5 նոր, հայկական ֆիլմ հաղթանակների մասին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

5 նոր, հայկական ֆիլմ հաղթանակների մասին

Ձեզ ենք ներկայացնում ժամանակակից հայ կինոարտադրության ֆիլմերից հինգը, որոնց պատմություններն անցնում են պատերազմական ու հետպատերզմյան օրերով։

«Եթե բոլորը»

2011 թվականին նկարահանված հայկական ֆիլմ, որի ռեժիսորն է Նատալյա Բելյաուսկենեն։

Ֆիլմի հերոսուհու հայրը ռուս զինվոր Ալեքսանդր Մասլեննիկովն է, որը զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ՝ պաշտպանելով իր կնոջ հայրենիքը։ Քսան տարի անց Ալեքսանդրի աղջիկը գալիս է հոր գերեզմանի վրա ծառ տնկելու, գտնում է հոր ընկերներին, որոնք էլ փորձում են իրականացնել նրա ցանկությունը, բայց պարզվում է, որ այդ գերեզմանը մնացել է սահմանից այն կողմ… Ֆիլմը լի ու լի է հայկական կոլորիտով, հյուրընկալությամբ ու սիրով։

«Մի վախեցիր»

Արամ Շահբազյանի «Մի վախեցիր» ֆիլմը նկարահնվել է  2007 թվականին «Երևան» կինոստուդիայի կողմից։ Ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում և առաջադրվել է «Արտամրցութային ծրագրեր» անվանակարգում։

Աղջիկներ ու ռեստորաններ, շքեղ մեքենա, հաշիշ և ախպեր-ընկերներ. սա է նախկին կուսակցական պաշտոնյայի որդու՝ Արման Արամյանի կյանքը։ Այս ամենի հետ մեծ ու իրեղեն մի սեր՝ Մարին, որը միակն ու լուսավորն է Արմանի կյանքում։ Փախուստ հետախուզումից, ակամա կամավորական հայկական ջոկատում, պատերազմ։ Կյանքի և մահվան սահմանագծին՝ երես առած, բայց համարձակ երևանցի պատանին դառնում է խոհեմ ու քաջ մարտիկ…
Վերադարձ Երևան։ Նորից կենաց ու մահու բախում այս անգամ արդեն այն Երևանում, որն այլևս իրենը չէր։ Սեր, որը սպասելու խոստում է տվել և դարձյալ դեպի ռազմադաշտ՝ որոշիչ կռվի։

«Տխուր փողոցի լուսաբացը»

«Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմը նկարահնվել է  2008 թվականին Ալբերտ Մկրտչյանի կողմից։

90-ականներին՝ Արցախի ազատագրության համար մղվող կռիվների տարիներին, կյանքը ծանր է Գյումրիում, սակայն քաղաքի բնակիչների դժվարին կյանքում կան և´ տոկունություն, և´ հիասթափություն։ Մարդիկ գոյության պայքար են մղում, սպասում իրենց ամուսինների և որդիների վերադարձին, որոնցից շատերին զոհված են ետ բերում։ Ի վերջո հաղթահարվում են փորձությունները, և տղամարդիկ, թեև կորուստներով, բայց հաղթանակած են վերադառնում տուն…

«Կյանք ու կռիվ»

«Կյանք ու կռիվ» ֆիլմի ռեժիսորը Մհեր Մկրտչյանն է, 2016 թվականին նկարահանած կինոնկարը նվիրված է Արցախի հերոսներին և ՀՀ անկախության 25-ամյակին:

Ֆիլմը պատմում է 4 ընկերների, որոնց ընկերությունը սկսվել է դեռևս դպրոցական տարիներից, և նրանց 2 քույրերի մասին: Դեպքերը զարգանում են 1990-1992 թվականներին: Ֆիլմում ներկայացված է, թե այդ տարիներին ինչպես են դասավորվել չորս ընկերների և նրանց երկու քույրերի ճակատագրերը: Ֆիլմի 25-ամյա հերոսները, որոնց ընկերությունը ծնվել է դպրոցական տարիներից, ունեցել են տարբեր ճակատագրեր, բայց բոլորի պատմությունը մեկն է՝ Ղարաբաղյան պատերազմը։

«Թևանիկ»

Ղարաբաղյան ազատամարտի մասին պատմող ֆիլմի հեղինակն է Ջիվան Ավետիսյանը։ 

Ֆիլմի գլխավոր հերոսները 14 տարեկան 3 պատանիներ են՝ Արամը, Աստղիկը, Թևանիկը, որոնք ֆիլմը բաժանում են 3 մասի։ Հերոսներն ու նրանց պատմությունները տարբեր են, բայց պատմությունը մեկն է՝ պատերազմը քանդել ու բաժանում է ընտանիքներ։ Ֆիլմի առաջին մասում ներկայացված է ներդաշնակ ընտանիք, որ ստիպված է բաժանվել ստեղծված իրավիճակում։ Փոքրիկ Արամը դառնում է քանդվող ընտանիքի ողբերգության կրողը։ Նրա մանկությունը մեկ օրում ավարտվում է, և պատճառը մեկն է՝ պատերազմը։ Երկրորդ մասում Աստղիկի կերպարն է, ում մանկությունն ընդհատվում է Ղարաբաղյան պատերազմի պատճառով։ Աստղիկը կորցնում է հարազատներին, իր սերն ու իդեալը։ Ֆիլմի երրորդ հատվածը նվիրված է 14-ամյա Թևանիկին, որը մասնակից է դառնում պատերազմական գործողություններին։ Պատերազմի ժամանակ գեղեցիկի վրա ձեռք բարձրացնելու նրա անկարողության հետևանքով վայրկյանները որոշիչ են դառնում


5 ֆիլմ բիզնես-մտածողության և հաջողության մասին

5 ֆիլմ Երվանդ Մանարյանից ու նրա մասնակցությամբ

5 մելոդրամա, որ պինդ նյարդեր են պահանջում

Խանդ և դավաճանություն. 5 ֆիլմ

5 տաք սիրո խոստովանություն. կինո

Հեղափոխական կինո. 5 ֆիլմ

5 ֆիլմ, որ կջերմացնեն միտքն ու հոգին

5 ֆիլմ աշնան մոտիվներով

5 ֆիլմ տարբերվող ուսուցիչների մասին

2019թ.-ի լավագույն ֆիլմերից 5-ը

5 ֆիլմ+5 գիրք [Սևակ Ղազարյան]

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

5 ամառային ֆիլմ

Վրացական կինեմատոգրաֆի լավագույն 5 ֆիլմերը [մաս 1]

5 ֆիլմ Չեռնոբիլի վթարի և դրա հետևանքների մասին

5 դրամատիկ ֆիլմ հայկական վշտի մասին