեղ ուսում էր ստացել։ Անսպասելիորեն երկու աղջիկների հայրերի վրա կատարվում է հարձակում ամերիկացի կալվածատեր Թայլեր Ջեքսոնի և նրա մարդկանց կողմից, ովքեր ուզում էին խլել նրանցից կալվածքը. Սառայի հորը սպանում են թունավորումով, իսկ Մարիի հորը ծանր վնասվածք են պատճառում։ Թայլերը փորձում է Սարային սիրաշահել, բայց Սարան փախչում է և որոշում թալաներլ այն բանկերը, որոնք պատկանում էին նրա հորը։ Բանկում նա հանդիպում է Մարիյաին ով նույնպես որոշել էր գրավել հենց այդ բանկը։ Աղջիկները կռվում են միմյանց հետ, բայց երբ պատուհանից տեսնում են Թայլերին, միավորվում են։ Վրեժ լուծելու նպատակով նրանք որոշում են բանկեր կողոպտել և տալ այդ գումար թալանված Մեքսիկացիներին, ովքեր կորցրել էին իրենց հողերը։ Նրանք գնում են փորձառու կողոպտչի մոտ՝ ով նրանց պատրաստում է ոչ միայն ֆիզիկապես այլ նաև սովորեցնում է փոխադարձ վստահությունը։

 


5 ֆիլմ այն մասին, որ կյանքը հիասքանչ է

5 ֆիլմ բիզնես-մտածողության և հաջողության մասին

5 նոր, հայկական ֆիլմ հաղթանակների մասին

5 ֆիլմ Երվանդ Մանարյանից ու նրա մասնակցությամբ

5 մելոդրամա, որ պինդ նյարդեր են պահանջում

Խանդ և դավաճանություն. 5 ֆիլմ

5 տաք սիրո խոստովանություն. կինո

Հեղափոխական կինո. 5 ֆիլմ

5 ֆիլմ, որ կջերմացնեն միտքն ու հոգին

5 ֆիլմ աշնան մոտիվներով

5 ֆիլմ տարբերվող ուսուցիչների մասին

2019թ.-ի լավագույն ֆիլմերից 5-ը

5 ֆիլմ+5 գիրք [Սևակ Ղազարյան]

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

5 ամառային ֆիլմ

Վրացական կինեմատոգրաֆի լավագույն 5 ֆիլմերը [մաս 1]