-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Թրիլլերներ սիրում են հիմնականում տղամարդիկ, թեպետ կանայք էլ դեմ չեն լինում լարված կինոդիտումներին: Այս ժանրի ֆիլմերը մեզ օգնում են կտրվել իրականությունից և ապրել հերոսների կյանքով, փորձել հասկանալ, թե երբ կլուծվի խնդիրը և կբացահայտվի ճշմարտությունը:
VivaroNews Culture-ը ձեզ է ներկայացնում 5 թրիլեր երեկոյի համար:
ռեժ.՝ Բրյուս Բերեսֆորդ
դերերում՝Էշլի Ջադ, Թոմի Լի Ջոնս, Բրյուս Գրինվուդ ևն
Ինչեր ասես, որ չի անի դավաճանված և խաբված կինը, որ վրեժխնդիր լինի ամուսնուց, հատկապես, երբ կեղտոտ խաղի մեջ ամուսինը նաև ներքաշել է իրենց որդուն:
Լիբիին անհիմն մեղադրել են ամուսնու սպանության մեջ, և նա ստիպված է լինում մի քանի տարի անցկացնել բանտում: Որդուց հեռու լինելը ուղղակի սպանում է Լիբիին. նա չգիտի, որ ամուսինը իրականում ողջ և առողջ է և ապրում է սիրուհու հետ:
Լիբին կնդվզի ամենքի դեմ, իսկ դետեկտիվ Թրևիսը նրան այդ հարցում կօգնի…
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:
ռեժ.՝ Էնտոնի Մինգելա
դերերում՝ Մեթ Դեյմոն, Ջուդ Լոու, Գվինեթ Փելթրոու ևն
Երբ հաջողության ձգտումը կուրացնում է մարդուն, ցանկացած մեթոդ նա արդարացնում է:
Երիտասարդ Թոմ Ռիփլին գիտի, որ մի գեղեցիկ օր շրջապատ է ձեռք բերելու և այլ կերպ է ապրելու: Թոմի բախտը բերում է. նա ծանոթանում է Դիկի Գրինլիֆի և նրա սիրելիի՝ Մարջի հետ: Երիտասարդները ժամանակ են անցկացնում Իտալիայում՝ փիլիսոփայելով կյանքի մասին, խմելով գինի և վայելելով կյանքը, բայց Թոմին այս ամենը բավարար չէ…
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո