5 կինոզույգ - VNews

5 կինոզույգ

Kate Winslet and Leonardo DiCaprio

Ֆիլմի հաջողությունն ու փայլը պայմանավորված է հիմնականում դերասանների ընտրությամբ: Կան դերասաններ, որոնք նույն ֆիլմում խաղալով՝ ընկերանում են կյանքում էլ, կամ՝ սիրահարվում և ամուսնանում: Կան դերասաններ էլ, որոնք այնքան լավ են խաղում միասին, որ հետագայում էլ շատ ռեժիսորներ նրանց միասին էլի են ցանկանում տեսնել իրենց ֆիլմերում:
VivaroNews Culture-ը ձեզ է ներկայացնում հենց այդպիսի 5 դերասանական դուետ:

1. Ռիչարդ Գիր և Ջուլիա Ռոբերտս

Richard Gere & Julia Roberts

Դերասաններ Ռիչարդ Գիրը և Ջուլիա Ռոբերտսը Հոլիվուդի ամենասիրելի դերասաններից են և՛ առանձին, և՛ որպես դուետ: Նրանց առաջին համագործակցությունը 1990 թ. «Գեղեցիկ կինը» ֆիլմն է, որտեղ Ռիչարդը մարմնավորել է հարուստ և կայացած մի բիզնեսմենի, իսկ Ջուլիան՝ մարմնավաճառուհու: Ժամանակակից մոխրոտիկի պատմությունը գերեց բոլորին. միլիոնավոր աղջիկներ սկսեցին հավատալ հրաշքին և ճակատագրին:
Դերասանների հաջորդ համագործակցությունը 1999 թ. «Փախչող հարսնացուն» ֆիլմն է: Ֆիլմի գլխավոր հերոսուհին, չնայած իր երիտասարդ տարիքին, հասցրել է մի քանի անգամ եկեղեցում հենց ամուսնական արարողությունների ժամանակ թողնել փեսացուին և փախուստի դիմել: Մի լրագրող, որին մարմնավորում է Գիրը, որոշում է գրել այդ «մարդակեր» կնոջ պատմության մասին և հասկանալ՝ ինչումն է խնդիրը: Բայց արի ու տես, որ ինքն էլ է ընկնում փաղչող հարսնացուի թակարդը:

2. Քեյթ Ուինսլեթ և Լեոնարդո ԴիԿապրիո

Kate Winslet and Leonardo DiCaprioՀոլիվուդի ամենաքաղցր աստղային զույգերից մեկը Ուինսլեթ-ԴիԿապրիո զույգն է: Նրանց առաջին համագործակցությունը 1997 թ. լոգոնդար «Տիտանիկ» ֆիլմն է: Իրական դեպքերի վրա հիմնված այս ֆիլմի ռեժիսորն է Ջեյմս Քեմերոնը: Ֆիլմը հաղթել է Օսկարի 11 անվանակարգերում. «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն ֆիլմ», «Լավագույն դեկորացիաներ» ևն:
Երիտասարդ Ջեքն ու Ռոուզը հանդիպում են «Տիտանիկ» նավի վրա և սիրահարվում: Սակայն նրանց վիճակված չէր միասին լինել…
Դերասանների մյուս համագործակցությունը «Հեղափոխության ճանապարհ» ֆիլմն է, որը էկրաններ է բարձրանում 2008 թ.: 50-ականներին Ֆրենկն ու Էյփրիլը փորձում են տեղափոխվել Փարիզ և այնտեղ փորձել հաջողության հասնել: Բայց երջանիկ լինելու նրանց բոլոր փորձերը դատապարտված էին անհաջողության:

3. Բրեդլի Քուփեր և Ջենիֆեր Լոուրենս

bradley cooper and jennifer lawrence

Դերասաններ Բրեդլի Քուպերն ու Ջենիֆեր Լոուրենսը միասին նկարահանվել են 4 ֆիլմում: Հանդիսատեսն արդեն սովորել է այս երկուսին միասին տեսնել: Նրանք համարվում են Հոլիվուդի ամենասիրելի կինոզույգերից մեկը:
Նրանց առաջին համագործակցությունը 2012թ. «Իմ ընկերը խելագար է» ֆիլմն է: Պետը դուրս է եկել հոգեբուժարանից և վերադարձել է հայրական տուն: Մի օր նա ծանոթանում է Տիֆանիի հետ: Չնայած աղջկա տարօրինակություններին՝ նրանք սիրահարվում են:
2013 թ. դերասանները հայտնվում են էկրաններին ՝ «Խաբեություն ամերիկյան ձևով» ֆիլմով, որտեղ նրանց խաղընկերներն էին Էմի Ադամսն ու Քրիսթիան Բեյլը:
Բայց սա դեռ վերջը չէ. 2014 թ. Քուփեր-Լոուրենս զույգը միասին նկարահանվում է «Սերենա» ֆիլմում, որը պատմում է Սերենա և Ջորջ Փեմբերտոն ամուսնական զույգի մասին: Ամուսինները վայելում են իրենց կյանքը. տղամարդը հաջողակ է, իսկ կինը՝ գեղեցիկ և խելացի: Բայց անցյալի սխալները նրանց հանգիստ չեն տալիս…
Մյուս համագործակցությունը 2015 թ. «Ջոյ» ֆիլմն է, որը 2016 թ. դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսին արժանացրել է «Ոսկե Գլոբուսի»:
Այս ֆիլմում, Լոուրենսից և Բրեդլիից բացի, նկարահանվել է Ռոբերտ Դե Նիրոն, ով դերասանների հետ խաղացել էր «Իմ ընկերը խելագար է» ֆիլմում ևս:

4. Թոմ Հենկս և Մեգ Ռայան

tom hanks and meg ryanՍիրելի դերասաններ Մեգ Ռայանը և  Թոմ Հենքսը մեկ անգամ չէ, որ էկրաններին են հայտնվել միասին: Նրանք համարվում են ամերիկյան գեղեցիկ և ռոմանտիկ ֆիլմերի գլխավոր հերոսները:
Առաջին համագործակցությունը 1990 թ. «Ջոն հրաբուխի դեմ» ֆիլմն է, որից հետո դերասանները հայտնվում են «Անքունները Սիեթլում» ռոմանտիկ կատագերգությունում:
Այնուամենայնիվ դերասանների ամենահայտնի համագործակցությունը «Դուք նամակ ունեք» ֆիլմն է, որի կենտրոնում են Ջո Ֆոքսն ու Քեյթլին Քելլին, որոնք ծանոթացել են ինտերնետով՝ առանց իմանալու, որ իրենք իրականում ծանոթներ են, մի փոքր էլ՝ թշնամիներ:
2015 թ. դերասաններն էկրաններին են հայտնվում «Իթակա» ֆիլմով, որի ռեժիսորը Թոմ Հենքսն է: Ֆիլմի կենտրոնում է 14-ամյա Հոմերոս անունով մի տղա, որն ապրում է ԱՄՆ-ում՝ Իթակա անունով մի քաղաքում: Հոմերոսը փոստատար էր աշխատում պատերազմի տարիներին և մարդկանց շատ տխուր բովանդակությամբ նամակներ հասցնում:

5. Ջոնի Դեփ և Հելենա Բոնեմ Քարթեր

helena bonham carter and johnny deppԴերասաններ Ջոնի Դեփն ու Հելենա Բոնեմ Քարթերը միասին նկարահանվել են 7 ֆիլմում, որոնցից մի քանիսը ռեժիսոր Թիմ Բյորտոնի ֆիլմերն են:
Առաջին անգամ զույգը հայտնվել է էկրաններին 2005 թ. «Հարսնացուի դին» մյուզիքլային մուլտֆիլմով:
Մյուս համագործակցությունը նույն թվականի «Չառլին և շոկոլադե ֆաբրիկան» ֆիլմն է:
Թիմ Բյորտոնի հայտնի «Սունի Թոդ․Սատանայակ վարսահարդարը Ֆլիթ-Սրիթից» ֆիլմը հանրության դատին է հանձնվել 2007 թ.: Գլխավոր հերոս Սունի Թոդը երկար ժամանակ բանտում է եղել, իսկ երբ այնտեղից փախել է և վերադարձել ընտանիքի մոտ, իմացել է, որ կինն ու աղջիկը ողջ չեն: Այժմ նա տենչում է վրեժխնդիր լինել իր ընտանիքի համար, և Սունին ոչ մի բանի առաջ կանգ չի առնի:
Այնուհետև զույգը նկարահանվել է 2010 թ. Թիմ Բյորտոնի «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմում:
Թիմ Բյորտոնի և զույգի մյուս համագործակցությունը 2012 թ. «Մռայլ ստվերներ» ֆիլմն է: Ֆիլմում Դեփ-Քարթեր զույգի հետ նկարահանվել են նաև Եվա Գրինը, Միշել Պֆայֆերը:
Գոռ Վերբինսկիի «Միայնակ ռեյնջերը» ֆիլմը էկրաններ է բարձրացել 2013 թ., իսկ մյուս և վերջապես վերջին համագործակցությունը՝ «Ալիսը հայելու աշխարհում» ֆիլմն է, որի ռեժիսորը Ջեյմս Բոբինն է:

 


Ի՞նչ դիտել տանը. փայլուն դերասանական կազմով ու բրիտանա-իտալական էսթետիկայով օսկարակիր «Տեսարանով սենյակը»

5 զվարճալի, երգիծական, ամերիկյան ֆիլմ ընտրությունների մասին

Հայտնի է դարձել, թե երբ կթաղարկվի Ջոնի Դեփի մասնակցությամբ վերջին ֆիլմը

Քեյթ Ուինսլեթի հարցազրույցը. «The Guardian»

Համացանցում է հայտնվել «Տիտանիկի» այլընտրանքային վերջաբանը…

Քեյթ Ուինսլեթը պատմել է, թե ինչը նրան չի հերիքել ինտիմ տեսարանների ժամանակ

Ինչ դիտել տանը. Փոլ Գրինգրասի՝ «Լուրեր ամբողջ աշխարհից» անշտապ վեսթերնը

Վենսան Կասելը և Եվա Գրինը «Երեք հրացանակիներում»

Տիտանիկի հաջողակը. նավերը կործանվում են, նա ողջ է մնում

Փարիզ, Նյու Յորք, Ռիո, Հավանա… ես քեզ սիրում եմ. 4 կինոալմանախ սիրո ու ամենաչքնաղ վայրերի մասին

Ռեժիսոր Միշել Գոնդրին ինքնամեկուսացվել է Լոս-Անջելեսում, որպեսզի զբաղվի նոր ֆիլմի աշխատանքներով

ուրախ և զավեշտալի դեպքեր նկարահանման հրապարակում

Փաստեր Թոմ Հենքսի կյանքից

Թոմ Հենքսի մտքերից. ուրախության, նիհարելու և դերասանական էտապների մասին

Թոմ Հենքսը կնոջ հետ կորոնավիրուսի թեստ է հանձնել…

Հինն ու նորը. ինչպիսին են հայտնի րիմեյքների օրիգինալ տարբերակները