հայերեն 5 արտահայտություն, որ չարժե թարգմանել - VNews

հայերեն 5 արտահայտություն, որ չարժե թարգմանել

b06e2f3e774a53dd4e690ca268e0e6d7 - հայերեն 5 արտահայտություն, որ չարժե թարգմանել

Մեր՝ հայերիս լեզվամտածողության մեջ կան մի շարք բառեր ու արտահայտություններ, որնք կիրառելու դեպքում մեզ ճիշտ կհասկանան միայն մեր ազգակիցները: Եթե փորձենք դրանցից մի քանիսը բառացի թարգմանել, ապա նուրբ ասած «անհարմար բան կստացվի»: Vnews-ն անդրադարձել է տիպիկ, հայկական բառերին ու արտահայտություններին:

«Ջան»

content lovers eg 5 960x546 - հայերեն 5 արտահայտություն, որ չարժե թարգմանել

Ցանկացած օտարերկրացի, որը թեկուզ մեկ հայ ընկեր կամ ծանոթ ունի բազմիցս լսել է այս բառը: Այն ոչ մի կերպ չես թարգմանի ուրիշ լեզուներով: Ջանը մի քանի կիրառություն ունի: Այն նախ և առաջ փաղաքշական բառ է, որը դրվում է կոչականի կողքին: Գործածվում է նաև, որպես ուրախ բացականչություն:

Բառի ծագումնաբանությունը տանում է դեպի Պարսկաստան, բառացի թարգմանաբար այն նշանակում է  հոգի, ոգի, անձ, կյանք: Որոշ բարբառներում այս բառի առկայությունը կապում են նաև թուրքական միջնորդության հետ, օրինակ  ջանըմ ձևը, թուրքերեն՝ canım: 

«․․․ օրինակ՝ առաջարկում եք «ջանի» տեղ գործածել «հոգյակ»։ Եւ ահա բանը դրստվեց, այսուհետև փոխանակ ախպեր ջան կամ Գրիգոր ջան ասելու, մաքուր հայերենով կասենք հոգյակ եղբայր, կամ հոգյակ Գրիգոր, կամ թե չէ քեֆ անելիս, ներողություն, մաքուր հայերենով ասենք, խրախճան անելիս կա՛մ առհասարակ ուրախանալիս փոխանակ «ջա՜ն» բացականչելու, կկանչենք «հոգյա՜կ»… Եւ մի՞թե Դուք չեք տեսնում ու չեք զգում, թե ինչքա՜ն է սա անմիտ ու անճաշակ։ Մի՞թե չեք տեսնում, որ հոնքը շինելու տեղ աչքն էլ հանում եք»:

Հովհաննես Թումանյան

«Հաց ուտել»

5 960x546 - հայերեն 5 արտահայտություն, որ չարժե թարգմանել

Լուսանկարը «Հայրենեան» ծրագրից

Եթե այս արտահայտությունը բառացի թարգմանես մի որևէ լեզվով ու ասես օտարերկրացուն, նա կկարծի, որ դու ուզում ես հենց միայն հաց ուտել և մտքի ծայրով անգամ չի անցկացնի, որ խոսքն օրինակ ընթրելու կամ նախաճաշելու մասին է: Հայերը սնվելու պրոցեսը հենց այդպես են կոչում: Ո՞վ կմտածի, որ այդ համեստ «հաց ուտելը» իրենից տոլմա կամ խորոված է ենթադրում: Ժողովրդական խոսքում այս արտահայտության կիրառությունը կապվում է հայ ժողովրդի հացապաշտ լինելու հետ. հայտնի փաստ է՝ հայերը «հացը գետնին չեն դնում»:

«Աչքիս վրա»

0ef95811f28538cb4823c1f4efea5a20 2 960x546 - հայերեն 5 արտահայտություն, որ չարժե թարգմանել

Այս արտահայտությունը կրկին լայն կիրառություն ունի մինչ օրս, այն նշանակում ՝ ամենայն հոժարությամբ, սիրով: Հենց այդպիսի հոժարությամբ էլ Թումանյանի հայտնի հեքիաթում ուստա Փիսոն խոստանում է քեռի Քուչիին մի գդակ կարել վերջինիս գլխին հարմար:

«Աչքիս վրա, քեռի Քուչի,
Մի գդակ ա, հո մի քուրք չի»…

«Ցավդ տանեմ»

es ashxatum em 2 1 2 960x546 - հայերեն 5 արտահայտություն, որ չարժե թարգմանել

«Ջան» բառի մի ազգակից էլ «ցավդ տանեմ» արտահայտությունն է, որը բառացիորեն իրենից ենթադրում է՝ առնել դիմացինի ֆիզիկական ցավը կամ վիշտը ու տանել նրանից. այո՛, այո՛ հենց այսպես այն կհասկանա օրինակ գերմանացին: արտահայտությունը կարող է թե՛ մեծ սեր ու հոգատարություն արտահայտել դիմացինի հանդեպ, թե՛ հանդես գալ, պարզապես, որպես խոսքը դիմացինին ուղղելու ձև: Այն նաև հիանալի փոխարինում է անծանոթի անվանն ու այդ տեսանկյունից ակտիվորեն կիրառվում օրինակ երթուղային տաքսիների վարորդների կողմից, որոնք չգիտեն անունդ, բայց ուզում են խոսակցություն սկսել:

«Տանը մնալ»

DSC06324 960x546 - հայերեն 5 արտահայտություն, որ չարժե թարգմանել

Երկու բառ, որոնք իրենց մեջ ներառում են բոլոր հայ աղջիկների հավաքական, մեծ վախն ու սարսափը: Բառացիորեն «տնից դուրս չգալ», «տանը լինել» նշանակող այս արտահայտությունը ստացել է «չամուսնանալ» բառի նշանակություն: Կիրառվում է նաև «տանը մնացած» արտահայտությունը. այս պարագայում թիրախավորվում են այն կանայք ու աղջիկները, որոնք արդեն «տարիքն առել են», բայց այդպես էլ չեն ամուսնացել: Իրականում, այս արտահայտության նշանակությունը բավականին տրամաբանական է. չէ՞ որ, սովորաբար,  չամուսնանալով աղջիկները շարունակում են ծնողների տանը մնալ:

 

 

 

 


QUIZ. ստուգեք հայերենի ուղղագրությունը

«Ջան» բառի մասին. նշանակությունը, ծագումնաբանությունը

Գուշակիր բառի իմաստը

QUIZ. ստուգեք ձեր հայերենը

Քնքուշ ու համեստ հայերենի մասին…

5 բառ չինական մշակույթը հասկանալու համար…

հայերեն 6 արտահայտություն, որ չարժե թարգմանել [մաս 2]

կույս բառի ծագումն ու իմաստը գրաբարում

թուրքերենից փոխառություններ հայերենում

Բառեր, որ ստեղծվել են 21-րդ դարի ընթացքում ու համար

Beatles-ի «All You Need Is Love»-ը հայերեն թարգմանությամբ

հայերեն բառեր, որ փոխառնված են պարսկերենից [ժամ, սև, մոմ, փիղ, ապակի, ազգ և այլն]

Առօրյայում օգտագործվող բառեր, որոնք իրականում ֆրանսիական ծագման են

Հանձին — հանձինս. որը ինչպե՞ս ու որտե՞ղ գործածել

Անձիք – ԱնձիՆք. ո՞րն է ճիշտը

Վերաբերել – վերաբերՎել. ո՞րը որ դեպքում է ճիշտ կիրառել