5 Նոբելյան մրցանակակիր գրողների գրքեր, որ կան հայերեն թարգմանությամբ - VNews

5 Նոբելյան մրցանակակիր գրողների գրքեր, որ կան հայերեն թարգմանությամբ

նոբելյան մրցանակ

Գրականության Նոբելյան մրցանակը Ալֆրեդ Նոբելի կողմից 1895 թ. հաստատած 5 մրցանակներից մեկն է: Այն տրվում է 1901 թվականից մինչ այսօր, ամեն տարի:

Այս հոդվածով ձեզ ենք ներկայացնում Նոբելյան գրական մրցանակ ստացած հեղնակների գրքեր, որոնք կան հայերեն թարգմանությամբ:

1. Ես այնժամ, դեռ մահամերձ. Ուիլիամ Ֆոլքներ.  1930

Թարգմանիչ՝ Սիրարփի Ենգիբարյան

AP501210049 2 - 5 Նոբելյան մրցանակակիր գրողների գրքեր, որ կան հայերեն թարգմանությամբUntitled 2 - 5 Նոբելյան մրցանակակիր գրողների գրքեր, որ կան հայերեն թարգմանությամբ

Ուիլյամ Ֆոլքների այս վեպը կառուցված է հերոսների մենախոսություններով: 29 գլուխներից բաղկացած այս վեպում հեղինակային տեքստն իսպառ բացակայում է: Այն մի ծեր ֆերմերի՝ 10 օր ձգվող թաղման պատմություն է: 

Ֆոլքները Նոբելյան գրական մրցանակ ստացել է 1949 թ.՝ «ամերիկյան արդի վիպագրության մեջ հզոր և գեղարվեստական տեսանկյունից յուրօրինակ ներդրումների համար»:

2. Իմ անունը կարմիր է. Օրհան Փամուկ.  1998

Թարգմանիչ՝ Արփի Աթաբեկյան

10394462 1000083030017999 8942534033628104565 n 3 - 5 Նոբելյան մրցանակակիր գրողների գրքեր, որ կան հայերեն թարգմանությամբresim portre - 5 Նոբելյան մրցանակակիր գրողների գրքեր, որ կան հայերեն թարգմանությամբ

«Իմ անունը Կարմիր է» վեպի համար Օրհան Փամուկը ստացել է Գրականության Նոբելյան մրցանակ։
Վեպի գործողությունները տեղի են ունենում 1951 թվականին Ստամբուլում։ Գլխավոր հերոսները Օսմանյան կայսրությունում բնակվող մանրանկարիչներ են։ 59 գլուխներից յուրքանչյուրն առանձին-առանձին պատմում է տարբեր մանրանկարիչների մասին: Դրանք վերնագրված են՝ «Իմ անունը … է», կամ՝ «Ես … եմ» տողերով:

Օրհան Փամուկը Նոբելյան մրցանակ ստացել է 2006 թ. Նա «իր հայրենի քաղաքի մելանխոլիկ ոգու որոնումների արդյունքում հայտնագործվել է տարբեր մշակույթների բախման ու խաչաձևման նոր խորհրդանիշեր»:

3. Կյանքի սիրույն . Ալիս Մանրո

Թարգմանիչ՝ Աննա Դավթյան

Untitled 3 - 5 Նոբելյան մրցանակակիր գրողների գրքեր, որ կան հայերեն թարգմանությամբalice munro with nobel medal 1 - 5 Նոբելյան մրցանակակիր գրողների գրքեր, որ կան հայերեն թարգմանությամբ

Կանադուհի Ալիս Մանրոյի պատմվածքների այս ժողովածուն հայերեն թարգմանությամբ լույս է տեսել 2016 թ.: Ժողովածուի բոլոր պատմվածքները կանադական գյուղաքաղաքների, դրանց բնակիչների բարդ ու պարզ, լուսավոր ու մռայլ, գեղեցիկ ու ոչ այնքան, արտասովոր ու սովորական կյանքն է: Երեխաներ, տարեց մարդիկ, երիտասարդներ՝ սիրել-սիրվելու տենչով տարված, հասարակության մեջ ինտեգրված և մարդկանցից օտարացած հերոսներ, կենդանի ու իսկական, սովարական ու տարբերվող կերպարներ ու տպավորող պատմություններ:

Ալիս Մանրոն Նոբելյան մրցանակ է ստացել 2013 թ. ՝ «նրա արձակի բազմաձայն հնչեղության համար՝ որպես մեր օրերի տառապանքների և հերոսական ջանքերի հուշարձան»:

4. Դաշնակահարուհին. Էլֆրիդե Ելինեկ. 1983

Թարգմանիչ Կարլեն Մատինյան

maxresdefault 12 - 5 Նոբելյան մրցանակակիր գրողների գրքեր, որ կան հայերեն թարգմանությամբUntitled 4 - 5 Նոբելյան մրցանակակիր գրողների գրքեր, որ կան հայերեն թարգմանությամբ

Ավստրիացի գրող Էլֆրիդե Ելինեկի այս վեպը ցնցեց բոլորին: Իսկ երբ 2001 թ. Միխայել Հանեկեն էկրանավորեց այն, ողջ աշխարհն իմացավ վեպի ու Ելինեկի ստեղծած պատմության մասին:
Վիեննայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Էրիկան ապրում է մոր հետ և ամեն հարցում ենթարկվում նրան: Մայրը աղջկան հանգիստ չի տալիս. անընդհատ հետևում է և թելադրում՝ ինչպես ապրել: Մայրը չի թողնում դստերն անձնական կյանք ունենալ: Այս ամենը հանգեցնում է նրան, որ Էրիկայի սեքսուալ կյանքն ու նախասիրությունները նորմալի սահմաններն անցնում են:
Մի գեղեցիկ օր Էրիկայի կյանքը փոխվում է. նրա աշակերտներից մեկը սիրահարվում է պրոֆեսորին: Բայց Էրիկան սիրել չգիտի…

Էլֆրիդե Ելինեկը Նոբելյան մրցանակ ստացել է 2004 թ. «վեպերում և պիեսներում ձայների ու արձագանքների երաժշտական ներառման համար, որոնք արտասովոր լեզվական «նվիրվածությամբ» բացահայտում են սոցիալական կլիշեների աբսուրդությունը և դրանց ստրկացնող ուժը»:

5. Քամին Աստվածամոր. Օդիսսեաս Էլիտիս

թարգմանիչ՝ Շուշան Կարապետյան

image 1 - 5 Նոբելյան մրցանակակիր գրողների գրքեր, որ կան հայերեն թարգմանությամբUntitled 1 - 5 Նոբելյան մրցանակակիր գրողների գրքեր, որ կան հայերեն թարգմանությամբ

20-րդ դարի հունական գրականության ամենահայտնի ներկայացուցիչներից մեկի՝ գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Օդիսսեաս Էլիտիսի «Քամին Աստվածամոր» ժողովածուն լույս է տեսել հայերեն 2017 թ.: Հույն ժամանակակից պոեզիան առհասարակ առաջին անգամ է հայերեն թարգմանվել:
«Քամին Աստվածամոր» գրքում ընդգրկված են բանաստեղծություններ հեղինակի տարբեր ժողովածուներից և նրա՝ 1979 թ.-ին ընթերցած Նոբելյան բանախոսությունը: Այս գիրքը բացում է նոր հունական բանաստեղծության խորհրդավոր, չափազանց գրավիչ ու յուրահատուկ աշխարհը` անտիկ մշակույթից ժառանգված էպիկականությամբ, բյուզանդական հիմներգային բանաստեղծության խոնարհ-քնարականությամբ ու 20-րդ դարի եվրոպական պոեզիայի համարձակությամբ` համադրված բարձր ինտելեկտով, նուրբ զգայականությամբ ու սրբազան ներշնչմամբ, ինչը, ըստ բանաստեղծի, պոեզիայի գլխավոր առաքելությունն է:

Օդիսսեաս Էլիտիսը Նոբելյան մրցանակ է ստացել 1979 թ «քնարերգության համար, որում, հունական ավանդույթներից ելնելով, զգացական ուժով և ինտելեկտուալ խորաթափանցությամբ պատկերվում է ժամանակակից մարդու պայքարը հանուն ազատության և անկախության»:

Աղբյուրներ՝ Zangak.am, Wikipedia, Antares.am:


Նոբելյան մրցանակ ստացած կին գրողներ, որոնց գրքերը կան հայերեն թարգմանությամբ

Vnews-culture-ն արժանացավ «Գրքի ընկեր» մրցանակի…

Նոբելյան մրցանակի արժանացած 5 ռուս գրող

3 գրող, որ հրաժարվել են Նոբելյան մրցանակից

«Անտարեսի» անակնկալները [նոր ու լավ գրքեր 2021-ին]

5 սկանդալ՝ Նոբելյան մրցանակի շուրջ

Ոչ մի շաբաթ, օր ու տարի առանց սիրո [Հայկ Համբարձումյան]

Զանգակի 2020-ի հրատարակած մանկապատանեկան գրքերը

«Զանգակ» հրատարակչության «Ամառային ընթերցանություն» ծրագրի մասին [Կարին Գրիգորյանն է պատմում]

ԱՆՏԱՐԵՍԸ կորոնավիրուսի օրերին [Զրույց Արքմենիկ Նիկողոսյանի հետ]

Ոչ մի շաբաթ առանց Մաթևոսյանի [ժողովածուի մասին պատմում է Հայկ Համբարձումյանը]

ՀՈՒՅՆ ԶՈՌԲԱՆ․ զրույց թարգմանչի հետ

ԶԱՆԳԱԿ հրատարակչության 2019-ի բեսթսելլերները [10 գիրք]

2019-ին հրատարակված լավագույն գրքեր [10 գիրք ԱՆՏԱՐԵՍԻՑ]

Հայտնի են Նոբելյան մրցանակակիրների անունները

Ալֆրեդ Նոբել. 10 փաստ