-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Առանձնացրել ենք հոլիվուդյան լավագույն զույգերին, որոնք հանդիպել են նկարահանման հրապարակում…
Հոլիվուդյան այս զույգի մասնակցությամբ երեք ֆիլմ է լուս տեսել, որոնցից առաջինը ՝ «Days of Thunder» կինոնկարն էր. հենց վերջինիս նկարահանման հրապարակում էլ զույգը ծանոթացավ, իսկ հետագայում ասղային սիրավեպ սկսեց: Ֆիլմում Քիդմանը և Քրուզը համոզիչ կերպով սիրեկանների էին մարմնավորում, միևնույն ժամանակ, նկարահանման հրապարակից դուրս զարգացնում իրական սիրային հարաբերություններ: 1990 թվականին դերասաններն ամուսնացան և միասին ապրեցին մոտ տաս տարի ՝ մեծացնելով երկու երեխա ՝ Իզաբելլային և Քոնորին: Այժմ Նիկոլ Քիդմանը չի շփվում նրանց հետ, քանի որ նրանք նախընտրել են սայենտոլոգիայի եկեղեցին: Ըստ շրջանառվող լուրերի, նույն պատճառով էլ զույգը բաժանվել է: Նրանց սիրավեպի վերջին ակորդը մեկ այլ համատեղ աշխատանք էր. զույգը բաժանվեց «Eyes Wide Shut» ֆիլմի նկարահանումների ընթացքում:
Պենելոպա Կրուսի և Խավիեր Բարդեմի սիրավեպը կարող էր սկսվել դեռ 1992 թվականին, երբ նրանք միասին խաղացին Բիգաս Լունայի «Jamón Jamón» ֆիլմում: Այնուամենայնիվ, էկրանին հայտնված խենթ քիմիան իրական կյանքում տեղի չունեցավ: 15 տարի անց Կրուսն ու Բարդեմը կրկին հանդիպեցին նկարահանման հրապարակում և մարմնավորեցին նախկին ամուսինների՝ «Vicky Cristina Barcelona» ֆիլմում: Թվում է, որ հենց այդ ժամանակ էր, որ Բարդեմն ու Կրուսը վերջապես ուրիշ աչքով նայեցին իրար: 2007 թ.-ին պապարացիներն արդեն ունեին նրանց սիրավեպիֆոտո-ապացույցները, չնայած այն պաշտոնապես հաստատված չէր: 2010-ին հայտնի դարձավ, որ դերասանները հարսանիք են արել Բահամյան կղզիներում: Քրուզն ու Բարդեմն ունեն երկու ընդհանուր երեխա ՝ Լեոն և Լունան:
«Դու ոչինչ չգիտես, Ջոն Սնոու», – ասում էր «Գահերի խաղը» ֆիլմի հերոսուհի Ռոուզ Լեսլին իր սիրեցյալին, բայց իրականում այդ ժամանակ հենց մենք ոչինչ չգիտեինք… Միայն 2016-ին դերասանները պաշտոնապես հաստատեցին իրենց հարաբերությունները, չնայած, որ այդ պահին նրանք արդեն 4 տարի էր, ինչ հարաբերությունների մեջ էին, նույնիսկ հասցրել էին մեկ անգամ բաժանվել ու միանալ: 2018-ին Ռոուզն ու Քիթը ամուսնացան: Արարողությանը ներկա էին HBO ամենահաջողված նախագծի բոլոր աստղերը: 2020-ին հայտնի դարձավ, որ Լեսլին և Հարինգթոնը պատրաստվում են ծնող դառնալ:
Դերասանները սկսել են հանդիպել 2009-ին, հայտնի «Twilight»-ի առաջին մասի թողարկումից մեկ տարի անց, և նկարահանման հրապարակում առաջին անգամ հանդիպելուց երկու տարի անց: Սկզբում տաբլոիդները սկեպտիկորեն էին վերաբերվում այս սիրավեպին. Սթյուարտի և Պատինսոնի փոխհարաբերությունները մեծ հետաքրքրություն էին առաջացնում նաև կինոնկարների նկատմամբ: Ֆիլմի աշխատակազմը, սակայն, պնդում էր, որ սիրավեպն ավելի քան լուրջ է, և զույգն ուր որ է կհայտարարի նշանադրության մասին: Ամեն ինչ, սակայն, հանկարծակի և արագ ավարտվեց՝ սոց. ցանցերում հայտնված լուսանկարների պատճառով, որոնցում Ստյուարտը ակնհայտորեն սիրախաղ է անում ռեժիսոր Ռուպերտ Սանդերսի հետ: 2012-ին Ռոբերտ Պատինսոնը հաստատեց, որ այլևս ոչ մի կապ չունի Քրիստենի հետ:
«Bohemian Rhapsody» ֆիլմում Լյուսի Բոյնթոնը մարմնավորեց Ֆրեդի Մերկուրիի առաջին սիրելիի՝ Մերի Օստինի կերպարը: Ֆիլմում այս սիրավեպին մի փոքրիկ հատված են տվել, բայց, նկարահանման հրապարակում անցկացրած կարճ ժամանակը բավական էր, որ դերասանները հետաքրքրվեին միմյանցով: Նկարահանումների ավարտից անմիջապես հետո դերասանները սկսեցին միասին ներկայանալ տարբեր միջոցառումների: Միայն 2018-ին հաստատեց, որ Լյուսին և Ռամին իրոք հանդիպում են: Այսօր նրանք այլևս չեն թաքցնում իրենց հարաբերությունները և համարվում են ամենահայտնի հոլիվուդյան զույգերից մեկը: Ի դեպ, 2019-ին ստանալով Օսկար ՝ Մալեքը չմոռացավ իր խոսքում նշել իր սիրելիի անունը. «Լյուսի Բոյնթոն, դու այս ֆիլմի սիրտն ես: Դու անչափ տաղանդավոր ես: Դու գողացար իմ սիրտը »:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո