5 ֆիլմ, որ նկարահանվել է Սթիվեն Քինգի գրքերի հիման վրա - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

5 ֆիլմ, որ նկարահանվել է Սթիվեն Քինգի գրքերի հիման վրա

Սթիվեն Քինգի սարսափ ժանրի գրքերի մեծ մասը բեսթսելլեր դառնալու պատվին է արժանանում թողարկվելուց անմիջապես հետո: Հայտնի են դառնում նաև այդ գրքերի հիման վրա նկարահանվող ֆիլմերը, որոնք նույնպես համարվում են «դասականներ»: Միայն վերջերս նրա «IT»/ «Այն» ֆիլմը դարձել էր բոլոր ժամանակների՝ տոմսարկղերում ամենաշատ գումար վաստակած ֆիլմը:

Եվ այսպես՝ ներկայացնում ենք 5 սարսափ ֆիլմ, որ նկարահանվել է այս հայտնի հեղինակի գրքերի հիման վրա:

Փայլատակում/ The Shining/ Сияние

Թողարկվել է՝ 1980թ.

Դերերում՝ Ջեք Նիքոլսոն, Շելլի Դյուվալ

Նկարագրությունը՝ Գրող Ջեք Տորենսը աշխատանքի է տեղավորվում Կոլորադոյի լեռներում գտնվող մի մեծ հյուրանոցում որպես ձմեռային պահակ: Նա այնտեղ է տեղափոխվում կնոջ՝ Ուենդիի, և որդու՝ Դեննի հետ։

Հյուրանոցի տնօրենը Ջեքին պատմում է, որ նախկին աշխատակից Դելբերտ Գրեյդին սպանել էր իր կնոջը և երկվորյակ աղջիկներին։ Ջեքն ուշադրություն չի դարձնում այդ պատմությանը և իզուր…

1408

Թողարկվել է՝ 2007թ.

Դերերում՝ Ջոն Քյուսաք, Սեմյուել Լ. Ջեքսոն

Նկարագրությունը՝ Հոգեբանական սարսափ ժանրի այս ֆիլմը պատմում է գրող Մայք Էնսլինի մասին, որն իր դստեր մահից հետո էմոցիոնալապես հեռանում է կնոջից: Նա ժամանակն անց է կացնում սարսափ ժանրի պատմվածքներ գրելով, որոնցից և ոչ մեկին ինքը չի հավատում: Շուտով նա մի հյուրանոցի հասցե է ստանում, որտեղ նշվում է՝ «Չմտնե՛ս 1408-րդ համարի սենյակը»: Սա ընդունելով որպես նոր մարտահրավեր` նա անում է զգուշացման միանգամայն հակառակը՝ որոշում է գիշերն անց կացնել հենց այդ սենյակում: Տարօրինակ ու սարսափելի բաներ են սկսում կատարվել: Թվում է՝ գրողը խենթանում է:

Քերրի/ Carrie/ Телекинез

Թողարկվել է՝ 2013թ.

Դերերում՝ Քլոյե Գրեյս Մորեց, Ջուլիանա Մուր, Էնսել Էլգորթ

Նկարագրությունը՝ Այս ֆիլմը Սթիվեն Քինգի համանուն գրքի արդեն 3-րդ էկրանավորումն է: Այն պատմում է Քերրի անունով մի աղջկա մասին, որը բացահայտում է, որ ունի գերբնական ունակություններ: Տանը նրան դաժանաբար պատժում է մայրը, իսկ դպրոցում ծաղրում են դասընկերները: Դպրոցն ավարտելու օրը Քերրիին ծաղրող դասընկերները որոշում են կրկին ծաղրի առարկա դարձնել նրան, սակայն այս անգամ նրանց կատակն ունենում է անդառնալի հետևանքներ:

Կանաչ Մղոն/ The Green Mile/ Зелёная миля

Թողարկվել է՝ 1999թ.

Դերերում՝ Թոմ Հենքս, Դեվիդ Մորս

Նկարագրությունը՝ 108 ամյա Պոլ Էջկոմբին պատմում է այն տարիների մասին, որ անց է կացրել որպես բանտապան «Սառը լեռ» անվանում ունեցող բանտի մահվան դատապարտվածների բաժնում: Այդտեղ բանդարկյալներին մահապատժի էին ենթարկել, իսկ ճանապարհը, որ տանում էր դեպի էլեկտրական աթոռի սենյակ, պատված էր կանաչ ծածկով: Այդ ճանապարհը հենց դատապարտվածների կողմից անվանվել էր «կանաչ մղոն»։ Այդ բանտ են բերում աֆրո-ամերիկացի հսկա հասակով մի սևամորթի՝ Ջոն Կոֆֆիին, որը, մեղադրվում է երկու աղջիկների բռնաբարության և սպանության մեջ: Իր գերբնական կարողությունների շնորհիվ մի շարք բարի գործերից հետո, հարց է ծագում՝ արդյո՞ք Ջոնն արել է այն, ինչի մեջ մեղադրում են իրեն:

Այն/It/ Оно

Թողարկվել է՝ 2017թ.

Դերերում՝ Բիլ Սքարսգարդ, Ջեյդեն Լիբերեր

Նկարագրությունը՝ 1980-ականներին ԱՄՆ-ի Դերրի քաղաքում առեղծվածային կերպով երեխաներ են անհետանում, և թվում է դրա պատճառը ոչ ոքի իրականում չի հետաքրքրում: Բիլլը, ում եղբայրը նույնպես անհետացել է, որոշում է ընկերների հետ փնտրել եղբորը: Սրա արդյունքում «Անհաջողակների ակումբը» (այսպես են անվանում իրենց Բիլն ու իր ընկերները), հանդիպում են երեխաների վախով սնվող մի հրեշավոր արարածի՝ ծաղրածու Փենիուայսին: Կհաջողվի՞ նրանց հաղթել քաղաքը սարսափի մատնող այս արարածին, թե՞ նրանք նույնպես կանհետանան:

 


ուրախ և զավեշտալի դեպքեր նկարահանման հրապարակում

Փաստեր Թոմ Հենքսի կյանքից

Թոմ Հենքսի մտքերից. ուրախության, նիհարելու և դերասանական էտապների մասին

Թոմ Հենքսը կնոջ հետ կորոնավիրուսի թեստ է հանձնել…

Սթիվեն Քինգ․ Փայլատակում [հատված վեպից]

Ի՞նչ դիտել սեպտեմբերին հայաստանյան կինոթատրոններում

Բոլոր ժամանակների ամենաեկամտաբեր սարսափ ֆիլմերը

Սթիվեն Քինգի հերթական նովելն էկրանավորվում է

Հայտնի ֆիլմերի կադրից դուրս (լուսանկարներ)

Ամենաայկոնիկ արտահայտությունները ֆիլմերից

Հաստատվել է՝ Օսթին Բաթլերը կմարմնավորի Էլվիս Փրեսլիին

Էլվիս Փրեսլիին նոր ֆիլմում կմարմնավորի այս 4 դերասաններից մեկը

Ինչո՞ւ էր Սթիվեն Քինգն ատում Սթենլի Կուբրիկի՝ «The Shining»-ի էկրանավորումը

Հայտնի մարդկանց մտքերը, որ ստիպում են մտածել

Դիտել հունիսին կինոթատրոնում

Սթիվեն Քինգը խոսել է «Գահերր խաղի» վերջին եթերաշրջանի օգտին