fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

5 ֆիլմ Սիմոն Աբգարյանի մասնակցությամբ

Ֆրանսիահայ դերասան Սիմոն Աբգարյանը ծնվել է 1962 թ. մարտի 5-ին Ֆրանսիայում: Սիմոնը երկար տարիներ ծնողների հետ ապրել է Բեյրութում, Լիբանան: Այնտեղ ապագա դերասանը պարել է սովորել և արդեն կարճ ժամանակում մեծ առաջընթաց գրանցել: Երբ տղայի հայրը պատերազմի է գնում, նա մոր հետ ստիպված է լինում նորից Ֆրանսիա տեղափոխվել, իսկ մի քանի տարի անց՝ հաստատվել Նյու Յորքում: Այս փոփոխությունները միայն օգնեցին Սիմոնին: Նյու Յորքում նա պարում էր և հաճախում դերասանի վարպետության դասընթացների:

Եվ հանկարծ մեկնարկում է Սիմոնի դերասանական կարիերան:

Աբգարյանի ծննդյան կապակցությամբ եկեք վերհիշենք նրա մասնակցությամբ լավագույն ֆիլմերից մի քանիսը:

Արարատ/Арарат/Ararat, 2002

ռեժ.՝Ատոմ Էգոյան

դերերում՝Արսինե Խանջյան, Քրիստոֆեր Պլամմեր ևն

Էգոյանի ամենահայտնի գործը եղել է ու կմնա «Արարատ» ֆիլմը: Համենայն դեպս մեզ համար: Կինոնկարը գեղեցիկ է և հարուստ ոչ միայն ռեժիսորի տաղանդի, այլև՝ ճիշտ ընտրված դերասանական կազմի շնորհիվ:

Ժխտումով լի աշխարհում, ինչպե՞ս ես դու որոշում՝ ով է ճիշտ խոսում:

Ֆիլմը մեծ կարևորություն է ներկայացնում հատկապես հայերիս համար, քանի որ անդրադառնում է 1915 թ. Հայոց Մեծ Ցեղասպանության իրադարձություններին: 18 տարեկան տղայի կյանքը մեկ ակնթարթում փոխվում է, երբ նա «ծանոթանում» է մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձություններին: Ֆիլմում ռեժիսորը շեշտադրել է արվեստագետ Անիի, նրա ամուսնու ու դստեր փոխհարաբերությունները: Անիի խորթ դուստրը մեղադրում է նրան հոր սպանության մեջ: Հերոսներն այս ֆիլմում ծանր

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

տես նաև՝ Ատոմ էգոյանն ասում է…

 

Հանցագործների բանակ/Армия преступников/L’armée du crime, 2009

ռեժ.՝Ռոբեր Կետիկյան
դերերում՝Վիրջինի Լեդուայեն, Ռոբինսոն Սթևենեն ևն

Ֆիլմի իրադարձությունները զարգանում են օկուպացված Փարիզում, որտեղ խաղի կանոններ են թելադրում գերմանացիները: Այս ամենի կողքով հանգիստ չեն կարող անցնել բոլոր նրանք, որոնք պատրաստ են իրանց կյանքը տալ Ֆրանսիայի համար, այն Ֆրանսիայի, որը պաշտպանում է մարդկանց իրավունքները և քարոզում ազատություն: Գրող Միսաք Մանուկյանը՝ ի դեմս լեհերի, հայերի, հունգարացիների, իսպանացիների, իտալացիների և հրեաների իրեն համախոհներ է գտնում և միասին նրանք պայքարելու են իրենց սիրելի Ֆրանսիայի համար: Եվ հենց այս նվիրյալների շնորհիվ գերմանացիների համար իսկական մղձավանջ է սկսվում, գործի է անցնում անգամ ֆրանսիական կառավարությունը, որը փորձում է ամեն կերպ զսպել ըմբոստներին:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Անջելիկա, հրեշտակների մարկիզուհի/Анжелика, маркиза ангелов/Angélique, marquise des anges, 2013

ռեժ.՝Արիել Զեյթուն
դերերում՝Նորա Արնեզեդեր, Ժերար Լանվեն ևն

Ֆիլմի իրադարձությունները մեզ տեղափոխում են 17-րդ դարի Ֆրանսիա: Գլխավոր հերոսուհուն՝ երիտասարդ Անժելիկային ամուսնացնում են կոպիտ և տհաճ մեծահարուստ կոմս դե Պեյրակի հետ: Երկար ժամանակ է անցնում և Անժելիկան կամաց-կամաց սիրով է լցվում ամուսնու հանդեպ, քանի որ օրեցօր նոր տեսանկյունից է բացահայտում կոմսին և հասկանում որ նրա հոգին իրականում նուրբ է և ունակ է շատ սիրել:

Սակայն, այն, ինչ ունի սկիզբ՝ ունի նաև ավարտ. ի դեմս Լյուդովիկոս 14-ի ամուսինները ձեռք են բերում իրենց ոխերիմ թշնամուն: Թագավորը հրամայում է ձերբակալել Պեյրակին և մահապատժի է ենթարկում, բայց անվախ և ամուսնուն շատ սիրող Անժելիկան չի հանձնվի և կպայքարի սիրելիի համար:

Ֆիլմի հիմքում է Անն և Սերժ Գոլոնների համանուն վեպը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Սպի/Шрам/The Cut, 2014

ռեժ.՝
դերերում՝ Տախար Ռախիմ ևն

Գլխավոր հերոսը՝ Նազարեթ Մանուկյանը (Մանուգիան) 1915 թ. կորցրել է իր ընտանիքը: Տարիներ են անցնում, սակայն անցյալի վերքերը հանգիստ չեն տալիս Նազարեթին: Օրերից մի օր նա իմանում է, որ գուցե նրա երկվորյակ աղջիկները ողջ են: Ինչեր ասես, որ չի անի հուսահատ հայրը, որ գտնի իր զավակներին: Նազարեթն ուղևորվում է Մադրիդ, այնուհետև՝ Հավանա և Հյուսիսային Դակոտա, որ գտնի երեխաներին…

2014 թ. ֆիլմը Վենետիկի կինոփառատոնում արժանացավ մրցանակի:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

1915, 2015

ռեժ.՝Կարին Հովհաննեսյան, Ալեք Մուխիբյան 
դերերում՝Անժելա Սարաֆյան, Սեմյուել Փեյջ ևն

Ֆիլմի դեպքերը տեղի են ունենում 2015 թ. Հայոց Ցեղասպանությունից 100 տարի անց: Թեպետ շատ ժամանակ է անցել, ոչ ոք, բացարձակապես ոչ ոք չի մոռացել այդ ոճրագործությունը: Լոս Անջելեսի հին թատրոններից մեկի ռեժիսոր Սիմոնը որոշում է 1915 թ. ահասարսուռ դեպքերի մասին պատմող ներկայացում բեմադրի և կյանքի է կոչում այս մտահղացումը: Սիմոնի կինը՝ դերասանուհի Անժելան խաղում է այդ ներկայացման մեջ:

Ներկայացումը մեծ աղմուկ է բարձրացնում, մարդիկ պատրաստ չէին նման անկեղծության, նրանք ապշած են, բոլորը խոսում են Ցեղասպանությունից, բոլորը մեղադրում են ոճրագործին:
Թատրոնում անբացատրելի և սարսափելի իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ահաբեկում են բոլոր նրանց, որոնք ինչ-որ կերպ առնչվել են ներկայացման հետ:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: