5 պատմական դորամա, որից դժվար կլինի «պոկվել» - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

5 պատմական դորամա, որից դժվար կլինի «պոկվել»

VNews-ն արդեն բազմաթիվ անգամներ անդրադարձել է կորեական մշակույթին ու նրանց դորամաներին: Այս անգամ հերթը պատմական դորամաներինն է, քանի որ դրանք ա) մարդկանց նետում են պատմության գիրկը, բ) հետաքրքիր են, գ) լի են ինտրիգներով ու գաղտնիքներով, դ) ուսուցողական են ու ե) շատ, շատ, շատ սեր ունեն տալու: Ներկայացնում ենք 5 պատմական կորեական դորամա, որ ՎիվառոՆյուզը դիտել, սիրել, իսկ հիմա արդեն խորհուրդ է տալիս իր ընթերցողներին:

1.  “Moon Lovers: Scarlet Heart Ryeo” («Лунные влюблённые – Алые сердца Корё»/ «Լուսնի սիրահարները.Կորյոյի ալ կարմիր սրտերը») 

 Հեռարձակման թիվը՝ 2016թ.

Սերիաների քանակը՝ 20

Դերերում՝ IU,  Լի Ջուն Գի, Կան Հա Նըլ, Բեքհյոն, Նամ Ջու Հյոկ, Ջի Սու

Դորաման հիմնված է չինացի հեղինակ Թոնգ Հուայի «Լուսնի սիրահարները» վեպի վրա և պատմում է մի աղջկա՝ Հե Սուի մասին, որն արևի խավարման ժամանակ պատահաբար ընկնում է ջուրն ու հայտնվում 18-րդ դարում՝ հին Կորյոյի ժամանակաշրջանում: Հե Սուն հանդիպում է ժամանակի 8 արքայազների հետ ու ապրում արկածներով, սպառնալիքներով, սիրով ու գահի համար կռիվներով լի կյանք: Դերասանական խաղն ու սցենարային գիծն այնքան ուժեղ է, որ թվում է ինքդ դեպքերի մի մասն ես: Դոռամայի ընթացքում դուք կերպարների հետ կծիծաղեք, կտխրեք, կմտածեք ու լաց կլինեք:

Դորաման անգլերեն ենթագրերով կարող եք դիտել այստեղ:

Ռուսերեն հնչյունավորմամբ՝ այստեղ (խորհուրդ է տրվում դիտել Softbox-ի հնչյունավորումը): 

2. “Empress Ki”-ն («Императрица Ки»/«Կայսրուհի Կի») 

Հեռարձակման թիվը՝ 2013թ.

Սերիաների քանակը՝ 51

Դերերում՝ Հա Ջի Վոն, Ջի Չան Ուկ, Ջու Ջին Մո

«Կայսրուհի Կի»-ն հիմնված է իրական դեպքերի վրա, որոնք, սակայն, այստեղ մի փոքր ռոմանտիզացված են. դեպքերը զարգանում են Տագոն Թեմուրի կառավարման տարիներին: Արքայական ընտանիքներում միշտ լինում են բախումներ ու թշնամիներ: Այստեղ այդ ամենից շատ կա. թշնամիներ, որոնք փորձում են սպանել երիտասարդ արքայազնին ու ստանալ գահը, հարազատ մարդիկ, որոնք փորձում են թիկունքից հարվածել ու երկու տերությունների մշտական պայքար ու դոմինանտության հասնելու ձգտում: Այս ամենի մեջ հայտնվում է մի կին, որը փրկում է Յուանի կայսրին, ատում, օգնում ու սիրում նրան:Սա դորամա է մի կնոջ մասին, որի շնորհիվ արքայազնը վերածվում է կայսրի: Դերասանների շնորհիվ պատմությունը կդառնա ձեր իրականությունն ու կստիպի «շնչել» իր հետ ու լարված հետևել դեպքերի զարգացմանը:

Դորաման անգլերեն ենթագրերով կարող եք դիտել այստեղ:

Ռուսերեն հնչյունավորմամբ՝ այստեղ

1 2

«Մակաբույծները» սերիալի տեսքով…

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

Կորեական 5 նոր սերիալ, որ կարող եք դիտել այս ամռանը

BTS խումբը վերադարձել է նոր սինգլով, ալբոմով ու աղմուկով

Երաժշտական ամփոփում. Մարտի լավագույն նորույթները

Կորեական 5 սերիալ, որ կթողարկվի ապրիլին

Կորեական դորամաների ամենահիշվող սաունդթրեքերը

Գրեմմի 2019-ի հետաքրքիր լուքերը

Կյանքի գեղեցիկ պահերն ու սերն իլուստրացիաներում

2018թ.-ի 10 լավագույն կորեական սերիալները

Կորեայի մշակույթի օրը Հայաստանում (Լուսանկարներ)

Լավագույն մեջբերումները կորեական սերիալներից

Կորեայի մշակույթի օր Հայաստանում. Կհնչեն քեյ-փոփ և ազգային կատարումներ

EXO խումբը վերադարձել է նոր տեսահոլովակով, ալբոմով ու հաջողություններով

Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխություն 2018. Հաղթողները, լուքերն ու հայլայթները

Կորեերեն հեշտ բառեր, որ կարող եք օգտագործել առօրյայում