5 կարևոր ֆիլմ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

5 կարևոր ֆիլմ

Հոլոքոստի մասին գրվել են հազարավոր գրքեր, նկարահանվել են տարբեր ճակատագրերի մասին պատմող ֆիլմեր: Այս անգամ մենք հավաքագրել ենք ամենահուզիչ ֆիլմերը մարդկության պատմության ամենադաժան էջերից մեկի մասին: Ֆիլմեր, որոնք արժանացել են պատվավոր մրցանակների ու շարունակում են հուզել իրենց դրամատիզմով  մինչև հիմա, քանի որ պատմում են իրական դեպքերի ու մարդկանց մասին:

1. Զոլավոր գիշերազգեստով տղան / Мальчик в полосатой пижаме / The Boy in the Striped Pyjamas. 2008

ռեժ.՝ Մարկ Հերման

դերերում՝ Էյսա Բաթերֆիլդ, Ջեք Սկենլոն, Դեւիդ Թյուլիս ևն

Բրունոն 8 տարեկան է: Նրա հայրը համակենտրոնացման ճամբարում է աշխատում: Երկրորդ համաշխարհայինի տարիներն են, սակայն Բրունոն ոչինչ չգիտի ո՛չ ճամբարի ներսի դաժանությունների, ո՛չ պատերազմի ավերածությունների մասին: Նա պատահականորեն ծանոթանում է ճամբարում ապրող մի հրեա տղայի հետ և ընկերանում: Ի՞նչ հետևանքներ կունենա այս ընկերությունը, ո՞վ է զոլավոր գիշերազգեստով այդ տարօրինակ փոքրիկը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

2. Դաշնակահարը / Пианист / The Pianist. 2002

ռեժ.՝ Ռոման Պոլանսկի

դերերում՝ Էդիրան Բրոունի, Թոմաս Կրեչման, Ֆրենկ Ֆինլեյ ևն

Վլադիսլավ Շպիլմանը հրեա է և դաշնակահար: Նա բոլոր հրեաների պես Երկրորդ համաշխարհայինի տարիներին ստպված էր ապրել Վարշավայում գտնվող գետտոյում: Ստորացումներ, կորուստներ, ցնցումներ, մահ, ցավ, և այդ ամենը միայն այն պատճառով, որ նրանք հրեա էին: Կօգնի՞ տաղանդն ու արտասովորությունը Շպիլմանին ողջ մնալ, ինչպե՞ս ապրել այդքանը տեսնել-զգալուց հետո:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

3. Կյանքը հիասքանչ է /Жизнь прекрасна/La vita è bella, 1997

ռեժ.՝ Ռոբերտո Բենինի
դերերում՝ Նիկոլետտա Բրասկի, Ջորջիո Կանտարինի ևն

Բենինիի անունն արտաբերելիս միանգամից հիշում ենք այս ֆիլմը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրեաներին վտարում էին համակենտրոնացման ճամբարներ: Մորը բաժանում են ամուսնուց և երեխայից: Հայրը մնում է որդու հետ. ծնողի համար ամենակարևոր բանը զավակի առողջությունն է՝ հոգևոր և ֆիզիկական, և հայրն ամեն բան անում է, որ որդին ողջ մնա և չհասկանա շուրջը կատարվող դաժանությունների մասին, այլ մտածի որ ամեն բան խաղ է: Գուցե իրո՞ք ամեն բան խաղ է:
1999 թ. ֆիլմն արժանացել է Օսկարի երկու անվանակարգերում, իսկ դերասան Ռոբերտո Բենինին՝ «Լավագույն դերասան» անվանակարգում:

Ֆիլմը կարող եք դիդտել այստեղ:

4. Շինդլերի ցուցակը/Список Шиндлера/Schindler’s List, 1993

դերերում՝ Լիամ Նիսոն, Բեն Քինգսլի, Ռեյֆ Ֆայնս ևն

Այս ցուցակը կյանք էր, այս ցուցակը փրկություն էր: Ֆիլմը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած մարդասիրական դրսևորման մասին: Նացիստական կուսակցության անդամ, հարուստ ու կայացած Օսկար Շինդլերը մոտ 1200 հրեայի կյանք է փրկել: Շինդլերը հրեաներին իր մոտ աշխատանքի էր ընդունում և դա բացատրում էր նրանով, որ վերջիններս շատ խելացի են և գործից գլուխ են հանում:
Ֆիլմը համարվում է Երկրորդ Համաշխարհայինի դեպքերի և Հոլոքոսթի մասին պատմող ամենաստացված գործերից մեկը:

Այն արժանացել է Օսկարի՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն ադապտացված սցենար», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն ձևավորում», «Լավագույն մոնտաժ», «Լավագույն օրիգինալ երաժշտություն» անվանակարգերում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

5. Գրքի գողը/Воровка книг/The Book Thief

Դերերում՝ Սոֆի Նելլիս, Ջեֆրի Ռաշ

Ֆիմը նկարահանվել է համանուն վեպի մոտիվներով: Այն պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին: 9-ամյա Լիզելը տեղափոխվում է Մյունխեն իր խորթ ծնողների մոտ: Այստեղ նա սկսում է կարդալ սովորել: Ու բացահայտում է գրքի մոգությունը: Ընթերցանությունն աղջկա համար սկսում է կենսական նշանակություն ձեռք բերել: Նա սկսում է գրքեր գողանալ: Անհագուրդ կարդալով՝ Լիզելը սկսում է հասկանալ այն ամենն, ինչ կատարվում է իր շուրջ՝ հրեաների աքսոր, մահ, ֆաշիզմ, նվաստացում և սով: Իրադարձություններ, որոնք հետագայում դառնում են արդեն աղջնակի կյանքի պատմությունը…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Կարդացեք նաև՝


Ժողովրդի սիրելին… Արտաշես արքան ավդանդազրույցներում

Գեղարդի հրաշագործ ուժը. Հրաչ Բեգլարյանի «Հրաշապատում»-ից

Մի լուսանկարի պատմություն [Մհեր Մկրտչյանի մկրտությունը]

Լուսանկարներ, որ կփոխեն ձեր բոլոր պատկերացումները պատմության մասին

Ջազի պատմությունը

S.O.S. Մորզեի այբուբենը

Quiz. Հայ կինոն ասում է…

Ռուսական կայսրության կին առաջնորդը

Օլիմպիական խորհրդանիշ

Նոյը Մարսել Պրուստի աչքերով…

Ի՞նչ դիտել տանը…

Ի՞նչ գիտենք Իտալիայի մասին: Փաստեր…

Ֆիլմեր համաճարակների մասին

Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալին

Կատուն, որը ուզում էր մարդ դառնալ… [էսսե]

10 պատմական իրողություն, որ ձեզ կզարմացնեն