5 մինի-սերիալ ամռան համար - VNews

5 մինի-սերիալ ամռան համար

Ամռան հանգիստը կարող եք վայելել շատ տարբեր ձևերով, որոնցից մեկն է նաև սերիալներ դիտելը: Երկար սերիալներ դիտելու փոխարեն կարող ես նաև դիտել կարճ, բայց ոչ պակաս տպավորիչ մինի-սերիալներ: Վերջիններս, ունենալով սահմանափակ էպիզոդներ, կօգնեն հասկանալ հայտնի պատմություններ, հուզվել, ծիծաղել, ընդլայնել երևակայությանդ սահմաններն ու ուղղակի բազմաթիվ էմոցիաներ ունենալ յուրաքանչյուր կարճ սերիայի ընթացքում: Հենց այսպիսի մինի-սերիալներ ենք այսօր առաջարկում քեզ:  

1. Լավ կանխագուշակումներ | The Good Omens

Սերիաների քանակը՝ 6 սերիա

Դերերում՝ Մայքլ Շին, Դեվիդ Թենանթ

Նկարագրություն՝ Սերիալը հիմնված է 1990թ.-ին հրապարակված համանուն նովելի վրա, որի հեղինակներն են Թերի Փրաչեթն ու Նեյլ Գեյմենը: Դեպքերը սերիալում տեղի են ունենում 2018թ.-ին սակայն ֆլեշբեքերի միջոցով հեռուստադիտողը կարող է անցնել գրեթե բոլոր նշանակալից ժամանակաշրջանների միջով՝ սկսած մոլորի ստեղծվելուց ու Ադամից: Սերիալի հերոսները, բազմաթիվ դարերի ընթացքում ընկերացած, չարք Քրոուլինն ու հրեշտակ Ազիրաֆելն են, որոնք փորձում են անել ամեն բան Արմագեդոնը կանգնեցնելու համար: Նրանք պետք է գտնեն Անտիքրիստին ու թույլ չտան որպեսզի դրախտն ու դժոխքը բախվեն հսկայական պատերազմում: Սա անելու նրանց պատճառը մեկն է՝ երկուսն էլ սիրում են երկրային վայելքները:

2. Փաթրիք Մելրոուզ | Patrick Melrose

Սերիաների քանակը՝ 5 սերիա

Դերերում՝ Բենեդիկտ Քամբերբաչ, Հյուգո Ուիվինգ, Ջենիֆեր Ջեյսոն Լի

Նկարագրություն՝ Սերիալը, որը հիմնված է անգլիացի հեղինակ Էդվըրդ Սեյնթ Օբինի հեղինակած կիսա-ինքակենսագրականի վրա, պատմում է Փաթրիք Մելրոուզ անունով մի մարդու մասին, որը փոքր հասակում ենթարկվելով ոտնձգությունների ու անտեսվածության, փորձում է արդեն հասուն տարիքում հաղթահարել իր ներքին հրեշներին, կախվածություններն ու մղձավանջները: Սև հումորի ու վառ գույների միջոցով սերիալը պատմում է մի տղայի անասելի բարդ ու դաժան կյանքի մասին, որտեղ Բենեդիկտ Քամբերբաչը հանդես է գալիս հոյակապ դերասանական խաղով:

3. Երբ տեսնեն մեզ | When They See Us

Սերիաների քանակը՝ 4 սերիա

Դերերում՝ Ասանտե Բլեք, Քալիլ Հարիս, Իթըն Հարիսե, Ջարել Ջերոմ

Նկարագրություն՝ Սա պատմում է 1989թ.-ին ԱՄՆ-ի կենտրոնական այգում իրականում տեղի ունեցած դեպքի՝ 28-ամյա սպիտակամաշկ մի կնոջ՝ Թրիշա Մեիլի բռնաբարության մասին: Բռնաբարության մեջ էին մեղադրվում 5 սևամորթ տղա՝ 14-ից 16 տարեկան: Սերիալը պատմում է այդ տղաների ու նրանց ընտանիքների մասին, որոնք մեղադրանքի պատճառով ծանր իրավիճակում էին գտնվում: Երիտասարդ տղաներից յուրաքանչյուրին մեղադրում էին բռնության, իսկ 4-ին էլ՝ բռնաբարության մեջ: Այս հանցագործության համար նրանց բանտարկել էին անչափահասների համար նախատեսված հնարավոր ամենաերկար ժամկետով`10 տարի, բացի 16-ամյա Քորի Ուայզից, որին օրենքը վերաբերում էր արդեն որպես չափահասի, ինչի արդյունքում նա 15-ամյա պատիժը կրել է մեծահասակների համար սահմանված բանտում:  2002թ.-ին իրական հանցագործը վերջապես խոստովանել է իր մեղքն ու բավարար ապացույց ներկայացնելուց հետո պահանջել է, որ դատարանը չեղարկի արդեն հասունացած այս տղաների պատիժը: Սակայն նրանք արդեն կրել էին անարդար պատիժն ու ազատ էին արձակվել: Դատարանը վերացրել է նրանց դեմ եղած բոլոր մեղադրանքներն ու ջնջել նրանց անունները սեռական հանցագործություն կատարածների գրանցամատյանից: Անարդար այս դատավարությունը հիմանակում տեղի էր ունեցել տղաների մաշկի գույնի պատճառով:

1 2

Ովքե՞ր են «La casa de papel»-ի դերասանները…

Quiz. թե բժշկական սերիալները քո տարերքն են…

Նոր սերիալներ. 2020

5 սերիալ հոգեբանի փոխարեն

Տասնամյակի լավագույն սերիալները

КиноПоиск-ն առաջարկում է հետևյալ սերիալները

HBO-ն հրապարակել է Եկատերինա երկրորդի մասին պատմող սերիալի թրեյլերը

«Թյուդորներն» ասում է…

Աստղեր, որոնք արքայական շքանշաններ ունեն

«Չեռնոբիլն» ասում է…

«Չեռնոբիլի» սցենարիստին զարմացրել է նախկին Խորհրդային Միության երկրների արձագանքը

10 բան, որ գուցե չգիտես «Չեռնոբիլ» սերիալի մասին

Ինչպիսի՞ն են «Գահերի խաղից» հայտնի Բրաավոսը, Թագավորական նավահանգիստն ու այլ վայրերն իրականում

Կորեական 5 նոր սերիալ, որ կարող եք դիտել այս ամռանը

Էմիլիա Քլարքը պատմել է՝ ինչպես է պատրաստվել «Գահերի խաղում» իր վերջին ելույթին

«Reign»-ը ասում է…