5 հին ու նոր ռուսական սերիալ - VNews

5 հին ու նոր ռուսական սերիալ

rseriall - 5 հին ու նոր ռուսական սերիալ

Այսօր սերիալների շուկան այքան զարգացած ու բազմաբովանդակ է, որ բարդ չէ գտնել քո ճաշակին ու նախասիրություններին համապատասխան մի բան։ Մենք էլ շարունակում ենք օգտակար լինել այդ հարցում՝ այս անգամ ներկայացնելով հին ու նոր ռուսական սերիալներ։

Не родись красивой

կածյա - 5 հին ու նոր ռուսական սերիալ

Այս սերիալը մի քիչ նոստալգիկ է. հավանաբար ժամանակին այն բոլորիս աչքով էլ ընկել է, ոմանք նայել են, ոմանք՝ ոչ։ Կատյան խելացի և կրթված աղջիկ է, բայց արտաքինից՝ նուրբ ասած ոչ այնքան գրավիչ։ Այդ հանգամանքը խանգարում է գտնել լավ աշխատանք։ Ճակատագրի բերումով Կատյային հաջողվում է տեղավորվել «Zimaletto» նորաձև հագուստի արտադրությունում որպես քարտուղար։ Բայց այստեղ նրա արտաքին տեսքը, ինչպես նաև նվիրվածությունն իր պետին՝ Անդրեյ Ժդանովին, առաջացնում է հակակրանք մյուս աշխատողների մոտ։ Ժամանակի ընթացքում Կատյան սիրահարվում է բարետես Անդրեին և հանուն նրա պատրաստ է հանդուրժել ամեն ինչ։ Նա հույս ունի, որ իր ընտրյալը մի օր կպատասխանի իրեն փոխադարձությամբ։

Ընկերության գործերը այդքան էլ լավ չէին ընթանում, և այդ ամենը թաքցնելու նպատակով Անդրեին անհրաժեշտ էր Կատյայի օգնությունը: Քիչ ավելի ուշ ընկերության փոխնախագահ Ռոման Մալինովսկու մոտ կասկածներ են առաջանում Կատիայի հավատարմության վերաբերյալ և, որպեսզի Կատյան նրանց չխաբի, Մալինովսկին Անդրեին համոզում է սիրախաղ սկսել իր տգեղ քարտուղարուհու հետ: Անդրեյը ստիպված համաձայնվում է, բայց աստիճանաբար սիրահարվում է անկեղծ և հավատարիմ աղջկան: Սակայն այն ամենը, ինչ գաղտնի է, վաղ թե ուշ ակնհայտ է դառնում…

Метод

մեթոդ 960x540 - 5 հին ու նոր ռուսական սերիալ

Ռուսական դետեկտիվի սիրահարներին առաջարկում ենք դիտել Յուրի Բիկովի «Метод» հեռուստասերիալը։ Պատմությունը Ռոդիոն Մեգլին անունով մի քննիչի մասին է, որի կերպարը կերտում է հայտնի դերասան Կոնստանտին Հաբենսկին։ Մեգլինը բացահայտում է այնպիսի հանցագործություններ, որոնք չի կարող բացահայտել ոչ ոք և նրան այս հարցում օգնում է նրա գրավիչ օգնական Եսենիան։ Խելացի քննիչն ու գեղեցկուհի օգնականը. ինչպես տեսնում եք հոլիվուդյան դետեկտիվների դասական օրինակով, որի տրամաբանական շարունակությունն էլ շեֆի և իր օգնականի հարաբերությունների մտերմիկ զարգացումներն են։

Бригада

%D5%A2%D6%80%D6%80%D6%80%D6%80 960x603 - 5 հին ու նոր ռուսական սերիալ

Եվս մեկ հին ու բարի ռուսական սերիալ։ Գրեթե երկու տասնամյակ առաջ հայ տղաները փորձում էին ամեն կերպ նմանվել հեղինակավոր քառյակին, իսկ հայ աղջիկները խելքները թռցնում էին նրանց համար։ Ռուսական ամենաստացված հեռուստասերիալներից մեկը պատմում է 4 ընկերներ Սաշա Բելիի, Կոսմոսի, Պչելայի և Ֆիլի ընկերության պատմությունը: Նրանք մեծացել են  միևնույն բակում և դեռ մանկուց անբաժան են եղել: Ճակատագրական մի օր ընկերները որոշում են փող վաստակել, սակայն ցանկությունները ոչ միշտ են համապատասխանում իրականությանը և ընկերները պատահաբար մարդ են սպանում: Հենց այս սպանությունն էլ մեկընդմիշտ փոխում է ընկերներից յուրաքանչյուրի կյանքի բնականոն ընթացքը:

Содержанки

sd 960x720 - 5 հին ու նոր ռուսական սերիալ

Կոնստանտին Բոգոմոլովի սերիալը պատմում է ժամանակակից Մոսկվայի դաժան ու տեղ-տեղ այլասերված բարքերի մասին. մի աշխարհ, որտեղ փորձում են գոյատևել հարուստ սիրեկան/ամուսինների հաշվին ապրող կանայք ու նրաց օլիգարխ սիրելիները։ Այստեղ բոլորը բոլորի նախկիններն են, բոլորը բոլորի դեմ ինչ-որ բան ու բոլորի հետ ինչ-որ կապ ունեն։ Այս անհասկանալի աշխարհում են հայտվում երկու նոր մարդ. Դաշան՝ սկսզբունքային ու խելացի արվեստաբան, որը մեծ նպատակներ ունի ու հանուն դրանց պատրաստ է ամեն ինչի, և Լենան՝ ազնիվ ու ուղղախոս նախկին քննիչը…

Саранча

սերիալ 960x540 - 5 հին ու նոր ռուսական սերիալ

Եգոր Բարանովի սերիալի հերոսները ոչ մի ընդհանուր բան չունեն. Արտյոմը մարզաբնակ սովորական աշխատավոր տղա է ու պոետ, որը բացի սիրուց ու բանաստեղծութոյեւններից ոչինչ չի կարող տալ, իսկ Լերան մայրաքաղաքաբնակ հարուստ աղջիկ։ Ամեն ինչ սկսվում է որպես հասարակ արձակուրդային սիրավեպ… և դառնում մի պատմություն սիրո ու խելագարության սահմանագծին։ Թվում է՝ այդ սերն ի զորու է հաղթահարել ամեն բան, սակայն…

Իսպանական 5 հեռուստաշոու, որոնք հաստատ արժե դիտել

5 լավ սերիալ՝ ամենատարբեր մամաների մասին

3 ՖԱՆՏԱՍՏԻԿ սերիալ՝ ֆանտաստիկա ժանրում

նոր ԻՍՊԱՆԱԿԱՆ սերիալ ԿԱՆԱՆՑ, սիրո ու սեքսի մասին [Վալերիա]

5+1 «բրուտալ» սերիալ ուժեղ տղաների մասին…

5 սերիալ թեթև ու լավ տրամադրության համար

5 թույն սերիալ, որոնց ուղեկցությամբ ժամանակը կանցնի աննկատ

Շատ ավելի լարված քան «La casa de papel»-ը. 5 սերիալ

5 ամանորյա դրվագ սիրված սերիալներից

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

5 պատմական սերիալ, որ գուցե դեռ չեք տեսել [մաս 2]

5 պատմական սերիալ, որ գուցե դեռ չեք տեսել

“Game of Thrones”-ի սիրահարների համար. 5 սերիալ

Կորեական 5 սերիալ, որ կթողարկվի ապրիլին

5 սերիալ տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց ազդեցության մասին

Դետեկտիվ ժանրի 5 մինի-սերիալ