5 մելոդրամա, որ պինդ նյարդեր են պահանջում - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

5 մելոդրամա, որ պինդ նյարդեր են պահանջում

Եթե դուք կարծում եք, որ բոլոր սիրային ֆիլմերը նուրբ ու մեղմ են, անհավանական ռոմանտիկ ու երկնային, ապա շտապենք ձեզ հիասթափեցնել: Vnews-ն առանձնացրել է այն մելոդրամաները, որոնք դիտողից ամուր նյարդեր են պահանջում:

Pearl Harbor

Օսկարակիր այս ֆիլմը երկու օդաչու ընկերների մասին է: Երկրորդ Համաշխարհային պատերազմն ազդում է ընկերներից յուրաքանչյուրի կյանքի վրա. կրակը, այո կրակն է այդ ժամանակահատվածում նրանց լավագույն «ընկերը»: Նրանցից յուրաքանչյուրը կյանքի ու մահվան պայքար է մղում, սակայն սերը, սերը նրանց միշտ ուժ է տալիս:
Իսկ ի՞նչ է լինում հետո, և որտե՞ղ են սիրային լարված ինտրիգները. աղջիկը սիրելիին ճանապարհում է պատերազմի՝ խոստանալով սպասել նրան… և չի սպասում: Պատերազմից վերադառնալով տղան հայտնաբերում է, որ իր սիրած աղջիկը փեսացու ունի, և գուշակեք, թե ով է այդ փեսացուն, այո՛, հենց նրա մտերիմ ընկերը:

American Beauty

Լաստերը 40 տարեկան է, նա հոգնել է կնոջ հիստերիաներից, դեռահաս դստեր մեղադրանքներից  ու անարգանքներից, ձանձրալի աշխատանքից և իր աննպատակ գոյությունից: Ինչպես տեսնում եք, նրա կյանքում բոլոր նախապայմանները ստեղծվել են, որ բեմահարթակ դուրս գա «ճակատագրական կինը»: Եվ ահա հայտնվում է Անժելան՝ շիկարեր դպրոցական աղջիկը, որը 40-ը բոլորած տղամարդու աչքերում իսկական աստվածուհի է: Լաստերը նոր կյանք է սկսում. սակայն դա նրան միայն թվում է…

Wild Things

Սա իսկական վայրի ֆիլմ է. խճճված  կրքերի կծիկ, որի արդյունքում մարդիկ են զոհվում: 17 ամյա աղջիկը սիրահարվում է իր ուսուցչին՝ Սեմին, նա օգտագործում է բոլոր հնարավոր միջոցները տղամարդուն գրավելու համար, սակայն ապարդյուն: Դե իսկ եթե կինը չի հասնում իր ուզածինլ սկսում է վրեժ լուծել: Չկայացած սիրուհին մեղադրում է Սեմին բռնաբարության մեջ: Սկզբում փաստերը չեն հերիքում, իսկ հետո այս խաղին է միանում աղջկա ընկերուհին, որը սուտ վկայություն է տալիս Սեմի դեմ…

Bitter Moon

Սեր, կիրք, ցանկություններ, որոնք առավել են քան ուղղակի քմահաճույք, միմյանց ձգտող և միմյանց ներկայությունը պահանջող երկու մարդ. տղամարդ ու կին:
Ճակատագրի բերումով նրանք հանդիպեցին երթուղայինում. տղամարդը գերված էր նրա սիրունությամբ, կինը՝ նրա բարությամբ և ջենթլմեն լինելու արտահայտիչ դրսևորմամբ: Կհանդիպե՞ն նրանք նորից, թե՞ ոչ: Այո՛: Օսկարն ու Միմին սիրահարվում են և վայելում միմյանց անմնացորդ, անբավ կիրքը, թվում է, երբեք չի սպառվի, բայց արի ու տես, որ ամենավառ աստղերը առաջինն են մարում:
 «Ատելությունից սեր մեկ քայլ է», իսկ քանի՞ քայլ է սիրուց ատելություն: Օսկարի և Միմիի սերը վերածվում է իրար տանջելու շարունակական ծեսի, որից, թվում է՝ երկուսն էլ հաճույք են ստանում: 

By the Sea

Ֆրանսիա, 1970-ականներ: Նախկին պարուհի Վանեսան իր ամուսնու՝ գրող Ռոլանդի հետ գնում է շրջագայության: Նրանց հարաբերությունները սկսում են սառչել, սակայն ամեն ինչ անմիջապես փոխվում է, երբ նրանք ապաստան են գտնում մի փոքրիկ, ծովափնյա քաղաքում: Նրանց հարաբերությունները մտնում են մի նոր՝ սադո-մազոխիստական փուլ: Ֆիլմը նկարահանված է պաստելային երանգների մեջ, ու թվում է՝ դիտողը հերոսների հետ միասին հայտնվել է նրանց մեղսավոր դրախտում: Ի դեպ, ֆիլմը Փիթի և Ջոլիի 2-րդ համատեղ գործն է «Տեր և տիկին Սմիթներ»-ից հետո, այո՛, նրանք վերադարձան ու սկսեցին անողոք տանջել միմյանց մարմինն ու հոգին:

 

 

 


էսսե՝ խիստ սիրային, խիստ վանաձորյան

Պահանջատեր և կատարածու ձևաչափը հարաբերություններում

Սերը նախորդ դարում. [ֆոտոշարք]

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…

8 բան, որ սպանում է տղամարդու սերը

ՔԿԱԳ-ո՞վ, եկեղեցու օրհնությա՞մբ, թե՞ համակեցության սկզբունքով ամուսնություն

Հուշագրություն. Կամիլլա Թամանյան

Սիրո 7 տեսակ, էտապ ու դրսևորում

Խելագար սիրո ու փերֆորմանսի պատմություն. Մարինա Աբրամովիչ և Ուլայ

Գարուն. սիրահարվելու հրաշալի առիթ

ֆիլմեր տխուր սիրո մասին… իրական սիրո մասին

5 ֆիլմ Երվանդ Մանարյանից ու նրա մասնակցությամբ

Ի՞նչ է փնտրում տղամարդը կնոջ մեջ

Հայ գրողների սիրո պատմությունները

3 առակ սիրո մասին

Աստղիկ և Վահագն. մի հեթանոսական սիրո պատմություն