5 ֆիլմ+5 գիրք. Մերի Ներսիսյան - VNews

5 ֆիլմ+5 գիրք. Մերի Ներսիսյան

դադ - 5 ֆիլմ+5 գիրք. Մերի Ներսիսյան

VNews -ը զրուցել է սիրված հաղորդավարուհի Մերի Ներսիսյանի հետ և փորձել պարզել՝ որոնք են նրա ամենասիրելի ֆիլմերն ու գրքերը:

1. Մի՛ գնա / Не уходи / Non ti muovere. 2004

ռեժ.՝Սերջիո Կաստելիտո

դերերում՝ Սերջիո Կաստելիտո, Պենելոպե Կրուս ևն

Հարուստ, հաջողակ, ընատանիքին նվիրված բժիշկն օրերից մի օր հանդիպում է գաղթական մի աղջկա և սիրահարվում, տարվում, ոգեշնչվում: Ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել. գնա՞լ սիրո ետևից, թե՞ լսել բանականությանը և վերջ դնել խելահեղ կապին:

Կարդացեք նաև՝ 5 ֆիլմ+5 գիրք. Տաթև Հովակիմյան

2. Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը/Загадочная история Бенджамина Баттона/The Curious Case of Benjamin Button, 2008

ռեժ.՝Դեյվիդ Ֆինչեր

դերերում՝Բրեդ Փիթ, Ջուլիա Օրմոնդ ևն

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի վիպակի հիման վրա էկրանավորված «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» ֆիլմը պատմում է Բենջամին Բաթոն անունով մի տղամարդու մասին, ում պատմությունը սկիզբ է առնում 20-ականներին Նոր Օռլեանում: Առաջին համաշխարհային պատերազմից հետո լույս աշխարհ է գալիս մի տարօրինակ երեխա Բենջամին անունով, ով մանուկ հասակում ուներ տարեց ծերունու տեսք և առողջություն:  Մինչ մյուս մանուկները մեծանում էին և զարգանում՝ Բաթոնը ավելի ու ավելի էր երիտասարդանում և ծաղկում: Տղամարդը չէր կարող պայքարել ժամանակի դեմ, և չէր կարող փոխել իրադարձությունների ոչ բնական ընթացքը:

2009 թ. ֆիլմն արժանացել է Օսկարի՝ «Լավագույն դեկորացիաներ»«Լավագույն վիզուալ էֆֆեկտներ»«Լավագույն գրիմ» անվանակարգերում:

Կարդացեք նաև՝ 5 ֆիլմ+5 գիրք. Միքայել Ոսկանյան

3. Բյութիֆուլ/Бьютифул/Biutiful, 2009

ռեժ.՝Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու

դերերում՝Խավիեր Բարդեմ


Ուզբելը հոգ է տանում իր երկու երեխաների մասին: Նա հիվանդ է, շատ հիվանդ: Տղամարդը համակերպվել է իր մոտալուտ մահվան հետ և նա այլևս չի պայքարում: Ի՞նչ է նրան մնում. հիշել անցյալը, միայն հիշել: Ուզբելը շատ սխալներ է գործել, և նրա խիղճը տանջում է իրեն: Նա մի կնոջ հետ է ապրում, որը օգնում է խնամել իր երեխաներին և ճանապարհել Ուզբելին այն աշխարհ:
2010 թ. Խավիեր Բարդեմը  արժանանում է «Արծաթյա մրցանակի»՝ «Լավագույն դերասան» անվանակարգում:

Ինյարիտուն շեշտը միշտ դնում է մարդկային դրամայի, խնդիրների, անօգնական կյանքի, մոռացության, մահի, սիրո, պայքարի վրա: Գուցե Ինյարիտուն հնարավորություն է տալիս մեզ գիտակցելու, որ մեր կյանքն այնքան էլ վատը չէ:

Կարդացեք նաև՝5 ֆիլմ+5 գիրք. Մկրտիչ Արզումանյան

4.Աղախնի պատմությունը/ Рассказ служанки/The Handmaidʼs Tale, 2017

ռեժ.՝ Մայք Բարքեր ևն

դերերում՝ Էլիզաբեթ Մոս, Ջոզեֆ Ֆայնս, Յովանն Ստրախովսկի ևն

Սա պատմություն է մտացածին Գաղաադ քաղաքի բնակիչների «սև գործերի» մասին: Գաղաադում իշխում է տոտալիտարիզմը: Ապագայի քաղաքը, սակայն, լուրջ խնդրի առաջ է կանգնած. ծերացման գործընթացը սպառնում է վերջ դնել քաղաքին, քանի որ ազնվաբարո տիկնայք չեն կարողանում երեխա ունենալ: Սա մեծ վտանգ է և Աստծո պատիժ՝ ինչպես հավատացած են բարձր խավի մարդիկ:

Ոչնչացման վտանգից խուսափելու համար քաղաք են բերվել կանայք, որոնք կարողանում են երեխա ունենալ: Նրանց հատուկ սովորեցնում և վարժեցնում են արարողակարգին և իրենց դերին. հերթով բնակվել բարձրաստիճանների տանը և նրանց համար երեխա ունենալ: Երեխան ծնվելուն պես՝ աղջիկներից յուրաքանչյուրը տեղափոխվում է մյուս տուն՝ երեխա ունենալու հաջորդ ընտանիքի համար: Այս գործընթացը շարունակվում է այնքան, քանի դեռ ծննդկանն ի վիճակի է երեխա ունենալ: Աղախինները ստրուկի կյանքով են ապրում. նրանք պատժվում են անհնազանդության ամենափոքրիկ դրսևորման դեպքում էլ:

Հեռուստասերիալի 2-րդ եթերաշրջանում գլխավոր հերոսուհին փորձում է հասկանալ, թե ինչ է ազատությունը և ի՞նչ կլինի, եթե նա իսկապես ազատություն ստանա:
Սերիալի հիմքում է Մարգարետ Էթվուդի 1989 թ. համանուն վեպը:

Սերիալի մի քանի հեղինակավոր մրցանակների է արժանացել:

Կարդացեք նաև՝ 5 ֆիլմ+5 գիրք. Կարեն Խաչատուրով

5.Թղթե տունը/Бумажный дом/La casa de papel, 2017

ռեժ.՝Հեսուս Քոլմենար ևն

դերերում՝Ուրսուլա Կորբերո, Ալվարո Մորտե ևն

Վերջին ժամանակների լավագույն իսպանական սերիալներից մեկի գլխավոր հերոսը Պրոֆեսոր տարօրինակ անունով մի տղամարդ է, որը նպատակադրվել է կողոպուտ կազմակերպել, և եթե հաջողվի, ձեռք բերված գումարը կուղվի սոցիալական կարիքների բավարարմանը: Այս մտահղացումը կյանքի կոչելու համար նա օգնություն է գտնում 8 տարբեր մարդկանց մոտ, որոնք միավորվում են ընդհանուր գաղափարի շուրջ:  Բացի գումար վաստակելու նպատակից այս մարդիկ հանցագործությանը մասնակցելու սեփական դրդապատճառներն ունեն:

Սա ինչ-որ նոր և հսկայական բանի սկիզբ է…

Իսկ Մերիի վերջին կարդացած և շատ տպավորված գրքերը հետևյալն են…

1 2

Ի՞նչ դիտել տանը. Վուդի Ալենի կրքոտ, զվարճալի ու հմայիչ կարծրատիպերով լի «Վիքի Քրիսթինա Բարսելոնա»-ն

Ինչ դիտել տանը. կարևոր ֆիլմեր կանանց հոգեբանական վիճակի մասին

«Գարեջուր գնդակի փոխարեն». Բրեդ Փիթը գարեջուր է նետում Մեթյու Մակքոնահիին[տեսանյութ]

Անջելինա Ջոլին վաճառում է Բրեդ Փիթի յուրօրինակ նվերը

Նոր էտապ՝ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի երեխաների խնամակալության համար պայքարում

Աստղ չեն ծնվում. Ինչ են աշխատել նախկինում հայտնի աստղերը

Վերաիմաստավորելով և վերգտնելով կյանքի նշանակությունը. 5 ֆիլմ

Պենելոպա Կրուսի սիրելի տղամարդիկ

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ղազախստանից Օլեգ Բորեցկին]

Թուրք գործիչներ, որոնք բարձրաձայնում են Մեծ Եղեռնի մասին

Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի կարևորագույն 5 ֆիլմ

Գարնանա-ամառային կինոզբոսանք կարանտինի օրերին

Կարանտինային նորաձևություն. ինչ խալաթներ են կրում հայտնի ֆիլմերում

Էլիֆ Շաֆաք. սիրո մի քանի կանոն

3 գիրք անձրևոտ երեկոների համար

Ֆիլմերում «լավագույն ծխողները» [ծխելը վնասում է առողջությանը]