5 ֆիլմ+5 գիրք. Միքայել Ոսկանյան - Page 2 of 2 - VNews

5 ֆիլմ+5 գիրք. Միքայել Ոսկանյան

միքայել ոսկանյան

Այժմ ներկայացնենք Միքայելի սիրելի 5 գրքերը

1. Երբ արևը Աստված էր. 1956

 հեղինակ՝ Զենոն Կոսիդովսկի

Sun God - 5 ֆիլմ+5 գիրք. Միքայել Ոսկանյան

Այս գիրքը ժամանակին կար բոլորիս տներում: Լեհ գրող Զենոն Կոսիդովսկու այս ստեղծագործությունը Միքայել Ոսկանյանի ամենասիրելի գրքերից մեկն է: Այն պատմում է հին քաղաքակրթությունների և հնագիտական հայտնագործությունների մասին: Եվ երբ արևն աստված էր, «Բայց նա նույն արևն էր: Եվ աստվածացնում էին նրան, որովհետև աստված էր պետք: Մարդիկ երբեք չեն կարողացել ապրել առանց աստծու: Երբե’ք»: 

2. Թաիս . 1890

հեղինակ՝ Անատոլ Ֆրանս

թայիս Անատոլ Ֆրանս

Նոբելյան մրցանակի դափնեկիր, ֆրանսիացի գրող Անատոլ Ֆրանսի «Թաիս» վեպը պատմում է Աստծո որոնումների, հավատի, կասկածի և գայթակղությունների, փորձություններին չդիմանալու և իրական արժեքների մասին:
Եգիպտոսում ապրում են քրիստոնյա ճգնավորներ, որոնց մեջ նաև Պաֆնուտիուսը: Մի օր նա հիշում է չքնաղ պարուհի Թաիսին, որը գայթակղում էր բոլոր նրանց, ովքեր գոնե մեկ անգամ տեսնում էին նրան պարելիս: Ճգնավորը խղճում է աղջկան, աղոթում է նրա հոգու համար և որոշում է փրկել սատանայից: Մեկ գիշերվա զրուցների արդյունքում Թաիսը գտնում է Աստծուն իր մեջ, զղջում իր սխալ կյանքի համար և Պաֆնուտիուսի հետ մենաստան գնում… Աղջիկը ճիշտ ուղու վրա է, իսկ Պաֆնուտիո՞ւսը: Կդիմանա՞ գայթակղություններին, փորձություններին…

3. Իմ անունը կարմիր է. 1998

Հեղինակ՝ Օրհան Փամուկ

իմ անունը կարմիր է

«Իմ անունը Կարմիր է»-ն Օրհան Փամուկի այն վեպն է, որի համար 2006 թվականին հեղինակը ստացել է Գրականության Նոբելյան մրցանակ։ Այս վեպը Միքայել Ոսկանյանի ամենասիրելիներից է:
Գործողությունները տեղի են ունենում 1951 թվականին Ստամբուլում։ Վեպի գլխավոր հերոսները Օսմանյան կայսրությունում բնակվող մանրանկարիչներ են։ 59 գլուխներից յուրքանչյուրն առանձին-առանձին պատմում է տարբեր մանրանկարիչների մասին: Դրանք վերնագրված են՝ «Իմ անունը … է», կամ՝ «Ես … եմ» տողերով:
Վեպը թարգմանվել է հայերեն: Թարգմանիչ Արփի Աթաբեկյան:

4. Նահանջ առանց երգի. 1929

հեղինակ՝ Շահան Շահնուր

շահան շահնուր

Ֆրանսիահայ արձակագիր Շահան Շահնուրի այս վեպը 20-րդ դարի հայ գրականության լավագույն արձակ ստեղծագործություններից է: Վեպի հիմքում ընկած է Պետրոսի (Պիեր) և Նենեթի (մադամ Ժանն) սիրո պատմությունը։ Պետրոսը լուսանկարիչ է մի լուսանկարչատանը, որի տնօրենն է մադամ Ժանը: Պետրոսը սիրահարվում է նրան, սակայն Նենեթը ազատ չէ, նա Լեսքյուրի սիրուհին է: Մի օր Պիերն իմանում է Նենեթի՝ ոչ այնքան լավ անցյալի մասին։ Կհրաժարվի՞ իր սիրուց, թե՞ կների Նանեթի սխալները: Հնարավո՞ր է երջանիկ լինել այդքանից հետո:

5. Բոռը. 1897

Հեղինակ՝ Էթել Լիլիան Վոյնիչ

«The Gadfly» cover - 5 ֆիլմ+5 գիրք. Միքայել Ոսկանյան

Իտալիա: 19-րդ դար: Երիտասարդ ազնվական Արթուր Բերթոնը դառնում է «Երիտասարդ Իտալիա» հեղափոխական կազմակերպության անդամ և նոր ընկերների հետ պատրաստ է պայքար մղել ավստրիական լծի դեմ: Արթուրը սիրում է Ջեմմային, ով նույնպես կազմակերպության անդամ է: Մի ճակատագրական սխալի պատճառով Արթուրը կորցնում է բարի համբավն ու ընկերներին: Բոլորը նրան մատնիչ են համարում: Նա հեռանում է երկրից, և բոլորը նրան մեռած են կարծում… Ի՞նչ փորձություններ են սպասում Արթուրին նոր երկրում, ետ կգա՞ նա երբևէ, Ջեմման կգտնի՞, կճանաչի՞ իր սիրելիին: Պատմական թեմատիկայով, ռոմանտիկ և անչափ հուզիչ վեպ, որը սիրում է կարդալ Միքայել Ոսկանյանը:

1 2

Կին վիպասաններ, որոնք բեսթսելլերներ են հեղինակել

5 զվարճալի, երգիծական, ամերիկյան ֆիլմ ընտրությունների մասին

Հոլիվուդի մութ կողմերը. Հրեշավոր բռնության դեպքեր կինոարտադրությունում

Ինչպիսի՞ն էր Ջուդ Լոուն՝ «The Young Pope»-ից առաջ

Գարնանա-ամառային կինոզբոսանք կարանտինի օրերին

Ռեժիսոր Ուես Անդերսոնը պատմել է, թե ինչ ֆիլմեր է նայում կարանտինի ժամանակ

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «25-րդ ժամ»

Միլանի ամենաէսթետիկ լուսավոր բարը՝ ըստ ռեժիսոր Ուես Անդերսոնի դիզայնի

Հինն ու նորը. ինչպիսին են հայտնի րիմեյքների օրիգինալ տարբերակները

Ուես Անդերսոնի սիրելի ֆիլմերը՝ Տրյուֆոյից մինչև Էլիզաբեթ Թեյլոր. մաս 2

Ուես Անդերսոնի սիրելի ֆիլմերը՝ Շերից և Ջեֆ Բրիջեսից մինչև վաղ Պոլանսկի. մաս 1

Young Pop-ից New Pop [2-րդ եթերաշրջանի թրեյլերը, փոփոխված կազմն ու անվանումը]

Եթե ցանկանում եք հայտնվել Ուես Անդերսոնի ֆիլմերում, ապա այս ակնոցը ձեզ համար է

Դիտել հուլիսին կինոթատրոնում

Այն, ինչ պետք է իմանալ Նիկոլայ Կոստեր-Վալդաուի, նույն ինքը՝ Ջեյմի Լանիսթերի մասին

Ջուդ Լոուն ամուսնացել է