fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

5 հայտնի #ԳրքաՍրճարան, որ պետք է այցելել [աշխարհ]

Սիրուն է, երբ կարողանում ես մեկտեղել կարդալն ու սնվելը: Սիրուն է, երբ կարող ես սիրելի գրքերի աշխարհ տեղափոխվել և միաժամանակ ձեռքումդ մեկ բաժակ տաք թեյ ու կամ էլ սուրճ ունենալ: Թվում է՝ շատ առաջ այս ամենը երազանքի նման մի բան էր, բայց այսօր աշխարհում և Հայաստանում կան #ԳրքաՍրճարաններ, որտեղ կարելի է համատեղել հաճելին և օգտակարը:

Ձեզ ենք ներկայացնում 5 հայտնի #ԳրքաՍրճարան աշխարհի այն վայրերից, որտեղ հայերը հաճախ են լինում:

1. «Les Editeurs», Փարիզ

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

#lesediteursparis #odeon #restaurant a great place to hang out for lunch dinner or drinks ! #lesediteurs

Публикация от Tatiana de Rosnay (@tatianaderosnay)

Գրեթե բոլոր փարիզյան սրճարանների նման «Les Editeurs»-ն էլ շատ մեծ չէ, բայց, չնայած փոքր լինելուն, լի է շատ ու շատ հետաքրքիր գրքերով: Սրճարանը տարբերվում է նրանով, որ գրքերը «Les Editeurs»-ին նվիրում են հենց հեղինակները, որոնք այստեղ են սրճում և ճաշում:

2. «Hugo Café», Դուբայ

«Hugo Café»-ում ամեն-ամեն ինչ Ֆրանսիա է տեղափոխում: Վիկտոր Հյուգոյի գրական ժառանգությանը նվիրված այս սրճարանում կարելի է կարդալ համաշխարհային հեղինակների գրականությունն ու ծանոթանալ եզակի էկզեմպլյար համարվող գրքերին: Սրճարանը նաև սկսնակ հեղինակներին հնարավորություն է տալիս կարդալ հատվածներ սեփական ստեղծագործություններից և ճանաչելի դառնալ: Ընթերցանության երեկոների պակասներ այս սրճարանում երբեք չեն լինում:

3. «Кафе Пушкинъ», Մոսկվա

«Кафе Пушкинъ»-ը բացվել է դեռևս 1991 թ.-ին: Այստեղ կարելի է գտնել 3000-ից ավելի հին գիրք՝ գրված XVIII-XX դարերում: «Кафе Пушкинъ»-ի ուտեստներն ու ինտերիերը տեղափոխում են XIX դար: Այստեղի գրքերին կնախանձեն անգամ ամենամեծ գրադարանները:

4. «Мы же на ты», Սանկտ Պետերբուրգ

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

У Татьяны Толстой написано, что все наши петербургские деятели — Пушкин, Достоевский, Гоголь и остальные товарищи — будто бы развесили свои сны по всему городу. И это заставляет задуматься: а не можем ли мы быть самими этими снами? Поутру приводим себя в порядок, едем куда-то, думая, какую книгу выбрать к прочтению следующей… а потом она как-то не идёт, и мы снова думаем… Вечером выбираемся в ресторан, насладиться. А тут тебе — раз! — и библиотека под рукой, — не чудо ли? (: Ведь “…Сны сродни литературе. У них, конечно, общий источник, а кроме того, они порождают друг друга…” 💛 Благодарим за фото @gedonisticblog 💞 #мыженаты #книгикофепоцелуи #уставшиеотсчастья

Публикация от МЫ ЖЕ НА ТЫ (@restoranmyzhenaty)

Սանկտ Պետերբուրգի ամենահայտնի սրճարաններից այս մեկում բացի հսկայական գրադարանից կա նաև դուռ, որը տանում է դեպի գաղտնիքների սենյակ, որի մասին կերազեն բոլոր իսկական գրքասերները. սենյակի մասին գիտեն միայն շատ հավատարիմ այցելուները: Գաղտնիքների սենյակում փոխվում է ամեն բան… Անգամ մենյուն միանգամայն այլ է դառնում:

5. «Զանգակ» գրատուն-սրճարան, Երևան

Աշխարհի #ԳրքաՍրճարանների մասին խոսելիս չենք կարող չառանձնացնել նաև մեր սիրելի Երևանը: Իսկ երևանյան #ԳրքաՍրճարանների առաջնեկը «Զանգակ» գրատուն-սրճարանն է: Սրճել և վայելել մի շարք դժվար ճարվող գեղարվեստական ու մասնագիտական գրքեր. այն ինչի հետևից կարելի է գնալ «Զանգակ»:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


Դուբայում ստորջրյա թենիսի խաղադաշտ կկառուցվի

Մարտակումբ [հայերեն թարգմանությամբ] հատվածներ

Սիան՝ Չինաստանի ամենահին մայրաքաղն ու մշակութային կենտրոնը

5 վայր, որ պետք է գնաս, եթե գրող ես [մուսայի հետևից]

5 անհավանական վայր, որ չես հավատա, բայց գոյություն ունի աշխարհում

Հայաստանում Երեխաների քաղաք է կառուցվելու

Վայրեր, որտեղ եղել են հայտնի գրական հերոսները, իսկ այսօր կարող ես գնալ նաև դու

Ի՞նչ կարդալ օգոստոսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

National Geographic-ի 15 լուսանկար, որ կանգնեցնում են ժամանակը

Բաթումի. ուր գնալ ու ինչ անել

5 գիրք Անտարեսից [2019-ին լույս տեսած]

Աշխարհի ամենայուրահատուկ նստարանները

Երևանը CNN-ի «Քիչ զբոսաշրջիկներ ունեցող եվրոպական 20 գեղեցիկ քաղաքները» ցանկում է

5 գիրք Զանգակից [2019-ին լույս տեսած]

Մանուելա Ադրեանի [հեքիաթներ նկարազարդող փերին]

Հատված արքայադուստր Դիանայի ինքնակենսագրականից