5 կինո-սիրավեպ, որ շարունակվեցին իրական կյանքում [մաս 2] - VNews

5 կինո-սիրավեպ, որ շարունակվեցին իրական կյանքում [մաս 2]

kinonoooo min - 5 կինո-սիրավեպ, որ շարունակվեցին իրական կյանքում [մաս 2]

Առանձնացրել ենք հոլիվուդյան լավագույն զույգերին, որոնք հանդիպել են նկարահանման հրապարակում և շարունակել են իրենց հարաբերություններն, արդեն, իրական կյանքում:

Էմբեր Հերդ և Ջոնի Դեփ

The Rum Diary Official Trailer 2011 - YouTube

Այս աստղային սիրավեպը սկսվեց մի արկածային դրամայից` «The Rum Diary» ֆիլմից: Էկրանին Դեպի հերոսը չէր թաքցնում իր սիրային հետաքրքրությունը Հերդի հերոսուհու հանդեպ, նրանց խաղը շատ տպավորիչ էր, ուստի սիրավեպի մասին լուրերը տարածվեցին շատ արագ, չնայած երկուսն էլ այդ ժամանակ լուրջ հարաբերությունների մեջ էին: 2012-ին, լինելով արդեն ազատ մարդիկ, դերասանները հաստատեցին իրենց վերագրվող սիրավեպը, և երեք տարի անց նրանք ամուսնացան Բահամյան կղզիներում: Նրանց ընտանեկան երջանկությունը, ինչպես գիտեք, շատ փխրուն էր: 2016-ին Դեփն ու Հերդը ամուսնալուծվեցին, ինչը իրական սկանդալ դարձավ: Նախկին ամուսինները դեռևս հարաբերություններ են պարզում դատարանում:

Միշել Ուիլյամս և Հիթ Լեջեր

Another shot of Ennis and Alma's Wedding by jhwink on DeviantArt

«Brokeback Mountain»- ում Միշել Ուիլյամսի և Հիթ Լեդջերի հերոսների պատմությունը սյուժեի կենտրոնում չէ, բայց դերասանները հանդիպեցին հենց այս նախագծի շնորհիվ: Հետագայում, դերասանների կոլեգաները նշում էին, որ ականատես են եղել իրական սիրո՝ առաջին հայացքից: Ֆիլմի նկարահանումներից հետո նրանք սկսեցին միասին ապրել, 2005-ին դերասանները դուստր ունեցան: «Մեր ծանոթությունը, հանգամանքները, որոնցում դա տեղի ունեցավ, տիեզերական էին», – խոստովանեց Ուիլյամսը 2012-ին , GQ- ին տված հարցազրույցում և ավելացրեց՝ «այո, շատ բան տեղի ունեցավ գրեթե անմիջապես, ասես զգում էինք, որ քիչ ժամանակ ունենք»: Արդեն 2007-ին դերասանները հայտարարեցին իրենց անուսնալուծության մասին: Մեկ տարի անց Լեդջերին գտան մահացած, Նյու Յորքի իր բնակարանում:

Անա դե Արմաս և Բեն Աֆլեկ

Бен Аффлек и Ана де Армас похожи на влюбленных подростков на прогулке | SM.News

Հենց Անա դե Արմասին են տաբլոիդները վերագրում այն բոլոր փոփոխությունները, որ տեղի ունեցան Բեն Աֆլեկի կյանքում: Այդ հանդիպումից տարիներ առաջ դերասանը ապրում էր իր կյանքի ամենաանհաջող ժամանակաշրջանը. ալկոհոլային կախվածություն, ամուսնալուծություն և մասնագիտական ձախողումներ: Գործերը սկսեցին բարելավվել այն բանից հետո, երբ Աֆլեքն ընդունեց «Deep Waters»- ում խաղալու առաջարկը: Նրա հերոսի կնոջ դերն էլ բաժին հասավ Անա դե Արմասին: Սիրավեպը սկսվեց դեռևս նկարահանման հրապարակում, բայց նրանք չշտապեցին հաստատել այն: Արդեն այսօր նրանց համատեղ լուսանկարները ծառայում են, որպես ապացույց այն բանի, թե ինչպես սերը կարող է փոխել մարդուն:

Անջելինա Ջոլի և Բրեդ Փիթ

mgid ao image mtv.com 47129 960x540 - 5 կինո-սիրավեպ, որ շարունակվեցին իրական կյանքում [մաս 2]

«Mr. and Mrs. Smith» ֆիլմի սյուժեն կարող է գլխապտույտ առաջացնել յուրաքանչյուրի մոտ: Այսպիսով, Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթն այնքան ընտելացան իրենց դերերին, որ էկրանային կիրքը տեղափոխեցին իրական կյանք: Փիթն ու Ջենիֆեր Էնիսթոնն անմիջապես ամուսնալուծվեցին: Շատ տարիներ անց, ունենալով արդեն վեց ընդհանուր երեխա, Փիթն ու Ջոլին անսպասելիորեն ամուսնացան Ֆրանսիայում գտնվող իրենց առանձնատանը: Ընդամենը երկու տարի անց դերասանները որոշեցին հեռանալ իրարից: Ի հայտ եկան նրանց հարաբերությունների երկարաժամկետ խնդիրները: Փիթն ու Ջոլին դեռ չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել մի շարք հարցերի շուրջ. այժմ նրանք փորձում են դատարանում բանակցել երեխաների խնամակալության հարցի շուրջ:

Եվա Մենդես և Ռայան Գոսլինգ

Фильм «Место под соснами»: Отцы и деньги - Ведомости
Նախքան Եվա Մենդեսին սիրահարվելը, Ռայան Գոսլինգը տարիներ շարունակ հանդիպում էր Ռեյչել ՄակԱդամսի հետ, որին հետագայում ներկայացրեց, որպես իր կյանքի ամենամեծ սերը: Հարաբերություններն անհաջող ավարտ ունեցան, սակայն Գոսլինգը չհրաժարվեց «աշխատանքային սիրավեպերից»: «The Place Beyond the Pines» ֆիլմում նա և Եվա Մենդեսը մարմնավորեցին նախկին սիրեկանների, որոնց կապում էր ընդհանուր երեխան: Այնուհետև, նկարահանման հրապարակում, դերասանների միջև սկսվեցին շատ իրական հարաբերություններ. արդեն 9 տարի է, ինչ նրանք փորձում էին պաշտպանել իրենց սերը ավելորդ ուշադրությունիցից: Զույգն ունի երկու դուստր ՝ Էսմերալդան և Ամանդան:


Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում Հայաստանում կամ ինչպես կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը նկարեց իր առաջին ֆիլմը

10 ամենաթանկ ֆիլմերը

Ինչ դիտել տանը. եռակի օսկարակիր Ֆրենսիս ՄքԴորմանդի ֆիլմերից, որոնք գուցե չեք տեսել

Մայիսին թողարկվելիք 10 լավագույն ֆիլմերը՝ ըստ BBC-ի

Օսկար 2021. քոչվորների տրիումֆը

BAFTA 2021. առաջին օրվա հաղթողները

5 ֆիլմ + 5 գիրք [Արեն Մալաքյան]

Տերյանի երեք կանայք…

Ինչու՞ է Ռեգե Ժան֊Փեյջը հեռացել «Bridgerton»-ից

Առաջիկա շաբաթվա կինոպրեմիերաները

93-րդ Օսկարը. ինչպիսին է լինելու տարվա կարևորագույն (մի փոքր տարօրինակ) կինոմրցանակաբաշխությունը

Արցախի մասին պատմող ֆիլմն արդեն երևանյան կինոթատրոններում է

ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի նոմինանտների թվում են Դեյվիդ Ֆինչերը, Զաք Բրաֆը և այլոք

Ժան-Ժակ Աննոյի նոր ֆիլմը՝ Նոտր Դամի հրդեհի մասին

Բեռլինալեի հաղթողներն են…

Առաջիկա կինոպրեմիերաները 08.03.21-ից 21.03.21-ը