5 ջերմացնող վեպ՝ այս սառը ձմռան համար - VNews

5 ջերմացնող վեպ՝ այս սառը ձմռան համար

veep min - 5 ջերմացնող վեպ՝ այս սառը ձմռան համար

Սառը եղանակն ու սիրտ ջերմացնող գրքերն ամենալավ համադրությունն են… Ձեզ ենք ներկայացնում 5 վեպ, որոնք լավագույնս են համադրվում այս ձմեռային օրերի հետ:

Ռեյ Բրեդբըրի, «Խատուտիկի գինի»

12-ամյա Դուգլասն ու իր 10-ամյա եղբայրն ամռան 3 ամիսներն անց են կացնում մի փոքր քաղաքում իրենց բարեկամների, հարևանների, ընկերների ու ծանոթների հետ: Այդ ամառը կանաչ խնձորի ծառերի, մշակված դաշտերի, նոր մարզակոշիկների, տխրությունների ու ոսկեգույն մեղուների ամառ է: Մի ամառ, որն ընթերցողը Բրեդբըրիի շնորհիվ անպայման կհիշի:

Միլան Կունդերա «Կեցության անտանելի թեթևությունը»

«Կեցության անտանելի թեթևությունը» գրքի դեպքերը տեղի են ունենում Պրահայում 1968թ.-ին: Ստեղծագործությունը պատմում է մի տղամարդու մասին, որը  գլուխ չի հանում իր զգացմունքներից. նա չի կարողանում ընտրություն կատարել իր կնամոլության, իրեն հավատարիմ մնացած երիտասարդ կնոջ ու իր սիրուհիներից մեկի միջև: Թոմաշի համար սեքսը և սերը մարդու կյանքի տարբեր ոլորտներ են. նա շատ արագ է ֆիզիկական հարաբերությունների մեջ մտնում բազմաթիվ կանանց հետ, սակայն սիրում է միայն իր կնոջը՝ Թերեզային: Ըստ Թոմաշի մեկը մյուսին բացարձակ չի խանգարում: Թոմաշը պարզապես «ցանկանում է Տիրոջ Արքայությունը երկրի վրա»:

Մայքլ Քանինգհեմ, «Ժամերը»

Գրողի երրորդ և ամենահայտնի վեպը՝ «Ժամերը» լույս է տեսնում 1998 թվականին: Գրքի երեք հերոսուհիներից մեկը հենց Վիրջինիա Վուլֆն է` 1923 թվականին իր վեպը շարադրելիս, մյուսը 1990-ականների վերջին Նյու Յորքում բնակվող Կլարիսա Վոնն է, որի մականունը Վիրջինիա Վուլֆի հերոսուհու անունն է (միսսիս Դելոուեյ), իսկ երրորդ կինը 1949 թվականին Լոս Անջելեսում ապրող Լորա Բրաունն է, որը կարդում է «Միսսիս Դելոուեյ» վեպը: «Ժամերը» Վիրջինիա Վուլֆի «Միսսիս Դելոուեյ» վեպի նախնական անվանումն է: Վեպը հայերեն է թարգմանվել և հրատարակվել 2020 թվականին[5]: 2002 թվականին բիտանացի կինոռեժիսոր Սթիվեն Դոլդրին հաջողությամբ էկրանավորեց համանուն ֆիլմը, որում գլխավոր դերակատարներն էին Նիկոլ Քիդմանը, Ջուլիան Մուրը, Մերիլ Սթրիփը: Քանինգհեմը ֆիլմում հայտնվում է մի էպիզոդիկ դրվագում:

Օրհան Փամուք, «Ձյունը»

«Ձյունը» վեպը արևելյան և արևմտյան քաղաքակրթությունների հակասությունների և նմանությունների պատկերումն է: Այն Փամուքի՝ հայերեն թարգմանված առաջին վեպն է: Երբ դիմել են հեղինակին հայերեն թարգմանության հեղինակային համաձայնություն ստանալու համար, նա հրաժարվել է հոնորարից՝ ասելով, որ այս թարգմանությունը հայ և թուրք ժողովուրդների փոխըմբռնման շատ կարևոր քայլերից է:

Վեպի գործողությունները ծավալվում են 1990-ականներին Կարս քաղաքում: Գլխավոր հերոսը պոետ է՝ Կա անունով: Նա ապրում է Գերմանիայում, եկել է Կարս, որտեղ առատ ձյուն է տեղում, որտեղ ապրում է Իփեկը, որտեղ հայերն էին նախկինում ապրել, որտեղ հնարավոր է երջանիկ լինել, որտեղ կարելի է բանաստեղծություններ գրել…

Խալեդ Հոսեյնի, «Եվ արձագանքեցին լեռները»

Աֆղան գրող Խալեդ Հոսեյնիի երրորդ վեպն է: Գիրքը նման է կարճ պատմությունների հավաքածուի, ընդ որում՝ 9 գլուխներից յուրաքանչյուրը պատմվում է առանձին կերպարի կողմից։ Սյուժեի առանցքային գիծը 10 տարեկան Աբդուլլայի և նրա 3 տարեկան քրոջ՝ Փարիի ճակատագիրն է։ Հայրը որոշում է աղջնակին վաճառել Քաբուլում բնակվող մի անզավակ զույգի։ Հենց այս որոշումն էլ իրար է կապում բոլոր պատմությունները։

Տես նաև՝


Բոլոր ժամանակների 5 ամենահարուստ գրողները

Բիլ Գեյթսի 5 սիրելի գրքերը

5 գիրք + 5 ֆիլմ. Նարեկ Ամիրխանյան

«Կատուն կին է». կայացավ Լուսանե Ջալալյանի առաջին գրքի շնորհանդեսը

5 ֆիլմ + 5 գիրք [Արեն Մալաքյան]

Ամերիկյան լավագույն վեպ. «Ժամերը» հայերեն թարգմանությամբ

Ինչի՞ մասին է լինելու «Մոխրագույնի 50 երանգների» շարունակությունը

Սթիվեն Քինգի «Թալիսմանը» կէկրանավորեն Սթիվեն Սփիլբերգը և Դաֆեր եղբայրները

5գիրք + 5ֆիլմ. Վահե Խանամիրյան

Արժևորող և մոտիվացնող ուսուցչի որակները. Մելինե Գրիգորյան [հարցազրույց]

5գիրք + 5ֆիլմ. Լիլի Էլբակյան

5գիրք + 5ֆիլմ. Համլետ Մուրադյան

5գիրք + 5ֆիլմ. Մադոննա Հարությունյան

Մեծերի առաջին հաջողված վեպերը…

10 կարևոր մեջբերում Ջորջ Օրուելի «1984»-ից…

Համաշխարհային գրականության 5 պատերազմական վեպ, որ պետք է ընթերցել