fbpx

5 գիրք կանանց մասին և համար

Առանձնացնում ենք 5 գիրք կանանց մասին և համար, որոնք կմոտիվացնեն, կօգնեն գտնել հաջողության բանաձևն ու հասկանալ՝ ինչ ուզել կյանքից:

1. Chimamanda Ngozi Adichie. We should all be feminists. սեռերի հավասարության մասին

Այս գիրքը, որը Նյու Յորք Թայմսի բեսթսելլերներից է և 2012 թ. հնչել է TED-ի տեսքով, այն կանանց համար է, որոնք ուզում են և պատրաստ են պայքարել սեփական իրավունքների և սեռերի հավասարության համար:
Գրքում հեղինակը բացատրում է՝ ինչ է ֆեմինիզմն իրականում և պատմական փաստերի միջոցով ապացուցում, որ կնոջ դերը հասարակության մեջ միշտ էլ անկայուն է եղել:

«Դադարենք բացառել խնդրի գոյութունն ու սկսենք գործել»:

2. Kara Elvill Leiba. Girl Code. ինչպես գտնել բիզնեսում, անձնական կյանքում և ընկերության մեջ հաջողության հասնելու բանալին

Հնարավոր է լինել լավ մայր ու կին, ունենալ երազանքի աշխատանքը, մշտապես շրջապատված լինել ընկերներով ու լինել հաջողակ:
Girl Code-ում հեղինակը կիսվում է սեփական փորձով և խորհուրդներով, որոնք գօգնեն չկոտրվել հաջողության հասնելու ճանապարհին:

«Եթե կինն ուզում է հաջողակ կարիերա ստեղծել, նա անպայման պետք է ինքն իրեն շրջապատի այլ հավատարիմ կանանցով: Ճիշտ է, երբ կանայք օգնում են իրար և թևեր տալիս»:

3. Cameron Diaz, Sandra Bark. Գիրք մարմնի մասին

Գրքում դերասանուհին կիսվում է սեփական փորձով, պատմում՝ ինչպես սկսեց հասկանալ սեփական մարմնի լեզուն և սկսեց սիրել և հարգել այն:
Քեմերոնը վստահ է՝ յուրաքանչյուր ոլորտում հաջողության հասնելու համար պետք է ունենալ գեղեցիկ, առողջ և խնամված մարմին:
Եթե որոշել եք ճիշտ սնվել, զբաղվել սպորտեվ և չունեք մոտիվացիա… ուրեմն այս գիրքը հենց Ձեզ համար է:

«Երբ ակտիվ կյանքով եք ապրում, ավելի շատ էներգիա եք ստանում, ինչն էլ օգնում է անընդհատ առաջ շարժվել»:

4. Kate Hudson. Ուղղակի երջանիկ եղիր. փոխիր քեզ՝ առանց փոխվելու

Այս հոլիվուդյան դերասանուհին, որն ունի իրեն սպասող տասնյակ դերեր, մեծ ընտանիք և երկրպագուներ, պնդում է, որ ապրում է  բոլոր մնացած կանանց նման.

«Ես ունեմ նույն խնդիրները, որոնք հանդիպում են միլիոնավոր կանանց»:

Իր գրքում դերասանուհին պատմում է՝ ինչպես կյանքի ծանր հոսանքում կայուն պահել էմոցիոնալ դաշտը, չգիրանալ ու ակտիվ կյանք վարել:
Հեղինակն իր ընթերցողին օգնում է փոխել ապրելակերպը՝ առանց սեփական ես-ին փոխելու:

5. Gina McKinnon. Ի՞նչ կաներ Գրեյսը. կյանքի խորհուրդներ է տալիս Մոնակոյի արքայադուստրը

Գրեյսը, որին այսօր էլ փորձում են նմանվել շատ և շատ կանայք, իր ժամանակների ամենանորաձև կանանցին էր:
Հեղինակը գրքում մեկտեղել է Գրեյսի մասին պատմություններն ու խորհուրդները կյանքի տարբեր իրավիճակների համար:

Գիրքը պատմում է՝ ինչպես չկորցնել ինքնագնահատականը նույնիսկ ամենաբարդ թվացող իրավիճակներում, ինչ հագնել առաջին հանդիպման ժամանակ, ինչ և ինչպես խոսել կարևոր հրավերների ընթացքում, ինչպես լինել հետաքրքիր և գրավիչ, ինչ անել, երբ այլևս ոչինչ չես ուզում անել:

Գրքի հիմքում Գրեյսի կյանքի վերելքներն ու վայրէջքներն են: