-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ուսուցիչը կախարդական մասնագիտություն է: Ի վերջո, նրանք կարող են երեխաների մեջ բացահայտել նոր Էյնշտեյններ, Մոցարտներ ու Սելինջերներ, կամ ինքնաթիռի դիզայներներ, հաջողակ գործարարներ: Նրանք ուղղակի կարող են փոխել իրենց աշակերտների աշխարահայցքը․․․
Ձեզ ենք ներկայացնում 5 ֆիլմ, որտեղ ուսուցիչները մեծ ազդեցություն են ունեցել իրենց սաների վրա՝ դառնալով նրանց ընկերն ու բարի խորհրտադուն:
Վարգես Պոտրոսյանի համանուն վիպակի վրա Առաջին ալիքի կողմից նկարահանված, 16 մասից բաղկացած այս սերիալը ներկայացնում է արդիական արժեքների ու նրանց անտեսման վառ նկարագիրը: Սերիալի գլխավոր հերոսին՝ Վահան Մամյանին մարմնավորել է Խորեն Լևոնյանը: Վահան Մամյանը կարողանում է դառնալ իսկական ընկեր և խորհրդատու 12«Բ» դասարանի աշակերտների համար՝ խորհուրդ տալով, որ իրենց էության ինչ-որ մասով ապրեն հեքիաթում, ապրեն հոգևոր արժեքներով:
1989թ./ ԱՄՆ/Դրամա
Դերերում՝ Ռոբին Ուիլիամս, Ռոբերտ Շոն Լեոնարդ,
Ռեժիսոր՝ Փիթեր Ուիլ
Ակադեմիական կրթությունն հաճախ վերածվում է պարբերությունների անգիրներին և գլուխն անկարևոր փաստերով լցնելուն: Բայց սովորեցնել հասկանալն ու զգալը կրթական ծրագրում ներառված չէ՝ նույնիսկ երբ խոսքը վերաբերում է գրականությանը: Ուսուցիչ Քիթինգը իր ուսանողներին ցույց է տալիս ոչ միայն անգլիական գրականության և լեզվի հարստությունը, այլև սովորեցնում է, թե ինչպես կարելի է զգալ ու դրանով ապրել: Սովորեցնում է վայելել և զվարճանալ:
2011թ./ԱՄՆ/Դրամա
Դերերում՝ Էդրիան Բրոուդի,Սամի Գեյլ
Ռեժիսոր՝ Թոնի Քեյ
Հենրի Բարտը փոխարինող ուսուցիչ է: Ուսուցիչը ստիպված է աշխատել անգլերեն լեզվի և գրականության մասնագետ մի դպրոցում, որտեղ ոչ ոքի չի զարմացնում հայհոյանքը, ուսուցիչների նկատմամբ անհարգալից վերաբերմունքն ու ագրեսիան: Սա ուղղակի դասական ֆիլմ չէ ուսուցչի ու աշակերտների փոխհարաբերությունների մասին, այլ պատմություն է առ այն, որ հարկավոր չէ դատել մարդուն առաջին հայացքից, և որ յուրաքանչյուր դեռահասի հոգում կա մի ծանր պատմություն:
Ֆիլմը դաժան ու ագրեսիվ երեխաների և նրանց ուսուցչի մասին է, որն ամեն կերպ աշխատում է նրանց օգնել ու հասկանալ: Իսկ փակ սրտերին հասնելու միջոց և ճանապարհ ընտրում է վալսի ու տանգոյի ռիթմերի լեզուն՝ այդ կերպ ստեղծելով պարի մի արտասովոր տարբերակ, որն հետաքրքրում է իր սաներին:
Սա NASA-ի ինժեներ Հոմեր Հիքամի իրական որդին է, որը դեռևս դեռահաս տարիքում տպավորվել է սովետական արբանյակի գործարկմամբ և որոշել է հրթիռ կառուցել: Նրանց քաղաքում բոլորը հանքափորներ են: Իսկ իր կառուցած հրթիռի պատճառով քաղաքում հրդեհ է բռնկվում, և երիտասարդը ստիպված է լինում իր մաթեմատիկայի ուսուցչի օգնությամբ ապացուցել քաղաքացիներին հակառակը և հանել իր վրայից այդ սարսափելի մեղադրանքը:
Կարդացեք նաև՝
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո