5 ներկայացում Սունդուկյան թատրոնից, որ արժե դիտել առաջիկայում - VNews

5 ներկայացում Սունդուկյան թատրոնից, որ արժե դիտել առաջիկայում

Շարունակելով ներկայացնել հանդիսատեսի կողմից սիրված թատրոնների ոչ պակաս սիրված ներկայացումները այս անգամ անդրադառնում ենք  Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին:

Vnews-ը զրուցել է թատրոնի PR մենեջեր Անի Ներսիսյանի հետ՝ պարզելու՝ առաջիկայում ինչ ներկայացումներ արժե դիտել Սունդուկյան թատրոնում:

1. Սասնա Ծռեր

վարկածի և բեմադրության հեղինակ՝ Սամսոն Մովսեսյան

նկարիչ՝ Վիկտորիա Հովհաննիսյան

զգեստների նկարիչ՝ Անժելա Գալստյան

կոմպոզիտոր՝ Վաչե Շարաֆյան

պարուսույց՝ Աիդա Սիմոն

դերերում՝ Խորեն Լևոնյան, Հովհաննես Գասպարյան, Սոնա Մաթևոսյան, Դավիթ Գասպարյան, Արաքսյա Մելիքյան, Անդրանիկ Խաչատրյան, Ծովինար Մարտիրոսյան, Ռուզաննա Հախնազարյան, Լուսինե Կոստանյան

«Բեմադրության հիմքում «Սասնա ծռեր» հայ ժողովրդական էպոսն է։
Հերոսական անպարտելի ոգի, դյուցազունների սխրանքներ և հայ ժողովրդի՝ իր ոսոխների դեմ մղած դարավոր պայքար։
Ներկայացումը հանդիսատեսին կներկայացնի նոր մոտեցումներ՝ ժամանակակից լուծումներով»:

2. Հարսնացու հյուսիսից

բեմադրությունը՝ Արմեն Էլբակյանի

նկարիչ՝ Գարեգին Եվանգուլյան

զգեստները՝ Մերի Սարգսյանի

երաժշտական ձևավորումը՝ Լևոն Խաչատրյանի։

դերերում՝ Արմեն Մարության, Աննա Էլբակյան, Արմեն Մարգարյան, Ալլա Վարդանյան, Մեսրոպ Աբտոյան, Տաթևիկ Հոռոփյան, Ալիկ Թադևոսյան, Անդրանիկ Խաչատրյան, Լուսինե Կոստանյան, Գևորգ Դոդոզյան, Արաքսիա Մելիքյան, Նարեկ Հայկազյան, Գուրգեն Դավթյան

«Բոլոր ժամանակների ամենասիրված քնարական կատակերգությունը։
Ներկայացումը նվիրվում է Ժորա Հարությունյանի, Վարդան Աճեմյանի, Առնո Բաբաջանյանի հիշատակին»:

3. Ռիչարդ երրորդ

բեմադրությունը՝ Արթուր Սահակյանի

դերերում՝ Տիգրան Ներսիսյան, ԱլբերտՍաֆարյան, Ջուլիետա Ստեփանյան, Նելլի Խերանյան, Ռազմիկ Խոսրոև,
Գայանե Մկրտչյան։

«Շեքսպիրյան այս պիեսը թագավոր չարագործի և նրա զոհերի մասին դաժան պատմությունն է, զոհեր, որոնց չարագործը խաբեությամբ իր կողմը գրավելով ոչնչացնում է ապահով թագավորելու համար»:

4. Սառցե սիրտը

բեմադրությունը` Լիլի Էլբակյանի

դերերում` Մարիամ Շահինյան, Տաթևիկ Հոռոփյան, Ալեքսան Թադևոսյան, Արմեն Քուշկյան, Մեսրոպ Աբտոյան,
Հովհաննես Գասպարյան։

«Երբ հնագույն մարգարեությունը կատարվում է, և թագավորությունը մտնում է հավերժական ձմեռվա գիրկը, երեք անվախ հերոսներ՝ արքայադուստր Աննան, խիզախ Քրիստոֆը և իր հավատարիմ եղնիկ Սվենը ուղևորվում են լեռներ գտնելու Աննայի քրոջը՝ Էլզային, որը կարող է ազատել երկիրը սառցե անեծքից։
Իրենց ճանապարհին սպասվում են 
բազմաթիվ անակնկալներ և անհավանական արկածներ։ Ի վերջո սերը կհալեցնի սառույցը և կփրկի թագավորությունը»:

5. Մեծապատիվ մուրացկաններ

վարկածի և բեմադրության հեղինակ` Արմեն Էլբակյան

դերերում` Ալբերտ Սաֆարյան, Հարություն Մովսիսյան, Աննա Էլբակյան

«Դեպքերի հանգուցակետում Աբիսողոմ աղան է՝ ամուսնանալու նպատակով Տրապիզոնից Կոստանդնուպոլիս եկած մի մեծահարուստ, որը զուրկ է հոգեկան ու մտավոր հետաքրքրություններից, անտարբեր՝ ազգի և մարդկության ճակատագրի հանդեպ։
Եվ այս սահմանափակ անձնավորությանը սպասարկելու են գալիս «մեծապատիվ մուրացկանները»:

Տես նաև՝

10 ներկայացում մեծերի և փոքրերի համար Տիկնիկային թատրոնից

5 նոր ներկայացում Պատանի Հանդիսատեսի թատրոնից

5 ներկայացում Համազգային թատրոնից, որ միշտ կան խաղացանկում