5 հավելված անգլերեն սովորելու համար - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

5 հավելված անգլերեն սովորելու համար

21-րդ դարը ահռելի հնարավորություն է տալիս նոր լեզուներ սովորելու առանց հատուկ դասընթացների: Դուք կարող եք արդյունավետ օգտագործել օրինակ խցանումների մեջ անցնող ձեր ժամանակն ու հավելվածների միջոցով օտար լեզու սովորել:

Vnews-ն առանձնացրել է

5 հավելված, որոնք պետք է ներբեռնեք հենց հիմա, եթե ուզում եք անգլերեն սովորել

Duolingo

Թերևս անգլերեն դասընթացների ամենահայտնի հավելվածներից մեկն է: Duolingo-ն ավելի քան 7 մլն. արձագանք է ստացել Play Market-ում և գրանցել է 4,7/5 վարկանիշ: Սա շատ լավ արդյունք է, որը խոսում է հավելվածից գոհ միլիոնավոր մարդկանց մասին: Հավելվածն օգնում է անգլերեն սովորել պրակտիկ հանձնարարությունների միջոցով: Duolingo-ն ամբողջությամբ խաղային թեմատիկայի մեջ է, ինչն օգնում է, որ օգտատերերը ստացած տեղեկատվությունը հնարավորինս հեշտ հիշեն: Լեզուն սովորելու համար բավարար է օրվա ընթացքում 20 րոպե հատկացնել այս հավելվածին: Ի դեպ, Duolingo-ն անգամ կիրառում են դպրոցական և համալսարանական ծրագրերում:

Lingualeo

Lingualeօ-ն ևս մի հատնի և արդյունավետ հավելված է անգլերեն սովորելու համար: Հավելվածն արդեն ներբեռնել են ավելի քան 18 մլն. Android-ի օգտատեր: Lingualeօ-ի հետ հարմար է, քանի որ այն հնարավորություն է տալիս զարգացնել ձեր լեզվի իմացությունները տարբեր ուղղություններով՝ սկսած բանավոր խոսքից, մինչև բառերի ճիշտ գրություն: Հավելվածը ներբեռնելիս կարող եք նշել ձեր տարիքը, հետաքրքրություններն ու անգլերենի մակարդակն, ու այն կադապտացվի ձեր տվյալների հետ: Բացի այդ, դուք կարող եք պարբերաբար հետևել ձեր գրանցած արդյունքներին ու լեզվի իմացության զարգացմանը:

Simpler

Simpler-ը հարմար է թե՛ մեծահասակների, թե՛ դպրոցականների համար: Հավելվածը շատ գեղեցիկ վիզուալ կոնտենտ ունի, հեղինակային իլյուստրացիաները հնարավորություն են տալիս ավելի հեշտ ըմբռնել ծրագիրը: Simpler-ի հետ ուսումնառությունը տեղի է ունենում քայլ առ քայլ, այն նախ առաջարկում է սովորել քերականական կանոնները հետո նոր ավելի պրակտիկ հանձնարարություններ տալիս: Մնացած հավելվածների պես, Simpler-ը նույնպես ինտելեկտուալ խաղեր ունի, որոնց միջոցով դուք կարող են աստղիկներ վաստակել յուրաքանչյուր կատարած հանձնարարության համար:

Wlingua

 

Wlingua ինտերակտիվ հավելվածը հարմար է անգամ ամենափոքր աշակերտների համար: Ընդհանուր առմամբ հավելվածը ներառում է 600 դասընթաց տարբեր թեմաներով, որոնք մարզում են  անգլերենի իմացության ամենակարևոր հմտությունները: Մինչև ուսումնառության սկիզբը հավելվածն առաջարկում է փոքրիկ թեստ անցնել, որը կօգնի հասկանալ, թե ինչ մակարդակի եք տիրապետում լեզվին, ինչից հետո էլ Wlingua-ն ինդիվիդուալ ծրագիր կկազմի հատուկ ձեզ համար:

Memrise

Memrise  հավելվածը «Google Play Awards 2017»-ի հաղթողն է: Memrise -ը նույնպես խաղային թեմատիկայի մեջ է, սակայն տարբերվում է իր վիզուալ կոնտենտով: Բանն այն է, որ հավելվածը ասոցացնում է ձեզ տիեզերանավի օդաչուի հետ, դուք ընտրում եք ձեր ուզած մոլորակը՝ լեզուն, լեզվի իմացության ձեր մակարդակը և սլանում նոր մոլորակներ գրավելու:

Տես նաև՝