5 միֆ, որոնց հավատացել ենք - VNews

5 միֆ, որոնց հավատացել ենք

Հին աշխարհը լի է միֆերով ու առեղծվածներով. հենց դրանցից մի քանիսն ենք հավաքագրել այսօր։

1. Եգիպտացիները գրում էին հիերոգլիֆներով

Мифы про Древний мир: египтяне писали иероглифами
Հարցրեք յուրաքանչյուրին, թե ինչ են մտաբերում «Հին Եգիպտոս» ասելիս։ Նա կնշի Եգիպտական բուրգերը, փարավոններին և հիերոգլիֆները՝ առեղծվածային նկարներ, որոնք մարդկությանը ծառայել են, որպես գիր։ Այո, եգիպտացիները դրանք օգտագործել են շուրջ 4 000 տարի, սակայն դա չի նշանակում, որ նրանք գրել են բացառապես հիերոգլիֆներով։ Ինչպես նծում է «Ancient Egyptian Writing»-ը, այդ բարդ պատկերները կիրառվում էին միայն հատուկ դեպքերում։ Եգիպտացիները հավատում էին, որ հիերոգլիֆներով գրելու պարագայում, թղթին հանձնածը իրականություն կդառնա։ Այնպես որ, հիերոգլիֆները հաճախ ունեցել են մոգական նշանակություն։ 

2. Բուրգերը միշտ դեղնավուն երնագ են ունեցել

Мифы про Древний мир: пирамиды всегда были песочного цвета
Կրկին Եգիպտոսի մասին. ֆիլմերում Եգիպտական բուրգերը միշտ պատկերվում են դրանց այսօրվա երանգով՝ դեղնավուն, ավազային։ Սակայն փարավոնների ժամանակներում դրանք եղել են սպիտակ։ 
Фрагмент облицовки Великой пирамиды в Гизе
Ժամանակի ընթացքում քարերը դարձել են անհարթ ու ծածկվել ավազով։ Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ հիասքանչ են դրանք եղել, երբ փայլել են արևի լույսի տակ։

3. Հին հույները ուղղակի ծածկվում էին կտորներով

Мифы про Древний мир: древние греки носили тоги
Սովորաբար մենք պատկերացնում ենք հին հույներին կամ որպես ատլետիկ կազմվածքով մարդիկ, կամ որպես երկար մորուքներով փիլիսոփաներ, որոնք հագուստի փոխարեն ինչ-որ կտորներ էին կրում՝ հենց մերկ մարմնի վրա։ Հագուստի այս տեսակը կոչվում է «տոգա»։ Բայց արի ու տես, որ «տոգա»-ն հին հույների հայտնագործությունը չէ։ Ավելին, նրանք նախընտրում էին կրել «գիմատիի» կոչվող անջրանցիկ վերարկու, պլաշչ։ Եվ վերջապես, հույները դրանք չէին կրում մերկ մարմնի վրա, այլ՝ ներքնազգեստի վրայից։

4. Գլադիատորները միշտ կռում էին՝ մինչև մահ

Мифы про Древний мир: гладиаторы всегда сражались насмерть
Երբ մարդիկ խոսում են գլադիատորական կռիվների մասին, պատկերացնում են, որ մարդիկ մարտիկները կռվում էին ՝ մինչև արյան վերջին կաթիլը։ Սակայն, հետազոտությունները ցույց են տալիս, որ գլադիատորները այդքան էլ հաճախ չէին մահանում, որքան մեզ է թվում։Խաղերից առաջ մարդիկ վարձում էին գլադիատորներին իրենց մարզիչներից, և եթե գլադիատորը մահանար, ապա վարձակալող կողմը ստիպված էր լինելու վճարել վարձակալության գումարից 50 անգամ ավելի շատ։ Այսպիսով, 10 մարտերից ընդամենը մեկն էր մահվան ելք ունենում։

5. Հռոմեացիներ չափազանց մաքրասեր էին

Многоразовые губки на палках — ксилоспонгиумы

Բոլորիս էլ հայտնի է, որ մինչդեռ հռոմեացիները ջրատարներ, կոյուղիներ ու լոգարաններ ունեին,  խավար միջնադարում մարդիկ իրենց գիշերային պետքարանները դատարկում էին պատուհանից։ Սակայն, հռոմեական մաքրասիրությունը խիստ չափազանցված է։ Փաստերը վկայում են, որ այդ ժամանակներում հռոմեացիները տառապում էին մակաբույծներից և այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են դիզենտերիան, տիֆը և խոլերան: Այս ամենը բացարձակապես մաքրակենցաղության արդյունք չէր։

 


Արտակ Բեգլարյան. մեծ կամքն ու աշխատասիրությունը՝ ի նպաստ հայրենիքի

1 դար առաջ. թուրք-հայկական պատերազմ

ամենահետաքրքիր փաստերը՝ Լեդի Գագայի մասին

Մի քանի բան, որ պետք է իմանալ Վիկտոր Համբարձումյանի մասին

Փաստեր Հուլիոս Կեսարի մասին, որ արժե իմանալ

5+ բան Արամ Խաչատրյանի մասին, որ արժե իմանալ

Այն ամենն, ինչ պետք է իմանալ TikTok-ի մասին

Այն ամենն ինչ չգիտեք, (կամ գուցե գիտեք) գրքերի մասին

Ինչպես հայերը վաստակեցին կոնյակ բառը գործածելու իրավունքը…

50 բան, որ պետք է իմանալ Լիբանանի մասին

Տասը փաստ Բեյրութի մասին

Փաստեր, որոնց մասին ավելի լավ է՝ չիմանաք

Հետաքեքիր փաստեր/վայրեր. չքնաղ Տավուշ

Իսրայել. երկիր, որտեղ ամեն բան ուրիշ է

5 միֆ Սթիվ Ջոբսի մասին

Փաստեր մեր և մեր շրջապատի մասին, որ երբեք չենք գուգլել