5 միֆ Սթիվ Ջոբսի մասին - VNews

5 միֆ Սթիվ Ջոբսի մասին

«Բիզնես» և «հայտնիություն» բառերը շատ քիչ են իրար կողք լինում, բայց Ջոբսը հենց բիզնես-աստեղ էր: Նա համարյա ռոք-աստեղ էր, բայց այֆոնով: Apple-ի գնորդներին գրավում էր ոչ միայն պրոդուկտի որակը, այլ նաև այս հսկայական կայսրության հիմնադրի խարիզման: Նրան շատ հետաքրքիր էր հետևել իր ողջ կարիերայի ընթացքում: Խոսակցությունները սակայն չդադարեցին անգամ նրա մահվանից հետո: Մինչև հիմա նրա մասին գրվում են գրքեր և հոդվածներ, շարունակում են քննարկել համացանցում: Աշխարհին դեռ հետաքրքիր է այս մարդը:

Սակայն նրա անձնական կյանքը, գրեթե միշտ, պաշտպանված է եղել հանրությունից, ինչն էլ շատ հաճախ առթի է տվել կեղծ պատմությունների, ենթադրությունների, որոնց մինչ օրս շարունակում են մարդիկ հավատալ: Ձեզ ենք ներկայացնում 5 միֆ Սթիվ Ջոբսի մասին:

Apple-ը Ջոբսին վճարել է տարեկան 1$ աշխատավարձ

1997թ. մինչև 2011 թ. Ջոբսի տարեկան աշխատավարձը եղել է 1$: Այս փաստը միանգամից հայտնվեց բոլոր լրատվականների վերնագրերում:

Ահա թե ինչու է այն միֆ:

Apple-ը գլխավոր տնօրենին վճարում էր ոչ թե աշխատավարձ, այլ բոնուսներ՝ արդյունավետության համար և ընկերության բաժնետոմսեր:

Դա մոտիվացնում է CEO-ին ավելի լավ աշխատել և ընկերությունում մնալ երկար ժամանակ: 2000-ականներին ռեկորդային քանակով համակարգիչներ են վաճառվել և Apple-ը Ջոբսին նվիրել է անձնական ինքնաթիռ՝ 88 միլիոն դոլար արժողությամբ: 2010 թ. Forbes-ի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակում Ջոբսը 136-րդ տեղում է եղել: Համաձայնվեք, որ տարեկան 1$ աշխատավարձ ստացողը չէր հայտնվի Forbes-ի այս աղյուսակում:

Ջոբսի ավտոմեքենայի համարների փոխարեն շտրիխ կոդ էր

Այս միֆը հայտնվեց, երբ ինչ-որ բլոգեր համացանցում տարածեց Ջոբսի արծաթագույն Mercedes-ի նկարը՝ Apple-ի ավտոկայանատեղիում: Մեքենայի հետևի պետհամարանիշը բացակայում էր, փոխարենը փակցված էր շտրիխ կոդ: Համացանցում միանգամից սկսվեց տարօրինակ ենթադրությունների շարք, ինչպես՝ «սա նրա համար է, որ ոստիկանությունը կարողանա սկանավորել մեքենան»: Բայց իրականում շտրիխ կոդը հերթական համար է, որը կա այս մոդելի բոլոր ավտոմեքենաների վրա:

Իսկ այդ դեպքում որտե՞ղ է պետհամարանիշը: Ըստ Fortune ամսագրի, Ջոբսն այդպես փորձում էր խուսափել սխալ վայրերում կայանելու տուգանքներից: Ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

Ջոբսը մշտապես սև, բարձր օձիքով սվիտեր էր հագնում

Շնորհանդեսներին Ջոբսը բեմ էր դուրս գալիս միևնույն հագուստով՝ բարձր օձիքվ սև սվիտեր և սովորական ջինս: Իսկ թե ինչու՞, նա այդ մասին երբեք չի ասել: Կարելի է միայն ենթադրել: Օրինակ, որ այդ հագուստը հարմար է, չի խանգարում աշխատել կամ հնարավորություն է տալիս ժամանակ խնայել ամենօրյա «ինչ հագնել այսօր»-ի վրա:

Իսկ հիմա սարսափելի գաղտնիք ենք բացահայտելու: Ջոբսը միշտ չէ, որ կրել է այս սև սվիտերը: Օրինակ, Տոկիո 2011 ցուցահանդեսի ժամանակ կոստյում է կրել, իսկ Օսկարի հանձման արարողության ժամանակ եղել է սմոքինգով: Աշխատանքի գնացել է սպորտային վերնաշապիկով և բաճկոնով: Ինսայդերները վկայում են, որ նա նաև սպիտակ սվիտեր է կրել:

Սթիվ Ջոբսը երդվել էր այլևս չվերադառնալ Ճապոնիա

2010 թ. Ջոբսը հանգստանում էր Ճապոնիայում: Պատմում են՝ երբ նա գնացել է օդանավակայան, որպեսզի վերադառնա ԱՄՆ, անվտանգության աշխատակիցները նրան արգելել են նստել սեփական ինքնաթիռ, քանի որ նա գնել էր մի քանի մետաղային աստեղիներ (ինչպիսիք ունենում են նինջիաները) և օդանավակայանի տարածքում պահում էրիր մի մոտ: Ասում են, Ջոբսն այնքան վրդովված է եղել անվտանգության աշխատակիցների նման պահվածքից, որ երդվել է այլևս չվերադառնալ Ճապոնիա:
Կարելի է կարծել, որ ճապոնացի անվտանգության աշխատակիցները ձանձրալի ու անհետաքրքիր մարդիկ են, բայց այս պատմությունը սուտ է:
Apple-ն այս մասին անգամ պաշտոնական հայտարարություն է արել: Ներկայացուցչի խոսքերով, Ջոբսն իսկապես հանգստացել է Ճապոնիայում, բայց հենց այսքանով էլ վերջանում է այս երկու պատմությունների նմանությունը: Պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Ջոբսին իսկապես դուր է եկել Ճապոնիայի հանգիստը և նա ասել է, որ մեծ սիրով կվերադառնա այնտեղ:

Ջոբսը հենց այնպես տրոլինգի էր ենթարկում իր աշխատակիցներին

Առասպելական կերպար Սթիվ Ջոբսին մշտապես տարբեր բնորոշումներ են տալիս: Անամոթ հաքեր, ով օգտագործում է տեխնոլոգիաները՝ դեպի արտասահման անվճար զանգեր կատարելու համար, մարքեթինգի խելագար վարպետ՝ իրականության խեղաթյուրման հմտություններով, որը հեռազգացության շնորհիվ կարող է համոզել, որ ձեզ իսկապես անհրաժեշտ է այս նոր հեռախոսը: Եվ կա նաև «չար բոսը»՝ անխոհեմ և անողոք աշխատակիցների և մրցակիցների հետ:

Ճիշտն, ինչպես միշտ, շատ բարդ է: Ջոբսը պերֆեկցիոնիստ էր և կարողանում էր կենտրոնանալ մանր դետալների վրա: Ինժեների համար ինչ-որ բան կարող էր թվալ անկարևոր մանրուք, բայց Ջոբսն այդ մանրուքում մեծ խնդիր էր տեսնում և չէր ամաչում հայտնել իր կարծիքը:

Նա կարող էր ծափահարել աշխատակցին, ով լավ արդյունք էր ստացել, իսկ հաջորդ օրը փնովել սխալի համար: Apple-ի աշխատակիցներն, ովքեր աշխատել են Ջոբսի հետ, ասում էին, որ նրա ղեկավարությամբ հասել են լավագույն արդյունքների, բայց այդ փորձն իսկապես սպառիչ է եղել իրենց համար:

Ջոբսը նվաճել էր իր աշխատակիցների հիացմունքն ու նվիրումը:

Դե ինչ, իրականությունը միշտ մի քիչ ավելին է, քան միֆը:

Հոդվածը՝ Արև Թովմասյանի։


Արտակ Բեգլարյան. մեծ կամքն ու աշխատասիրությունը՝ ի նպաստ հայրենիքի

ամենահետաքրքիր փաստերը՝ Լեդի Գագայի մասին

Մի քանի բան, որ պետք է իմանալ Վիկտոր Համբարձումյանի մասին

Փաստեր Հուլիոս Կեսարի մասին, որ արժե իմանալ

5+ բան Արամ Խաչատրյանի մասին, որ արժե իմանալ

Այն ամենն, ինչ պետք է իմանալ TikTok-ի մասին

5 միֆ, որոնց հավատացել ենք

Այն ամենն ինչ չգիտեք, (կամ գուցե գիտեք) գրքերի մասին

50 բան, որ պետք է իմանալ Լիբանանի մասին

Տասը փաստ Բեյրութի մասին

Փաստեր, որոնց մասին ավելի լավ է՝ չիմանաք

Հետաքեքիր փաստեր/վայրեր. չքնաղ Տավուշ

Իսրայել. երկիր, որտեղ ամեն բան ուրիշ է

Փաստեր մեր և մեր շրջապատի մասին, որ երբեք չենք գուգլել

Այն ամենն, ինչ չգիտեք Քանյե Ուեսթի մասին

հետաքրքիր փաստեր Ծիր Կաթինի մասին