fbpx

5 իրանական ֆիլմ

Այսօր իրանական կինեմատոգրաֆը ոչինչով չի զիջում այլ երկրների կինեմատոգրաֆին: Այս ֆիլմերը ոչ պակաս զգացմունքային և իմաստուն են:

Ահա շատ հուզիչ 5 իրանական ֆիլմ:

1. Բալի համը/Вкус вишни/Ta’m e guilass, 1997

ռեժ.՝Աբաս Քիառոստամի

դերերում՝Հոմայուն Էրշադի, Աբդոլրահման Բագերի ևն

Ֆիլմի գլխավոր հերոսը պարոն Բադին այլևս չի ցանկանում ապրել և փնտրում է մեկին, որը կօգնի նրան հեռանալ այս կյանքից, սակայն մարդիկ հազար ու մի պատճառ են գտնում, որ չօգնեն նրան: Բադին, սակայն, չի մտափոխվելու:

Հետաքրքիր է, որ ֆիլմը նկարահանելիս ռեժիսորը ձեռքի տակ հստակ սցենար չի ունեցել և խնդրել է դերասաններին հույսը դնել իրենց երևակայության վրա և իմպրովիզներ անել:

1997 թ. ֆիլմն արժանացել է «Ոսկե արմավենու»:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

2. Երկնքի երեխաները/Дети небес/Bacheha-Ye aseman, 1997

ռեժ.՝Մաջիդ Մաջիդի

դերերում՝Մուհամեդ Ամիր Նաջի, Ամիր Ֆարուխ Խաշեմյան ևն

Այս հուզիչ ֆիլմի իրադարձությունները զարգանում են մի շատ աղքատ ընտանիքի անդամների շուրջ: Փոքրիկ Ալին պատահաբար կորցնում է քրոջ միակ զույգ կոշիկները և չգիտի ինչպես այդ մասին ասել ծնողներին, քանի որ մայրը կբարկանա, իսկ հայրը ձեռք կբարձրացնի նրա վրա: Տղան քրոջ հետ համաձայնության է գալիս: Դպրոցի ճանապարհին նրանք հերթով կկրեն Ալիի կոշիկները, քանի դեռ ավելի լավ բան չեն մտածել: Սակայն նրանց մտահղացումը ձախողվում է…

Սա պատմության մեջ առաջին իրանական ֆիլմն է, որը նոմինացվել է Օսկարի՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

1 2

«Կատարյալ անծանոթները» ֆիլմի 5 էկրանավորումները

5 դրամատիկ ֆիլմ հայկական վշտի մասին

5 ֆիլմ Սիմոն Աբգարյանի մասնակցությամբ

Նախորդ տարիների Օսկար մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում հաղթող ֆիլմերը. մաս 2

Նախորդ տարիների Օսկար մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում հաղթող ֆիլմերը. մաս 1

5 ֆիլմ+5 գիրք. Էմմա Մարաշլյան

6 դերասան, որոնք մարմնավորել են հայերի

Ֆիլմեր, որոնց պետք է ծանոթանալ նախքան Օսկար 2019-ի մեկնարկը

Իրանցի օսկարակիր ռեժիսոր Ասղար Ֆարհադին մեզ պատմում է….

Բորիս Խլեբնիկովը, Ասղար Ֆարհադին և այլ հայտնիներ «Ոսկե Ծիրան» 2018-ի ժյուրիի կազմում

Մեր ժամանակների լավագույն սև ու սպիտակ ֆիլմերը

Կաննի 71-րդ կինոփառատոնի անակնկալները

Ջուլիետ Բինոշի 5 լավագույն կերպարները

Ատոմ Էգոյան. հայը կինոյում

Կինոալմանախ. 5 ֆիլմ