5 ֆիլմ, որ կջերմացնեն միտքն ու հոգին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

5 ֆիլմ, որ կջերմացնեն միտքն ու հոգին

Երբ պատուհանից այն կողմ մառախուղ է, կաթկթող անձրև, և ամենևին էլ կարիք չկա տնից դուրս գալ, ուրեմն, բարեբախտաբար, արդեն հանգստյան օրեր: Մենք առանձնացրել ենք մի քանի բարի, սիրտ ու հոգի ջերմացնող ֆիլմ, որ թեյի հետ հրաշալի կհամադրվեն:

Under the Tuscan Sun/Под солнцем Тосканы

Դժվար ամուսնալուծությունից հետո գրող Ֆրենսիս Մեյսը որոշում է փոխել կյանքը և տեղափոխվում է Իտալիա՝ Տոսկանիա: Այստեղ, գնելով մի հին ու անբարենպաստ կենցաղային պայմաններով առանձնատուն, անցնում է զրոյից դրա վերանորգման աշխատանքներին՝ ընթացքում ծանոթանալով ու ձեռք բերելով նոր ընկերներ, ուրախ հարևաններ և իհարկե նոր սեր… Այնքան արև, որ այս ֆիլմում կա, կփոխարինի լույսի ու ջերմության պակասը:

The Wedding Date/Жених напрокат

Այս թեթև սիրային կատակերգությունը Քեյթի մասին է, որը ստիպված է գնալ ծնողների տուն և մասնակցել քրոջ հարասնիքին: Ի դեպ, նախատեսվող հարսանիքին ներկա է լինելու նաև նրա նախկին բոյֆրենդը: Որպեսզի հարսանքին միայնակ ու անհաջողակ կնոջ տպավորթյուն չթողնի, նա վարձում է մի տղամարդու, որն այդ մեկ շաբաթվա համար դառնալու է իր փեսացուն: Թե ինչ արկածներ են սպասվում այս «զույգին», կիմանաք՝ ֆիլմը դիտելով:

 

Flying Home/Полет домой

Երիտասարդ և հաջողակ բիզնեսմեն Քոլինը մեկնում է Բելգիա, որպեսզի իր բիզնեսի հաջող գործարքի համար ձեռք բերի հազվագյուտ մի աղավնի, որը սավառնում է միան Բելգիայի ամպերում… Բացի հազվադեպ թռչունից՝ նա հանդիպում է նաև մի կնոջ, որը փոխում է հերոսի ամբողջ պատկերացումը սիրո, կյանքի ու ճիշտ հարաբերությունների մասին: Ֆիլմը դիտելուց հետո դեռ երկար ժամանակ եք ժպիտով քայլելու:

A Walk in the Clouds/Прогулка в облаках

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում հետպատերազմյան Ամերիկայում, որտեղ երկու պատահաբար իրար հանդիպած տղամարդ և կին դեպքերի անհավանական զարգացման շնորհիվ կամ պատճառով հայտնովում են իրադարձությունների կիզակետում: Հուսանք այս ոչինչ չասող, բայց խոստումնալից նախադասությամբ հետաքրքրություն առաջացրեցիք ֆիլմի նկատմամբ: Եթե ոչ, ապա հավելենք, որ ֆիլում նկարահվել է տակավին երիտասարդ և դեռ բոլորովին «Մատրիցայի Նեո» չդարձած Քիանու Ռիվզը:

Leap Year/Как выйти замуж за 3 дня

Պատկերացրեք մի իրավիճակ, երբ դուք ունեք համարյա ամեն ինչ՝ լավ աշխատանք, բարեկարգ տուն և սիրելի տղամարդ: Մի քիչ դժվար է երեքը մեկում պատկերացնել, բայց փորձեք: Այս ամենն ունենալով՝ Աննան սպասում է, թե երբ է սիրելի տղամարդն ամուսնության առաջարկ անելու: Բայց կարծես վերջինս չի էլ մտածում դրա մասին: Գուցե ճիշտն էլ նա է անում… Ո՞վ գիտե…

Աննա որոշում է այլևս չսպասել և վճռում է անձամբ ամուսնության առաջարկություն անել, և մատանի ձեռք բերելու համար հասնում է աշխարհի ծայրը: Իսկ այս ճամփորդության ժամանակ նրան է ուղեկցում երիտասարդ ու մռայլ մի իռանդացի…

Կարդացեք նաև՝

 


Աննա Մելիքյանի նոր՝ «Фея» ֆիլմը դիտելու 5 պատճառ

Ովքե՞ր են «La casa de papel»-ի դերասանները…

Ի՞նչ դիտել տանը…

Թոմ Հենքսը կնոջ հետ կորոնավիրուսի թեստ է հանձնել…

ֆիլմեր տխուր սիրո մասին… իրական սիրո մասին

Գայ Րիչիի «Ջենթլմենները»

5 ֆիլմ Երվանդ Մանարյանից ու նրա մասնակցությամբ

Նոր սերիալներ. 2020

Մի լուսանկարի պատմություն

Օսկարի լավագույն լուքերը

Օսկար 2020

BAFTA 2020

5 սերիալ հոգեբանի փոխարեն

Նոր կանոններ բաց տեսարանների համար

5 մելոդրամա, որ պինդ նյարդեր են պահանջում

«Օսկար»-ի ամենաքննարկվող ֆիլմերը…