5 հայտնի մարդիկ, որոնց բարեգործությունները կզարմացնեն քեզ - VNews

5 հայտնի մարդիկ, որոնց բարեգործությունները կզարմացնեն քեզ

angelina jolie z 1024 - 5 հայտնի մարդիկ, որոնց բարեգործությունները կզարմացնեն քեզ

Կան հայտնի մարդիկ, որոնք հասկանում են, թե ինչ պատասխանատվություն է նման բարձունքում լինելն ու մեծ աղդեցություն ունենալը: Նրանց ցանկացած քայլ կարող է օրինակ ծառայել հազարավոր մարդկանց համար և շատերը, սա գիտակցելով, փորձում են օրինակ դառնալ մարդկանց համար ու իրենց հարթակև, մեծ լսարանն օգտագործել ողջ մարդկության օգտին: Այս ու այլ մարդասիրական նպատակներով նրանք շարունակ բարեգործություններ են անում տարբեր ոլորտներում՝ թե՛ բացահայտ, թե՛ գաղտնի ձևով:

Ահա խոշոր բարեգործություններով զբաղվող ու իրենց մարդասիրական գործունեությամբ հայտնի այն աստղերից 5-ը, որոնք տաղանդից բացի ունեն նաև մեծ սիրտ:

5. Լեոնարդո դի Կապրիո

Աշխարհահռչակ դերասանը բարեգործությամբ զբաղվում է դեռևս 1998թ.-ից: Նրա առաջին բարեգործական ակտերից է եղել Լոս Անջելեսում գտնվող «Leonardo DiCaprio Computer Center» տեխնոլոգիական կենտրոնին 35,000 դոլար նվիրաբերելը: 2010թ.-ին նա 1մլն դոլար է նվիրաբերել Հայիթիի երկրաշարժից տուժածներին, 2013թ.-ին՝ GLAAD կազմակերպությանը, որը զբաղվում է մեդիայում LGBT համայնքին աջակցելով: 2016թ.-ին նա 65,000 դոլար է նվիրաբերել «Հայաստանի երեխաները» բարեգործական ֆոնդին, իսկ 2017թ.-ին 1մլն դոլար՝ Հարվի փոթորկից տուժածներին: Դի Կապրիոն հայտնի է նաև իր «Leonardo DiCaprio» հիմնադրամով, որը հիմնել էր 1998թ.-ին՝ 24 տարեկանում: Հիմնադրամը զբաղվում է բնապահպանական խնդիրները վեր հանելով, մարդկանց իրազեկելով, ինչպես նաև լուծումներ գտնելով ու առաջարկելով: Նա հայտնի է գլոբալ տաքացման, ինչպես նաև կենդանիների պաշտպանության հետ կապված իր ելույթներով ու գործունեությամբ: Լեոնարդո դի Կապրիոն համարվում է կլիմայական փոփոխությունների շարժումով ամենաշատ հետաքրքրված հայտնի դեմքը:

GettyImages 578240660 1024x681 960x638 - 5 հայտնի մարդիկ, որոնց բարեգործությունները կզարմացնեն քեզ

4. Թեյլոր Սուիֆթ

Երգչուհի Թեյլոր Սուիֆթը հաճախ չի բարձրաձայնում իր կողմից արված բարեգործությունները, սակայն նրա երկրպագուները միևնուն է՝ գտնում ու պատմում են այդ մասին համացանցում: Դեռ դեռահաս տարիներին նա իր բարեգործական աշխատանքների համար արժանացել է մի քանի մրցանակի, այդ թվում նաև «Ripple of Hope», «The Big Help» մրցանակներին: 2008-ին նա 100,000 դոլար է նվիրաբերել «Կարմիր խաչ» կազմակերպությանը՝ Այովայի ջրհեղեղի արդյունքում տուժածներին աջակցություն ցուցաբերելու նպատակով: Սրանից հետո նա մի շարք աղետների արդյունքում տուժածներին նույնպես գումարային նվիրատվություններ է կատարել: 2010թ.-ին 75,000 դոլար նվիրաբերելով Նեշվիլի Հենդերսոնվիլ ավագ դպրոցին՝ նա աջակցել է արվեստի այդ կենտրոնը վերանորոգելու հարցում: 2012-ին 4մլն դոլար նվիրաբերելով՝ նա օգնել է կառուցել նոր կենտրոն քանթրի ոճի երաժշտությամբ զբաղվող մարդկանց համար, որը նաև քանթրի-թանգարան է դարձել: Նա նաև հազարավոր դոլարներ է ծախսել ԱՄՆ նահանգային գրադարաններին ու դպրոցներին գրքեր նվիրելու վրա: 2007թ.-ին Սուիֆթն սկսել է զբաղվել երեխաներին օնլայն հարթակում պաշտպանելու գործունեությամբ և դրա շրջանակներում համագործակցել է Թենեսիի ոստիկանության հետ: 2014-ին նա 100,000 դոլար է հատկացրել քաղցկեղի ուսումնասիրություններով զբաղվող «V» կազմակերպությանը, իսկ 50.000 դոլար՝ Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցին: 2018թ.-ին նա Հոլիվուդի 300 կանանց հետ մեկնարկել է «Time’s Up» նախաձեռնությունը՝ փորձելով պաշտպանել կանանց ոտնձգություններից ու խտրական ակտերից:

Taylor Swift 960x638 - 5 հայտնի մարդիկ, որոնց բարեգործությունները կզարմացնեն քեզ

3. Ջորջ Քլունի

Դերասանն այն աստղերից է, որի անունը հաճախ ենք տեսնում տարբեր բարեգործական գովազդներում: Նա աջակցում է ավելի քան 36 բարեգործական ընկերության: Քլունիի բարեգործությունները հիմնականում կապված են մարդու իրավունքների խախտման դեմ պայքարներին: 2008թ.-ին Բրեդ Փիթի, Մեթ Դեյմոնի և մի շարք այլ դերսանների հետ նա հիմնել է «Not On Our Watch Project» բարեգործական կազմակերպությունը, որը զբաղվում է մասսայական սպանություններն ու դաժանությունները կանխել փորձելով: 2010-ին նա նաև գումար է կուտակել Հայիթիի երկրաշարժի արդյունքում տուժածների համար, հետագայում աջակցել նաև Սիրիայից ԱՄՆ գաղթած ընտանիքներին: Դերասանը սեռերի անհավասարության դեմ պայքարի, ինչպես նաև ԼԳԲՏ համայնքի աջակիցն է և այս շրջանակներում ևս բազմաթիվ բարեգործական ակտերով է հանդես եկել: 2018թ.-ին նա և կինը՝ Ամալ Քլունին, 500,000 դոլար են նվիրաբերել ԱՄՆ-ում ատրճանակի ազատ օգտագործման օրենքի դեմ պայքարով զբաղվող բարեգործական կազմակերպություններին: Հարկ է նշել նաև, որ Ջորջ Քլունին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով զբաղվող ակտիվիստներից է, ինչպես նաև մասն է հայտնի «100 Lives»/«100 կյանք» նախաձեռնության:

alg clooney jpg 960x695 - 5 հայտնի մարդիկ, որոնց բարեգործությունները կզարմացնեն քեզ

1 2

«Գարեջուր գնդակի փոխարեն». Բրեդ Փիթը գարեջուր է նետում Մեթյու Մակքոնահիին[տեսանյութ]

Անջելինա Ջոլին վաճառում է Բրեդ Փիթի յուրօրինակ նվերը

Անջելինա Ջոլին հետաքրքիր փաստեր է պատմել իր երեխաների մասին

Նոր էտապ՝ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի երեխաների խնամակալության համար պայքարում

Աստղ չեն ծնվում. Ինչ են աշխատել նախկինում հայտնի աստղերը

Աստղերի լեգենդար մերկ ֆոտոսեսիաները

Ջորջ Քլունին տեսաուղերձով դիմել է հայ ժողովրդին

Կարանտինային նորաձևություն. ինչ խալաթներ են կրում հայտնի ֆիլմերում

Թե ինչպես է Հարվի Վայնշտեյն անունը ջնջվում Հոլիվուդից…

Բրեդ Փիթի բացակայությունը նկատեցին բոլորը

Ֆիլմերում «լավագույն ծխողները» [ծխելը վնասում է առողջությանը]

Ի՞նչ դիտել սեպտեմբերին հայաստանյան կինոթատրոններում

MTV մրցանակաբաշխության հաղթողները, լավագույն լուքերն ու ելույթները

Քիթ Հարինգթոնը միացել է Marvel-ի սուպերհերոսների ընտանիքին

Լեոնարդո Դի Կապրիոն 15 միլիոն դոլար է նվիրաբերել բնությունը փրկելու համար

Ամազոնի անտառն այրվում է. Հայտնի մարդկանց արձագանքը սոց. կայքերում