fbpx

Լրացուցիչ

5 հուզիչ ֆիլմ, որ պետք է դիտել աշնանը

Սեր, պոեզիա, ընկերություն, տերևաթափ ու անձրևներ… մի խոսքով աշուն: Այս եղանակը ամենահարմարն է ֆիլմեր դիտելու ու գրքեր կարդալու համար: Բայց ի՞նչ ֆիլմեր դիտել: Գո՞ւցե այնպիսի բաներ, որ ամառ հիշեցնող այս շոգին հասկանանք, որ վերջապես աշուն է: Կա՞մ այնպիսի ֆիլմեր, որ անձրևոտ օրերին դիտենք ու պատուհանը թակող կաթիլների պես մեր աչքերն էլ փոքրիկ ջրափոսեր լցնեն: Եթե դժվարանում եք պատասխանել, ուրեմն մի շտապեք, ՎիվառոՆյուզը ներկայացնում է 5 ֆիլմ, որ և՛ հուզիչ են, և՛ աշնանային, և՛ սիրառատ:

1.  Մեռած պոետների հասարակություն/Общество мёртвых поэтов/Dead Poets Society

ռեժ.՝ Փիթեր Ուեիր 

դերերում՝ Ռոբին Ուիլյամս, Ռոբերտ Շոն Լեոնարդ, Իթան Հոուք 

Ջոն Քիթինգն անգլերենի ուսուցիչ է, որը ոգեշնչում է իր աշակերտներին այլ տեսանկյունից նայել գրականությունն ու յուրաքանչյուր գործ կարդալ զգացմունքային կերպով: Նրանից ներշնչվելով մի քանի աշակերտներ վերականգնում են «Մեռած պոետների հասարակություն» ակումբն ու ամեն հարմար պահ օգտագործում կարդալու ու գրելու համար: Սակայն ամեն բան գլխի վրա է շրջվում, երբ նրանց հարուստ ու ազդեցիկ ծնողները դժբախտության ու անդամներից մեկի դավաճանության պատճառով բացահայտում  են այդ ակումբը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

2. Երբ Հարին հանդիպեց Սալիին/Когда Гарри встретил Салли/When Harry Met Sally 

ռեժ.՝ Ռոբ Ռեյներ 

դերերում՝ Բիլի Կրիստալ, Մեգ Ռայան, Քերի Ֆիշեր 

Սա ֆիլմ է մի տղայի ու աղջկա մասին, որոնք շարունակում են հանդիպել տարբեր առիթների ու փորձել ընկերներ մնալ: Հարին համոզված է, որ կնոջ ու տղամարդու միջև ընկերություն լինել չի կարող, իսկ Սալին վստահ է, որ այդ ընկերությունը հնարավոր է: Նրանք շարունակ վիճում են, միմյանցից հեռանում՝ որոշելով, որ ընկերներ լինել չեն կարող, ապա նորից հանդիպում ու փորձում ընկերանալ: Հարին ու Սալին շարունակ կիսվում են իրենց սիրային կյանքով, որ ունեն այլ մարդկանց հետ ու չնայած, որ համակրում են միմյանց, որոշում են իրար ծանոթացնել իրենց ընկերների հետ: Այստեղ ամեն ինչ խելագարության հասցնող է, բայց միևնույն ժամանակ ռոմանտիկ ու իրական: Արդյո՞ք Սալին ու Հարին կկարողանան միայն ընկերներ մնալ:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

3. Աշունը Նյու Յորքում/Осень в Нью-Йорке/Autumn in New York

ռեժ.՝ Ջոան Չեն 

դերերում՝ Ռիչարդ Գիր, Վայնոնա Ռայդեր

Ուիլ Քեյնը հայտնի ռեստորանի 48-ամյա սեփականատեր է ու կնամոլ, իսկ Շարլոտ Ֆիլդինգը աղջիկ, որ տոնում է իր ծննդյան օրը Ուիլի ռեստորանում: Տղամարդը միանգամից նկատում է նրան ու ծանոթանում նրա հետ: Շարլոտի պատրաստած գլխարկները նույնպես գրավում են Ուիլին ու պատճառ հանդիսանում նրանց հաջորդ հանդիպման համար: Ուիլը հետաքրքրված չէ երկարաժամկետ հարաբերություններ ունենալով և նա դա չի թաքցնում, Շարլոտը նույնպես երկար սիրո պատմություն չի ցանկանում ունենալ, քանի որ լուրջ հիվանդ է, ուստի թվում է՝ ամեն ինչ պետք է, որ լավ լինի: Բայց սերը կարող է խառնել բոլոր պլանները:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

4. Տունը լճի մոտ/Дом у озера/The Lake House

ռեժ.՝ Ալեխանդրո Ագրեստի 

դերերում՝ Կիանու Ռիվզ, Սանդրա Բալոկ 

Քեյթ Ֆորսթերը թողնում է լճի մոտ գտնվող իր տունն ու տեղափոխվում Չիկագո: Նա նամակ է գրում տան հաջորդ բնակչին ու ներողություն խնդրում կամրջի վրա եղած շան թաթերի հետքի ու տանը թողած փոշոտ արկղի համար: Նամակը գտնում է մի ճարտարապետ՝ Ալեքսը, ու չի հասկանում, թե ինչ հետքերի մասին է խոսքը: Սակայն վայրկյաններ անց մի շուն է հայտնվում ու ներկոտ թաթերի հետքը թողնում կամրջի վրա: Ալեքսը պատասխան նամակ է գրում ու երկար ժամանակ չի պահանջվում հասկանալու համար, որ նրանք գտնվում են նույն վայրում, բայց 2 տարի տարբերությամբ:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

5. Սիրով, Ռոզի/ С любовью, Рози/ Love, Rosie

ռեժ.՝ Քրիստիան Դիտեր

դերերում՝ Լիլի Քոլինզ, Սեմ Քլաֆլին

Ռոզին ու Ալեքսն ընկերացել են դեռ շատ փոքր հասակից: Նրանց ողջ կյանքն արդեն պլանավորված է՝ ավարտել դպրոցն ու միասին գնալ Բոստոն: Բայց ամեն բան ձախողվում է ու Ալեքսը միայնակ է գնում ԱՄՆ: Չնայած սրան մանկության ընկերները նամակագրական կապ են պահպանում: Նրանք աջակցում են իրար, օգնում դժվար պահերին ու կիսվում իրենց հոգսերով ու ուրախություններով: Թվում է՝ ողջ աշխարհը գիտակցում է, որ նրանք իրար են սիրում, բացի իրենցից: Այս ֆիլմը ճիշտ վայրում ճիշտ պահին լինելու մասին: Իրական սեր փնտրելու կարիք չկա, քանի որ այն հենց կողքիդ է. կգիտակցե՞ն դա ֆիլմի հերոսները, թե՞ կշարունակեն սխալ պահի սխալ վայրում լինել:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 


Հիլարի Սուոնքի լավագույն 5 ֆիլմերը

Ռոբին Ուիլյամսն ասել է . . .

Ռոբին Ուիլյամսի և կնոջ անձնական իրերը կներկայացվեն Sotheby’s աճուրդում

Պատրաստ է “Stranger things” հեռուստասերիալի 3-րդ եթերաշրջանի թիզերը

Շայա Լեբաֆի մասնակցությամբ 5 ֆիլմ

Հայտնիներ, որոնք ճանաչված աստղերի երեխաներ են

Հունիսին թողարկվող լավագույն ֆիլմերը

Ռիչարդ Գիրը 30 տարվա դադարից հետո վերադառնում է հեռուստատեսություն

Նիկոլաս Քեյջը հանդես կգա ռեժիսորի կարգավիճակում

Աստղերը սրբերի տեսքով. Met Gala 2018-ի յուրահատուկ լուքերը

Ֆանտաստիկ ժանրի 5 ֆիլմ

Հայտնի մարդիկ և իրենց նմանակներն անցյալից

7 լավ ֆիլմ վատ եղանակի համար

5 կենսագրական ֆիլմ հայտնի մարդկանց մասին

10 լավ ֆիլմ 90-ականներից

25+ դերասան, որ անճանաչելի է մարմնավորած կերպարում (լուսանկարներ)