ֆիլմեր, որոնց գլխավոր դերում մառախուղն է - VNews

ֆիլմեր, որոնց գլխավոր դերում մառախուղն է

filmerr - ֆիլմեր, որոնց գլխավոր դերում մառախուղն է

Այս օրերին մեր բոլորիս դժգոհությունները ևս մեկով ավելացել են. թվում է՝ մառախուղը չի դադարելու։ Ստորև կներկայացնենք ձեզ մի քանի ֆիլմ, որոնց գլխավոր դերում մառախուղն է։

House of Sand and Fog

Дом из песка и тумана (2004) смотреть онлайн бесплатно

«Ավազից և մշուշից տունը» ցնցել է և շարունակում է ցնցել իր անկեղծությամբ, դրամատիզմով և մարդկային դժբախտության ամենախորը շերտերի պատկերմամբ: Երբ հարցականի տակ է դրված այն, ինչ սիրում ես և ինչը քեզ համար թանկ է, ցանկացած քայլ արդարացված է:
Քեթիին զրկում են տնից, բայց աղջիկը պայքարում է: Նոր բնակիչներն Իրանից ժամանած մարդիկ են: Ընտանիքը տան համար մեծ գումարներ է վճարել, և չնայած աղջկա սպառնալիքներին՝ չի ցանկանում հրաժարվել այդ գեղեցիկ տնից:
Քիթին և նորաբնակ ընտանիքի անդամները պատերազմում են և սառը հակամարտությունը բերում է դրամատիկ հանգուցալուծման:

Silent Hill

Любительская версия культового «Сайлент Хилла» стала интернет-хитом — Новости на Фильм Про

Ի՞նչն է առաջինը հայտնվում այն մարդու մտքում, որը հայտնվել է մշուշի մեջ. «Ոզնին մշուշում» մուլտֆի՞լմը՝ անկասկած… Իսկ մշուշի հետ ասոցացվող ֆիլմերի երկրորդ տեղում վստահաբար Silent Hill-ն է։ Ֆիլմը նկարահանված է համանուն համակարգչային խաղի հիման վրա, որը ստեղծվել է 1999 թվականին։

Բժիշկներին չի հաջողվում դեղամիջոց գտնել Շերոնի անհայտ հիվանդության դեմ, այդպիսով, նրա մայրը՝ Ռոուզը, հրաժարվում է դստերն ուղարկել հոգեբուժարան և, նրա հետ միասին, մեկնում է Սայլենթ Հիլլ միստիկ քաղաք։ Ռոուզը վստահ է՝ հենց այստեղ նա կգտնի իր բոլոր հարցերի պատասխանները։

La ragazza nella nebbia

Девушка в тумане - где смотреть онлайн

Կորած մառախլապատ քաղաք Ալպերում: 16-ամյա աղջկա խորհրդավոր անհետացումից հետո քաղաք է այցելում ականավոր հետաքննող ՝ տեսուչ Ֆոգելը… Եվս մեկ ֆիլմ, որը նկարահանված չէ սարսափ ժանրում: «Մշուշի մեջ աղջիկը» իտալա-ֆրանսիական խորհրդավոր դետեկտիվ թրիլլեր է: Հաճախ չէ, որ կարելի է հանդիպել բարձրակարգ, իսկապես ինտրիգային դետեկտիվ պատմության ՝ խորհրդավոր հետաքննություններով և ոչ սովորական լուծումներով. այս ֆիլմը հենց այդպիսին է։

The Mist

Стоит ли смотреть сериал «Мгла» по Кингу: первые отзывы — Новости на Фильм Про

Գերբնական մառախուղը ծածկում է փոքր քաղաքը ՝ կտրելով մարդկանց արտաքին աշխարհից: Մի խումբ հերոսներ, որոնք այդ պահին հայտնվում էին սուպերմարկետում, ստիպված էին անհավասար մարտի մեջ մտնել՝ մշուշի մեջ ապրող սարսափի հետ:

Mandy

Блог Михаила Ширма » Мэнди (2018)

Ինչո՞ւ է չարիքն այդքան սիրում մեզանից խլել ամենաթանկը կյանքում: Որովհետև սատանայականների խմբին տեսնելիս պետք է հնարավորինս արագ վազել և չհարցնել՝ «ո՞վ կա այստեղ»: Նիկոլաս Քեյջի լավագույն դերերից մեկը, որը բացահայտում է սիրո և վրեժխնդրության ամբողջ էությունը… Գեղեցիկ, մթնոլորտային սարսափ ֆիլմ:

 


2019-2020-ի լավագույն ֆիլմերից 5-ը. Սոֆիա Կոպոլայի նոր dramedy-ից մինչև Կաննի ռումինական էքշն-թրիլեր

Ոգեկոչող ֆիլմեր՝ քաղցկեղի դեմ պայքարի մասին… [5 ֆիլմ]

Ֆիլմեր, որոնց ավարտը ձեզ կզարմացնի…

Օսկար 2021. ովքե՞ր են հավանական նոմինանտները

10 ռոմանտիկ կատակերգություն՝ Netflix-ից

Netflix-ի 7 լավագույն ֆիլմերը (2020 թվական)

Հայտնիների սիրելի ֆիլմերը. 5 աստղ + 5 ֆիլմ

Բարաք Օբամայի սիրելի ֆիլմերը. [2020]

2020-ի լավագույն 12 ֆիլմերը, ըստ Անտոն Դոլինի

Հասարակ քաղաքացուց՝ երկրի ղեկավար [3 ֆիլմ, սերիալ]

Quiz. Հայ կինոն ասում է…

5 կարևոր ֆիլմ

Ի՞նչ դիտել տանը…

Ֆիլմեր համաճարակների մասին

Բրիտանական ֆիլմերի փառատոն 2020

Օսկար 2020