5 ֆիլմ+5 գիրք. Միքայել Ոսկանյան - VNews

5 ֆիլմ+5 գիրք. Միքայել Ոսկանյան

միքայել ոսկանյան

Մեր նոր՝ «5 ֆիլմ+5 գիրք» շարքը ներկայացնում է հայտնի և սիրված մարդկանց սիրելի ֆիլմերն ու գրքերը: Նախորդ անգամ ձեզ իր սիրելի գրքերն ու ֆիլմերն էր ներկայացրել Իվետա Մուկուչյանը, այս անգամ իր նախասիրություններով ձեզ հետ կկիսվի Միքայել Ոսկանյանը՝ հայտնի թառահար, երգիչ, երգահան, կոմպոզիտոր:

Նախ ներկայացնենք Միքայելի ամենասիրելի 5 ֆիլմերը:

1.  Ապոկալիպսիսը հիմա / Апокалипсис сегодня / Apocalypse Now. 1979

ռեժ.՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա

դերերում՝ Մարտին Շին, Մարլոն Բրանդո, Ֆրեդերիկ Ֆորեսթ ևն

ապոկալիպսիսն այսօր

Ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը լեգենդար Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան է: Ֆիլմը պատմում է վիետնամյան պատերազմի մասին:
Հատուկ նշանակման ջոկատի կապիտան Ուիլարդը ուղարկվել է Կամբոջա՝ գտնելու և սպանելու կիսախելագար մի հրամանատարի, որն այնտեղ դաժանության մթնոլորտ է ստեղծել և անխնա սպանում ու ստորացնում է տեղացիներին: Ճանապարհի փորձությունները, պատերազմը, մահը, սարսափը Ուիլարդին կտրում են իրականությունից և այլ հարթություններ տեղափոխում: Կապիտանը կորցնում է իրականության զգացողությունը: Պատերազմի սարսափների սյուրռեալիստական պատկերներ, բարդ նկարահանումներ, որոնց մասին հետո գիրք գրվեց ռեժիսորի կնոջ կողմից:

2. Մերի և Մաքս / Мери и Макс/ Mary and Max. 2009

ռեժ.՝ Ադամ Բենջամին Էլիոթ

դերերում Թոնի Կոլետ, Ֆիլիպ Սեյմուր Հոֆման ևն

Ավստրալիա, ՄԵլբուրն. Մերի անունով մի 8-ամյա աղջնակ անհետաքրքիր ու ձանձրալի կյանքով է ապրում: ԱՄՆ, Նյու Յորք. Մաքս անունով 44-ամյա միայնակ հրեան նույնպես երջանիկ կյանք չունի: Մերիին և Մաքսին շատ բաներ են բաժանում, բայց իրենց արտասովոր ընկերությունը նրանք կարողանում են ժամանակի և տարածության միջով անցկացնել և պահպանել:
Այս անիմացիոն ֆիլմը Միքայել Ոսկանյանի ամենասիրելիներից մեկն է:

3. Մեկ անգամ Ամերիկայում / Однаждый в Америке / Once Upon a Time in America. 1983

ռեժ.՝ Սերջիո Լեոնե

դերերում՝ Ռոբերտ Դե Նիրո, Ջեյմս Վուդս, Էլիզաբեթ Մաքգովերն ևն

մեկ անգամ ամերիկայում

Լեգենդար ֆիլմ, որը պատմում է 1920-30-ականներին Նյույորքյան հրեական թաղամասում մեծացած մի խումբ հանցագործ-հեղինակությունների մասին:
Նյու Յորքում 20-ականները ջազի և մեծ երազանքների դարաշրջան էր: Հենց այդ շրջանում քաղաքի ետնախորշերում հանդիպում են մի քանի տղա: Բոլոր մրցակիցներին ճանապարհից հեռացնելով, հարստանալու հաստատ որոշմամբ, դավաճաններին անխնա պատժելով՝ նրանք կարողանում դառնալ հեղինակություն հանցագործների մեջ և հարսատանալ: Տղաները միմյանց երդում էին տվել. միշտ պաշտպանել իրար և ընկերությունը վեր դասել ամեն ինչից: Բայց այն, ինչ մեկ անգամ տեղի ունեցավ Ամերիկայում, հավերժ փոխեց նրանց երդումներն ու ճակատագրերը…

4. Հյուրանոց «Գրանդ Բուդապեշտ» / Отель «Гранд Будапешт» / The Grand Budapest Hotel. 2014

ռեժ.՝ Ուես Անդերսոն

դերերում՝ Ռեյֆ Ֆայնս, Թոնի Ռեվոլորի, Էդրիան Բրոունի, Ջուդ Լոու, Էդվարդ Նորթոն ևն

Ուես Անդերսոնի այս ֆիլմը Միքայել Ոսկանյանի ամենասիրելիներից մեկն է: Գործողությունները ծավալվում են մտացածին մի քաղաքում, որտեղ էլ գտնվում է «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոցը: Այստեղ տեղի են ունենում տարօրինակ և առեղծվածային դեպքեր: Հյուրանոցի աշխատակիցներ Գուստավն ու Մուստաֆան ականատեսն են լինում Վերածննդի դարաշրջանում ստեղծված մի կտավի գողությանն ու փնտրտուքներին և հարուստ ընտանիքի ներսում տեղի ունեցող կռիվներին: Ֆիլմում ներկայացվում է երկու պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում Եվրոպայի կյանքը:

5. Տուն / Дом. История путешествия / Home . 2009

ռեժ.՝ Յան Արտյուս-Բերտրան

դերերում՝ Յան Արտյուս-Բերտրան, Գլեն Կլոուզ, Ժակ Գամբլեն

Լյուկ Բեսոնի և աշխարհում շատ հայտնի, վայրի բնության լուսանկարիչ Յան Արտյուս-Բերտրան համատեղ աշխատանքը՝ փաստագրական այս գեղեցիկ ֆիլմը ցույց է տալիս մեր երկիր մոլորակի գեղեցկությունը և մարդու կողմից նրան հասցված աղետների հետևանքները, վերքերը, որոնք բուժելն անհնար է:
Ողջ ֆիլմը նկարահանվել է ուղղաթիռից: 18 ամսիների ընթացքում նկարահանող խումբը հասցրել է լինել 53 երկրներում, մի շարք երկրներ (Չինաստան, Սաուդյան Արաբիա) օդային նկարահանումներ կատարել չեն թույլատրել, որոշ երկրներ առգրավել են նկարահանած նյութը, իսկ Արգենտինայում ռեժիսորն ու նրա օգնականները մեկ շաբաթ բանտում են անցկացրել: Ի Դեպ, բարդ նկարահանումների և զանազան խնդիրների մասին պատմող մի փոքրիկ տեսանյութ կա, որ կարող եք դիտել և հասկանալ՝ որքան արժեքավոր է այս ֆիլմն իրականում և որքան բարդ է եղել այն նկարահանելը:

1 2

Հոլիվուդի մութ կողմերը. Հրեշավոր բռնության դեպքեր կինոարտադրությունում

Ինչպիսի՞ն էր Ջուդ Լոուն՝ «The Young Pope»-ից առաջ

Շահան Շահնուր | Նահանջ առանց երգի [մեջբերումներ]

Գարնանա-ամառային կինոզբոսանք կարանտինի օրերին

Ռեժիսոր Ուես Անդերսոնը պատմել է, թե ինչ ֆիլմեր է նայում կարանտինի ժամանակ

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «25-րդ ժամ»

Միլանի ամենաէսթետիկ լուսավոր բարը՝ ըստ ռեժիսոր Ուես Անդերսոնի դիզայնի

Հինն ու նորը. ինչպիսին են հայտնի րիմեյքների օրիգինալ տարբերակները

Ուես Անդերսոնի սիրելի ֆիլմերը՝ Տրյուֆոյից մինչև Էլիզաբեթ Թեյլոր. մաս 2

Ուես Անդերսոնի սիրելի ֆիլմերը՝ Շերից և Ջեֆ Բրիջեսից մինչև վաղ Պոլանսկի. մաս 1

Young Pop-ից New Pop [2-րդ եթերաշրջանի թրեյլերը, փոփոխված կազմն ու անվանումը]

Եթե ցանկանում եք հայտնվել Ուես Անդերսոնի ֆիլմերում, ապա այս ակնոցը ձեզ համար է

Դիտել հուլիսին կինոթատրոնում

Այն, ինչ պետք է իմանալ Նիկոլայ Կոստեր-Վալդաուի, նույն ինքը՝ Ջեյմի Լանիսթերի մասին

Ջուդ Լոուն ամուսնացել է

Այն, ինչ պետք է իմանալ օսկարակիր Ալ Պաչինոյի մասին