5 գրքի էկրանավորում - VNews

5 գրքի էկրանավորում

Veronika Decides to Die 2009 - 5 գրքի էկրանավորում

Ձեզ ենք ներկայացնում ժամանակակից գրողների հայտնի ստեղծագործությունների էկրանավորումները:

1. Սովորական խելագարության պատմություն/Истории обыкновенного безумия/Storie di ordinaria follia, 1981

ռեժ.՝Մարկո Ֆերերի

դերերում՝ Բեն Գազարա, Օռնելա Մուտի ևն

Ֆիլմն էկրանավորվել է Չարլզ Բուկովսկու 1983 թ. թողարկված պատմվածքների ժողովածուի հիման վրա:

Հետաքրքիր է, որ Բուկովսկին իր ներշնչանքը միշտ գտնում էր գողերի, հանցագործների, մարմնավաճառների մեջ, այդ տեսակ մարդիկ օգնում էին հեղինակին ստեղծագործել: Հասարակության այդ շերտը մեծ կարևորություն էր ներկայացնում Բուկովսկու համար, քանի որ սնում էր վերջինիս միտքն ու երևակայությությունը:
Գլխավոր հերոսը մի ամերիկացի է, որն ապրում է ցոփ և շվայտ կյանքով: Ալկոհոլ, թմրանյութեր, կանայք՝ այս ամենը նրան ապրելու ուժ են տալիս: …ու հանկարծ, մի գեղեսիկ օր նա սիրահարվում է մարմնավաճառուհի Քեսին, սակայն այս սիրավեպը ողբերգական ավարտ է ունենում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

 

2.Ժամեր/Часы/The Hours, 2002

ռեժ.՝Սթիվեն Դոլդրի

դերերում՝Նիքոլ Քիդման, Ջուլիան Մուր, Մերիլ Սթրիփ ևն

Այս ֆիլմն էկրանավորվել է Մայքլ Կաննինգեմի 1998 թ. համանուն վեպի հիման վրա և անդրադառնում է Վիրջինիա Վուլֆի կյանքին և ստեղծագործական ուղուն: Ստեղծագործությունը կազմված է երեք մասից. 1-ինն անդրադառնում է Վուլֆի «Միսիս Դելոուեյ» գրքին, որը գրելու ընթացքում Վուլֆը ինքնասպանության մասին էր մտածում: 2-րդ պատմության կենտրոնում է Լարա Բրաուն անունով մի մայր, որը ձանձրացել է իր անհետաքրքիր կյանքից: Եվ վերջապես 3-րդ պատմության կենրոնում է Կլարիսա Վոնը, որն իր հիվանդ ընկերոջ  պատվին մեծ երեկույթ է կազմակերպում և հույս ունի, որ կկարողանա օգնել նրան գեթ մեկ օրով մոռանալ իր չարաբաստիկ հիվանդության մասին:

2003 թ. ֆիլմն արժանացավ «Ոսկե գլոբուսի»:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

1 2

5 ֆրանսիական ֆիլմեր յուրաքանչյուր տրամադրության համար

5 գիրք + 5 ֆիլմ. Վիգեն Գալստյան

5 նախընտրական ֆիլմ՝ ինտրիգների, PR-ի զորության ու սկանդալների մասին

5 գիրք+5 ֆիլմ. Անուշ Քոչարյան

Ռուսական ո՞ր ֆիլմերն են ճանաչում ձեռք բերել արտերկրում

5 ֆիլմ + 5 գիրք [Վան Նեմրա]

5 ֆիլմ+5 գիրք [Սյունե Սևադա]

5 ֆիլմ + 5 փաստ + 5 միտք. Դարեն Արանոֆսկի

Ոգեկոչող ֆիլմեր՝ քաղցկեղի դեմ պայքարի մասին… [5 ֆիլմ]

5 ֆիլմ՝ Սալմա Հայեկի մասնակցությամբ

5 ֆիլմ այն մասին, որ կյանքը հիասքանչ է

5 ֆիլմ բիզնես-մտածողության և հաջողության մասին

5 նոր, հայկական ֆիլմ հաղթանակների մասին

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Փոքր գաղտնիքներ»

5 ֆիլմ Երվանդ Մանարյանից ու նրա մասնակցությամբ

5 մելոդրամա, որ պինդ նյարդեր են պահանջում