5 մթերք, որ պետք է բացառել սննդակարգից, եթե ուզում եք նիհարել - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

5 մթերք, որ պետք է բացառել սննդակարգից, եթե ուզում եք նիհարել

Ամառ է, ու թեև իրադարձությունների ընթացքը ենթադրում է, որ այս տարի մենք բոլորս կզրկվենք ծովափնյա հանգստից, այնուամենայնիվ, մեզնից շատերն ուզում են ազատվել ավելորդ կիլոգրամներից և անթերի տեսք ունենալ ամառային զգեստներով։ Նիհարելը բարդ գործընթաց է, իրականում գոյություն չունի որևէ հրաշք միջոց, որը կօգնի ձեզ ձերբազատվել ավելորդ քաշից՝ առանց ֆիզիկական ծանրաբեռնվածության ու դիետաների։ Սակայն սեփական փորձից կարող եմ ասել, որ հնարավոր է նվազեցնել քաշը՝ փոփոխելով սննդի հանդեպ մեր վերաբերմունքն ու աստիճանաբար, կրկնում եմ՝ աստիճանաբար անցնելով առողջ սննդակարգի։

Այսպիսով, այդ ճանապարհին առաջին քայլը կարող է դառնալ մի քանի վնասակար սննդամթերքներից հրաժարվելը։ Սա բացարձակապես չի նշանակում, որ դուք վաղվանից պիտի չօգտագործեք դրանք, հարկավոր է, ընդամենը, աստիճանաբար նվազեցնել դրանց չափաբաժինը։

Աղ

Աղ օգտագործելիս մենք երբևէ չենք մտածում, որ իսկական հանցանք ենք գործում մեր ու մեր կազմվածքի հանդեպ։ Ասեմ ավելին, մեզնից շատերը, այդ թվում՝ ես, սովորություն ունենք սննդին աղ ավելացնել, երբ անգամ չենք փորձել այն։ Սա ամենավատ սովորությունն է, որից պետք է անհապաղ ազատվել։ Աղի չարաշահման արդյունքում հեղուկը կուտակվում է մեր օրգանիզմում և այն հանգեցնում է այտուցվածության և լրացուցիչ քաշի ձեռքբերման:

Կաթ

Կաթը առանձնանում է իր կալորիականությամբ: Այն պարունակում է մեծաքանակ գլյուկոզա: Կաթը կարելի է փոխարինել կեֆիրով կամ մածունով:

Յոգուրտ

Մեկ բաժակ յոգուրտը պարունակում է մոտավորապես 3 գդալ շաքար, մեծաքանակ օսլա և ճարպ։ Խանութից գնված յոգուրտը կարելի է փոխարինել տնական յոգուրտով: Այսօր կան բազմաթիվ առցանց բաղադրատոմսեր յոգուրտ պատրաստելու համար, օգտվեք դրանցից և առողջ եղեք։

Սպիտակ հաց

Մենք հացակեր ազգ ենք և դա մեծապես վնասում է մեր կազմվածքին: Հացը պարունակում է ճարպեր և պարզ ածխաջրեր, որոնք մեծ պատնեշ կդառնան մեր՝ նիհարելու ճանապարհին։

Պանիր

Միջին հաշվարկներով պանրի յուրաքանչյուր 100 գրամը պարունակում է 40 տոկոս ճարպ։ Մեզ աննկատ գիրացնում է նաև հալած պանիրը։ Վերամշակված պանիրները շատ բարձր են կալորիականությամբ, այդուհանդերձ, եթե չեք կարողանում լրիվ հրաժարվել այս սննդամթերքից, ապա ցանկալի է օգտագործել սովորական պանիր։

և իհարկե շոկոլադ

…բոլորիս հայտնի պատճառներով։ Կարող եք սկզբի համար անցնել դառը շոկոլադի, օգտագործել այն միայն առավոտյան սուրճի հետ, այնուհետև աստիճանաբար նվազեցնել շոկոլադի չափաբաժինը՝ այն հասցնելով «մեկ շաբաթ՝ մեկ կտոր շոկոլադ» պարբերականության։


Շքեղ տասնյակ. Աշխարհի ամենաթանկարժեք հարսանեկան զգեստները

Հարսանեկան զգեստներ, որ մտան պատմության մեջ

Ինչպե՞ս ոճային հագնվել՝ առանց մեծ գումարներ ծախսելու

Ամառային բյութի-թրենդ. գունավոր մազեր

Ֆասթինգ-դիետա. նիհարելու նոր միջոցը դուր է գալիս կանանց

2020-ի ամենանորաձև գլխաշորերն ու գլխարկները

7 բյութի-սխալ հայ աղջիկներից

ընտիր դիմակ. իմ լոգարանից ձեր լոգարան

Լեգենդար կանանց մեծ ու փոքր գաղտնիքները

2 կենսատու դիմակ. իմ լոգարանից ձեր լոգարան

Մաշկի խնամք տնային պայմաններում. դիմակ

Գեղեցկության, «Bodypositive»-ի ու կարծրատիպերի մասին. Զառա Ղազարյան

Բյութի-խորհուրդներ կորեուհիներից

10 բյութի-գաղտնիք բրազիլուհիներից…

Կնոջ գեղեցկության 5 էտալոն տարբեր դարաշրջաններից

Բյութի-խորհուրդներ Մերի Ֆիլիփսից