5 հին ու նոր գրող Վանաձորից... - VNews

5 հին ու նոր գրող Վանաձորից…

8e79bd132f41e2d933ca40ffd0d99 4149 770x510 2 - 5 հին ու նոր գրող Վանաձորից...

Հայ արդի գրականության հետաքրքիր, քննարկվող ու ընթերցվող անունների մեջ հաճախ կարելի է հանդիպել մեր հանրապետության թվով երրորդ քաղաքի՝ Վանաձորի ներկա ու նախկին բնակիչներին: Vnews-ն առանձնացրել է  տարբեր ժամանակների վանաձորցի գրողներին:

Արամ Պաչյան

6oubxkh9z8fims4y - 5 հին ու նոր գրող Վանաձորից...

Սևակ Հակոբի Թամամյանը ծնվել է 1983 թվականի մարտի 19-ին Վանաձորում, արդեն հետագայում նա կդառնա արդի հայ արձակի վառ ներկայացուցիչներից մեկն ու հայտնի կլինի Արամ Պաչյան անունով: Պաչյանի հայրը  ճանաչված վիրաբույժ Հակոբ Ղուկասի Թամամյանն է, ով 1988-1994 թվականներին կամավոր և գործուղումով մեկնել է ռազմադաշտային շարժական հոսպիտալներում բուժել և վիրահատել է վիրավոր ազատամարտիկներին ու խաղաղ բնակիչներին։

«Հայրիկը խմում է, որովհետեւ չի կարողանում չխմել:Մայրս գդալով ապուրի մեջ ճզմում է դեղահաբը: Դաստակի շարժումը սահուն է, արագ: Հիմա հայրիկը շվշվացնելով զուգարանից դուրս կգա ու սովածությունից դողդողացող ձեռքերով կհամտեսի հավով ապուրը, որի մեջ լուծվել է  իմ ու մայրիկի գաղտնիքը»: 

1999-2004թթ. սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում։ 2004-2006թթ. ծառայել է Հայաստանի զինված ուժերում, այնուհետև՝ 2008 թվականից, աշխատել իրավապահ մարմիններում: 2009 թվականին դուրս է եկել աշխատանքից`   որոշելով զբաղվել միայն գրականությամբ: Առաջին անգամ տպագրվել է 2007 թվականին «Գրական թերթում»: Պաչյանն իր «Թափանցիկ Շշեր», «Ռոբինզոն», «Աշխատանք, Աշխատանք», «Շախմատային Նովել» ստեղծագործությունների համար արժանացել է մի քանի գրական մրցանակների:

Ստեփան Զորյան

6oubxkh9z8fims4y 1 - 5 հին ու նոր գրող Վանաձորից...

Հայ գրող, արձակագիր, թարգմանիչ Ստեփան Զորյանը ծնվել է Վանաձոր քաղաքում (նախկին՝ Կիրովական) նահապետական մի գյուղացու ընտանիքում: Իր նախնական գիտելիքներն ապագա գրողը ստանում է Զաքար վարժապետի «գաղտնի դպրոցում», ապա ընդունվում է ծննդավայրի նորաբաց ռուսական ուսումնարանը, որն ավարտում է 1904 թվականին: 1906 թվականին մեկնում է Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց ընդունվելու հույսով։ Նյութական ծանր վիճակից ելնելով՝ ստիպված է լինում  աշխատանքի անցնել տպարաններից մեկում իբրև սրբագրիչ, այնուհետև «Սուրհանդակ» թերթում որպես թարգմանիչ։ հաջորդիվ նրան սպասում էր «Մշակի» խմբագրությունը, որտեղ հանդես է գալիս իբրև թարգմանիչ և ոճաբան:

«Ով ունի գրողի կոչում, նա պետք է միշտ հիշի, որ Բալզակի նման վիթխարի տաղանդը աշխատում է օրական 900ժամ, իսկ հանճարեղ Լև Տոլստոյը երբեմն իր գրածը փոփոխում էր 90-400 անգամ, իսկ արտագրում շատ անգամ։ Եվ քանի որ գրականությունը լեզվի արվեստ է, ուստի գրական ասպարեզ մտնող յուրաքանչյուր ոք պետք է գերազանց իմանա իր մայրենի լեզուն, ավելի, քան լեզվաբանը»։

Ստեփան Զորյան

1919 թվականին գրողը տեղափոխվում է Երևան: Այստեղ գրողը ոչ միայն զբաղվում է իր ստեղծագործական աշխատանքներով, այլև զբաղեցնում մի քանի կարևոր պաշտոններ գրական շրջանակներում և ոչ միայն: Զորյանը ընտրվում է հայ աշխատավորական գրողների միության նախագահի տեղակալ, իսկ ավելի ուշ՝ Հայաստանի խորհրդային գրողների միության քարտուղար և հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:

Հրաչյա Սարիբեկյան

8e79bd132f41e2d933ca40ffd0d99 4149 770x510 1 - 5 հին ու նոր գրող Վանաձորից...

Ժամանակակից գրականության  վանաձորցի ներկայացուցիչներից մեկն  է Հրաչյա Սարիբեկյաը: Նա ծնվել է 1979 թվականի հունվարի 24-ին: Տաղանդավոր արձակագիրը նաև բանասիրական գիտությունների թեկնածու է: Այսքանով գրողի գործունեությունը չի սահմանափակվում: Նա նաև ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի սփյուռքի բաժնի վարիչն է, ՀԳՄ և Հայաստանի ժուռնալիստների միության անդամն ու «Գրքերի աշխարհ» թերթի խմբագիրը։

«Կյանքը ընթերցանության համար տրված սահմանափակ ժամանակ է»…

Սարիբեկյանը առաջին անգամ տպագրվել է  «Գարուն» ամսագրում 2000 թվականին: Արդեն 2009 թվականին ստացել է ՀԳՄ անտիպ լավագույն վեպի մրցանակը, մեկ տարի անց «Կույրինը՝ կույրին» պատմվածքի համար արժանացել է «Նարցիս» հանդեսի մրցանակի: նրա գրքերի շարքում են «Երկվորյակների արևը», «Ապուշների ուղևորությունը» և «Այնտեղ աչքերդ երբ բացես» պատմվածքներ և վիպակներ հավաքածուն:

«Ոմանք ապուշ կտրած նայում են` էս ոնց եղավ, որ հիմարանոցը շարժման մեջ ընկավ: Ոմանք ոգևորված են` կեցցե շարժվող հիմարանոցը: Ոմանք անհանգստացած են` ուր է այսպես գնում հիմարանոցը… Ոմանց հայացքի մեջ ճաղապատ տեսարանների անշարժության թախիծն է դեռ: Ոմանց միտքն այնքան է տկար, որ դժվար է ասել` հասկանու՞մ են արդյոք` ինչով է տարբերվում շարժումն անշարժությունից»:

Կարեն Անտաշյան

41BJFMMnH8L 1 - 5 հին ու նոր գրող Վանաձորից...

1983 թվականին է ծնվել է վանաձորցի բանաստեղծ Կարեն Անտաշյանը: Ճարտարագիտական համալսարանի նախկին ուսանողը 2005-2007 թթ.-ը ծառայել է Հայկական բանակում այնուհետև բնակություն հաստատել մայրաքաղաքում: 2009 թ.-ին հիմնադրել է Granish.org գրական կայքը և հիմնադրամը, որի գլխավոր նպատակը արդի հայ գրողների և գրականության տարածումն է: Այժմ այն հայ ժամանակակից գրականության  ամենաընթերցվող հարթակներից մեկն է:

2011 թ.-ին գրող և գրաքննադատ ընկերների հետ հիմնադրել է «Գրանիշ» գրական հանդեսը իսկ 2013 թվականից Բուն TV հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:

«Ոգեշնչվելու համար կոնյակ խմեք հիսուն
մտքենրումդ պահեք մեր դարավոր պայքարը
մշուշոտ գործերով հայտնի մեր նախնիներին
մեր միասնության ուժը, մեր քոչարի պարը
մեր խորովածը, մեր կենաց ու մահու կռիվն
ընդդեմ քոչարյանի, մեր ազնիվ ժողովրդին,
ի վերջո հիշեք հեքիաթները մեր հին՝
ուր աբսուրդը անպայման կզցնում է չարին։»։

Իր առաջին գիրքն Անտաշյանը հրատարակել է 2004 թվականին՝ «Վերջից հետո, Սկզբից առաջ», որին հետևել են «Անտաշատ» և «Ծիլի-Ծով. գիրք հմայության» գրքերը:

Հրաչյա Սարուխան

Հրաչյա Սարուխան 2 - 5 հին ու նոր գրող Վանաձորից...

Հրաչյա Սարուխանը ծնվել է  Հայկական ԽՍՀ Գուգարքի շրջանի Համզաչիման գյուղում, որը գտնվում է Վանաձոր քաղաքից 17 կմ. հեռավորության վրա: Ավարտել է Կիրովականի № 3 միջնակարգ դպրոցը: Գրողն աչքի է ընկել նաև նկարչական տաղանդով և 1970 թվականին ավարտել Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության բաժինը: Այնուհետև՝  1974 թվականին ուսումը շարունակել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում։ 1977 թվականից աշխատել է Կիրովականի քաղաքային «Կայծ» թերթում: Սարուխանի առաջին բանաստեղծությունը լույս է տեսել նույն թերթում, 1966 թվականին: 1978 թվականին արժանացել է տարվա լավագույն առաջին գրքի մրցանակին:

«Ոչ մի օր առանց բանաստեղծության…

Թե հանգրվանես այն կարգախոսում,
Չի՞ թոշնի, արդյոք, Ներդաշնակության
Եվ Գյուտի պսակն անկարգ քաոսում»:

 

 


Գրողներ, որոնք չեն սիրել իրենց ստեղծագործությունները

Զրույց «Այն եզդի կնոջ ճամպրուկը» գրքի հեղինակ Թերեզա Ամրյանի հետ

Հեռուստաներկայացում՝ Վանաձորի մայր թատրոնում [պրեմիերա]

5 երևանյան տուն-թանգարան, որ արժե այցելել

Զապել Եսայան. կինը՝ հանուն հայրենիքի

Հայտնի ծնողների հայտնի ժառանգները…

Հայ գրողների կեղծանունները [Րաֆֆի, Լեո, Գևորգ Էմին, Նաիրի Զարյան]

Համաշխարհային գրողների մտքերը պատերազմի մասին

Զրուցել ենք Թամար Ալեքսանյանի հետ. [Գրականության ուսուցման դպրոցական ծրագրի մասին]

Թամար Ալեքսանյանը «Գրականության» ուսուցման դպրոցական նոր ծրագրի մասին…

Ժամանակակից ո՞ր հեղինակներն են ներառվել հանրային քննարկման ներկայացված «Գրականություն» առարկայի ուսուցման դպրոցական ծրագրում

Բարբառային քուիզ. տիրապետու՞մ ես Լոռվա բարբառին

Հեռուստաթատրոնի նոր ձևաչափ Վանաձորի Աբելյանի անվան թատրոնից

Էդգար Էլբակյան կրտսեր. տաղանդաշատ ստեղծագործողի հիշատակին

Quiz. հայ գրողներից ու՞մ մասին է…

էսսե՝ խիստ սիրային, խիստ վանաձորյան