5 հայտնի ու սիրված gospel - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

5 հայտնի ու սիրված gospel

Gospel-ները հոգևոր երգեր են, որոնք մասամբ եկել են ստրուկներից և բողոքականների հիմներից, որոնք երգվում էին եկեղեցիներում:

Մոտենում են Ծննդյան տոները, և Vnews-ը առանձնացնում է բոլոր ժամանակների ամենահայտնի և սիրված 5 գոսպելները:

1. Սուրբ Գիշեր/ O Holy Nigh

Դժվար կլինի գտնել գոնե մեկին, որը լսած չլինի այս գոսպելը: Այն հնչել է տարբեր երգիչների շուրթերից, բայց Ավրիլ Լավինի տարբերակն ամենասիրվածներից է:

«Սուրբ գիշեր… երբ վառ են փայլում աստղերը, այն մեր Փրկչի ծննդյան գիշերն է… »

2. Երկրի երգը/Earth song

Մայքլ Ջեքսոնի բլյուզի և գոսպելի տարրեր պարունակող այս երգը խոսում է մարդու իրավունքների և խնդիրների մասին:

«Ի՞նչ ենք արել աշխարհի հետ, նայիր՝ ինչ ենք արել, նայիր՝ ինչ է կատարվում այն աշխարհի հետ, որը քո միակ որդուն էիր խոստացել…»

3. Դու երբեք մենակ չես/You’re Never Alone

Թորի Քելլիի և Կիրկ Ֆրանկլինի այս գոսպելը պատմում է մեկի մասին, որն իր կյանքում շատ լացելուց և ցավ տեսնելուց հետո հասկացել է և գիտի, որ մենակ չէ:

«Գիտեմ՝ աշխարհում կա մեկը, որն ինձ իրենն է համարում…»

«Երկինքը երգում է՝ դու մենակ չես…»

4. Ոչ ոք չգիտի՝ ինչ դժվարություններ եմ տեսել/Nobody knows the trouble I’ve seen

Լուի Արմսթրոնգի այս երգը գրվել է ստրկության շրջանում և հրապարակվել 1867 թ.: Այս գոսպելում մի ամբողջ մարդկության ցավ  է ներկայացվում:

«Ոչ ոք չգիտի՝ ինչ դժվարություններ եմ տեսել, ոչ ոք բացի Հիսուսից…»

5. Երջանիկ օր/Oh Happy Day

Այս գոսպելը, որը 1967 թ. թողարկել է Edwin Hawkins Singers-ը, 18-րդ դարում գրված հիմնի վերամշակում է:

Այսօրվա ամենահայտնի գոսպելներից մեկը միջազգային հիթ է ճանաչվել 1969 թ.:

 


Ավրիլ Լավինը երգում է գերեզմանատանը. Նոր տեսահոլովակ

Head Above Water. Ավրիլ Լավինը երկար դադարից հետո վերադառնում է

Ահա թե ինչպես էին նշում Նոր Տարին 20-50-ականներին

15+ տարբերակ ամանորյա նվերները փաթեթավորելու համար

Մրայա Քերիի «All I Want for Christmas Is You»-ն հայերեն թարգմանությամբ

Տոնածառը զարդարելու օրիգինալ տարբերակներ

Մարդիկ պատմում են սուրբծննդյան իրենց ամենածիծաղելի ավանդույթը

Սպիտակ տունը ձևավորվել է Սրբ. Ծննդյան տոնին ընդառաջ

Ավրիլ Լավինը վերադարձել է 5 տարվա դադարից ու հիվանդության դեմ պայքարից հետո

Բենեդիկտ Քամբերբաչը հնչյունավորում է Գրինչին

Հայտնի երգերի ամենագեղեցիկ արտահայտությունները (մաս 5)

Այլընտրանքային տոնածառեր, որ կարող եք ինքներդ պատրաստել

Սուրբծննդյան լավագույն երգերի փլեյլիսթ

Աշխարհի 10 ամենայուրահատուկ տոնածառերը

Ամանորյա 15 տարօրինակ ավանդույթ ողջ աշխարհից