Համաշխարհային գրականության 5 պատերազմական վեպ, որ պետք է ընթերցել - VNews

Համաշխարհային գրականության 5 պատերազմական վեպ, որ պետք է ընթերցել

waar min - Համաշխարհային գրականության 5 պատերազմական վեպ, որ պետք է ընթերցել

Համաշխարհային գրականությունը պատերազմական վեպերի մեծ ժառանգություն է թողել… Այսօր առանձնացրել ենք դրանցից հինգը, որոնք, անպայման, պետք է ընթերցել:

«Պատերազմ և խաղաղություն»

էպիկական 4 հատորանոց գլուխգործոց, որ հեղինակը գրել է 6 տարում: Այս վեպն ամեն ինչի մասին է. պատերազմ, սեր, պետություն…

«Պատերազմ և խաղաղություն» վեպում հինգ տոհմերի պատմության միջոցով պատկերված է ֆրանսիացիների ներխուժումը Ռուսաստան և Նապոլեոնյան դարաշրջանի ազդեցությունը ցարական հասարակության վրա: Վեպի մի հատվածը «1805 թվական»  վերնագրով տպագրվել է «Русский вестник» ամսագրում 1865 թվականին: Վեպն ամբողջությամբ առաջին անգամ տպագրվել է 1869 թվականին: 2009 թվականին  Newsweek պարբերականի կազմած լավագույն հարյուր գրքերի ցանկում «Պատերազմ և խաղաղություն» վեպն զբաղեցնում էր առաջին հորիզոնականը: 2007 թվականին Time ամսագրի կողմից կազմված բոլոր ժամանակների տասը լավագույն գրքերի ցանկում «Պատերազմ և խաղաղություն» վեպը եղել է երրորդը, իսկ «Աննա Կարենինա» վեպը՝ առաջինը…

Էպոպեայի միտքը Տոլստոյի մոտ հղացել է շատ առաջ նրանից, երբ նա սկսել է աշխատել այն տեքստի վրա, որ ներկայում հայտնի է «Պատերազմ և խաղաղություն» վերնագրով: «Պատերազմ և խաղաղություն» վեպի առաջաբանի ուրվագրում Տոլստոյը գրել է, որ 1856 թվականին սկսել է գրել վիպակ «որի հերոսը պիտի լիներ դեկաբրիստ, որն ընտանիքի հետ վերադառնում է Ռուսաստան: Ակամա ներկա ժամանակից ես անցա 1825 թվականին… Սակայն 1825 թվականին էլ իմ հերոսն արդեն հասուն, ընտանիքատեր մարդ էր: Նրան հասկանալու համար ես պիտի տեղափոխվեի նրա երիտասարդություն, իսկ նրա երիտասարդությունը համընկավ 1812 թվականի հետ»:

«Ում մահն է գուժում զանգը»

1937 թվական, Իսպանիա։ Ավարտվում է քաղաքացիական պատերազմի առաջին տարին։ Ռոբերտ Ջորդանը, ով Պաբլոյի պարտիզանական ջոկատ է գալիս հանրապետական ուժերի հրամանով, հանդիպում է Մարիային։ Վերջինիս կյանքը ջախջախվել է պատերազմի հարվածներից։ Ահա այստեղ էլ զարգանում են վեպի հիմնական գործողությունները. Պաբլոյի՝ վտանգավոր հանձնարարությունը չկատարելու ցանկության ու Ջորդանի՝ պարտքի զգացման բախումը, ինչպես նաև բախվում են Ջորդանի պատասխանատվության զգացումն ու կյանքի՝ նոր ձեռք բերած համը, որըպայմանավորված է Մարիայի հանդեպ սիրով։ Վեպի նշանակալի մասը պատմվում է Ռոբերտ Ջորդանի մտքերով ու ապրումներով, իր հոր ու պապի, Մադրիդում ունեցած հանդիպումների մասին հիշողություններով։ Պաբլոյի կինը՝ Պիլարը, պատմում է քաղաքացիական պատերազմի սարսափների մասին։

Էռնեստ Հեմինգուեյի վեպը գրվել է 1940 թվականին։ Հեմինգուեյն ասել է, որ վեպում Մարիային նկարագրելիս պատկերացրել է Ինգրիդ Բերգմանին, վերջինս երեք տարի անց խաղաց այդ դերը համանուն ֆիլմում։ 

«Արևմտյան ճակատում նորություն չկա»

Գրքի պատմում է գերմանացի զինվոր Փոլ Բաումերի մասին, ով իր ուսուցչի դրդրմամբ միանում է գերմանական բանակին Առաջին Համաշխարհային Պատերազմի սկսվելուց քիչ անց։ Բաումերն Արևմտյան Առաջնագիծ է գալիս իր ընկերների ու դասընկերների հետ։ Այստեղ նրանք հանդիպում են առավել տարեց մի զինվորի` Ստանիսլաուս Կատզինսկուն, Կատ մականունով։ Վերջինս դառնում է Փոլի ուսուցիչն ու խրատներ տվողը։ Առաջնագծում պատերազմելիս Բաումերն ու իր զինակիցներն ստիպված էին հաճախակի մասնակցել ճակատամարտերի ու դիմանալ պատերազմի դաժան ու կեղտոտ պայմաններին։

Գրքի ամենասկզբում Էրիխ Մարիա Ռեմարկն ասում է. «Այս գիրքը ոչ մեղադրանք է, ոչ էլ ապաշխարանք, առավել ևս՝ այն արկածախնդրություն չէ, քանզի մահն արկած չէ նրանց համար, ովքեր կանգնել են դրա դիրաց: Սա պարզապես մի փորձ է՝ պատմելու մի սերնդի մասին, ովքեր եթե անգամ խուսափել են, միևնույնն է, ջախջախվել են պատերազմից»…

«Քամուց քշվածները»

«Քամուց քշվածները» վեպի գործողությունները տեղի են ունենում Միացյալ Նահանգների հարավային մասում գտնվող Ջորջիա նահանգում Ամերիկայի քաղաքացիական պատերազմի և Վերակառուցման դարաշրջանի ընթացքում: Վեպը նկարագրվում է ապստամբության ետնաբեմին, թե ինչպես են հարավային 7 նահանգներ սկզբնապես հայտարարել իրենց անջատումը Միացյալ Նահանգներից և ձևավորել Ամերիկայի Համադաշնային Նահանգներ պետությունը, որից հետո Աբրահամ Լինքոլնն ընտրվել է որպես նախագահ: Միությունը կտրականապես դեմ է այդ առանձնացմանը և ոչ մի փոխզիջման չի գնում, սկսվում է պատերազմը…

 Մարգարետ Միտչելի կողմից գրված վեպն առաջին անգամ հրատարակվել է 1936 թվականին և անմիջապես դարձել ընթերցողի սիրելի գիրքը…

«Զոլավոր գիշերազգեստով տղան»

Իռլանդացի գրող Ջոն Բոյնի վեպը առաջին անգամ լույս է տեսել 2006 թվականի հունվարի 5-ին…

Պատմության գլխավոր հերոսը գերմանացի տղա Բրունոն է, որն իր ընտանիքի հետ անհոգ ապրում էր Բեռլինի` իրենց հինգհարկանի գեղեցիկ տանը: Նրա հայրը բարձրաստիճան նացիստական չինովնիկ է։ Մի անգամ Բրունոն գալիս է տուն և պարզում, որ սպասուհի Մարիան իրերը տեղավորում է ճամպրուկի մեջ, քանի որ հոր՝ բարձր պաշտոն ստանձնելու պատճառով ընտանիքը ստիպված է լինում տեղափոխվել Օսվենցիմ: Նոր վայրը Բրունոն չէր հավանում, նա կարոտում էր իր ընկերներին, իր տունը, ցանկանում էր խաղալ իր ընկերների հետ, բայց ոչ այդտեղ: Բրունոն գնում է ուսումնասիրելու տարածքը, որ տեսել էր պատուհանից: Նոր տան հարևանությամբ Բրունոն հայտնաբերում է տարօրինակ ագարակ՝ արտասովոր մարդկանցով: Մարդիկ այստեղ մշտապես գիշերազգեստով են, իսկ վերջիններիս վրա էլ ինչ-որ անհասկանալի թվեր են։ Եվ, չգիտես` ինչու, հին զգեստները մեծ վառարաններում են այրում, ինչի պատճառով ժամանակ առ ժամանակ վառարանային խողովակներից դուրս էին գալիս ծխի ահռելի քուլաներ…

 

 

 


5 գիրք + 5 ֆիլմ. Նարեկ Ամիրխանյան

«Կատուն կին է». կայացավ Լուսանե Ջալալյանի առաջին գրքի շնորհանդեսը

5 ֆիլմ + 5 գիրք [Արեն Մալաքյան]

Ամերիկյան լավագույն վեպ. «Ժամերը» հայերեն թարգմանությամբ

Ինչի՞ մասին է լինելու «Մոխրագույնի 50 երանգների» շարունակությունը

Սթիվեն Քինգի «Թալիսմանը» կէկրանավորեն Սթիվեն Սփիլբերգը և Դաֆեր եղբայրները

5գիրք + 5ֆիլմ. Վահե Խանամիրյան

Արժևորող և մոտիվացնող ուսուցչի որակները. Մելինե Գրիգորյան [հարցազրույց]

5գիրք + 5ֆիլմ. Լիլի Էլբակյան

5գիրք + 5ֆիլմ. Համլետ Մուրադյան

«Գանձերս խզարում են». Սոս Էլբակյան

5գիրք + 5ֆիլմ. Մադոննա Հարությունյան

Մեծերի առաջին հաջողված վեպերը…

10 կարևոր մեջբերում Ջորջ Օրուելի «1984»-ից…

Արցախի հանրային ռադիոն՝ պատերազմի օրերին ու պատերազմից հետո [Պատմում է Անի Մինասյանը]

5 ջերմացնող վեպ՝ այս սառը ձմռան համար