5 պատմական սերիալ, որ գուցե դեռ չեք տեսել [մաս 2] - VNews

5 պատմական սերիալ, որ գուցե դեռ չեք տեսել [մաս 2]

83ad23cf03da3f68182c87478e1eac39 - 5 պատմական սերիալ, որ գուցե դեռ չեք տեսել [մաս 2]

Պատմական սերիալները կարողանում են տեղափոխել այն ժամանակահատված, որի մասին միայն կարդացել և լսել ենք և հնարավորություն են տալիս դառնալ պատմական իրադարձությունների մասնակիցը:

Ձեզ ենք ներկայացնում 5 պատմական սերիալ, որ գուցե դեռևս չեք հասցրել նայել և որոնց հիմքում իրական պատմություններ են:

1. «София»/«Սոֆիա»

Այս մինի-սերիալը պատմում է առաջին ռուս արքայի՝ Իվան Ահեղի տատի՝ Սոֆիա Պալեոլոգի մասին: Այն կարողանում է դիտողին տեղափոխել XV դարի Մոսկվա: Բյուզանդական գահի ժառանգ արքայադուստր Սոֆիա Պալեոլոգին, որին դաստիարակել է Հռոմի Պապը, ուղարկում են Մոսկվա և ամուսնացնում Իվան III-ի հետ: Նպատակը մեկն էր՝ Սոֆիայի միջոցով ռուսներին պահել կաթոլիկների ազդեցության տակ, բայց Սոֆիան իսկապես կարողանում է սիրել և նվիրվել Մակվային: Մոսկվան այլևս նրա տունն է, և նա կպայքարի, որ իրեն ընդունեն և սիրեն: Մոսկվան շատ բաներով է պարտական Սոֆիային…

2. «The Hollow Crown»/«Դատարկ թագը»

«Դատարկ թագը» սերիալը Ուիլիամ Շեքսպիրի պատմական գործերի էկրանավորումն է: Հիմքում մի ընտանիքի պատմություն է, որը քաղաքական պատերազմների մի մասն էր դարձել և պայքարում էր իշխանության հասնելու համար: Այստեղ ներկայացվում են 3 առաջնորդների ճակատագրեր: Նրանց ձեռքերով է գրվել մի ողջ պետության պատմություն:

3. «Rome»/«Հռոմ»

Ամեն ինչ սկսվում է այն պահից, երբ Հուլիոս Կեսարին հաջողվում է գրավել Գալլիայի տարածքները: Հիմա նա կվերադառնա Հռոմ, որտեղ նրան չեն սպասում: Բոլորը, անգամ Կեսարի քույրը, վախենում են իրենց առաջնորդի վերադարձից: Նրանք համողված են՝ Հուլիոս Կեսարի վերադարձը կխաթարի նրանց անդորրը: Իսկ ի՞նչ է նրանց սպասվում իրականում…

4. «The Last Kingdom»/«Վերջին թագավորությունը»

Միջնադարյան Անգլիան անընդհատ տուժում է դանիացի վիկինգների հարձակումներից: Նրանք գողանում են, ավիրում, առևանգում մարդկանց և գրավում Անգլիայի տարածքները: Եվ միայն Ուեսսեքս թագավորությունն է կարողանում պայքարել վիքինգների դեմ: Թագավոր Ալֆրեդը կպատերազմի հանուն Բրիտանիայի հողերի: Իսկ Ութրեդը, որը, չնայած անգլիացի լինելուն, դաստիարակվել է դանիացիների կողմից, դժվար ընտրության առջև կկանգնի:

5. «The Crown»/«Թագը»

Էլիզաբեթ 2-րդ-ի հայրը մահանում է: Գահը ժառանգում է երիտասարդ, անփորձ և ոչ այնքան ուժեղ Էլիզաբեթը: Պատասխանատվությունը, հոր և պետության հանդեպ ունեցած մեծ սերը օգնում են թագուհուն ուժեղ լինել և ոտքի կանգնեցնել թագավորությունը: Սերիալը պատմում է թագուհու և Ֆիլիպ արքայազնի, նրա ընտանիքի և թագավորելու տարիների մասին: Հիշեցնենք նաև, որ սերիալի սերիալի 4-րդ եթերաշրջանի նկարահանումները կսկվեն տարվա վերջին, իսկ 3-րդ եթերաշրջանի պրեմիերան կկայանա մինչև 2019 թ.-ի վերջը:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Տես նաև՝

5 պատմական սերիալ, որ գուցե դեռ չեք տեսել

 

 

 


Ի՞նչ դիտել տանը. ամառային մթնոլորտով ֆիլմեր, որոնք դուք հնարավոր է դեռ չեք տեսել

Կինո՝ կյանքի հիմքով. «Պատանդները»

Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում Հայաստանում կամ ինչպես կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը նկարեց իր առաջին ֆիլմը

10 ամենաթանկ ֆիլմերը

Ինչ դիտել տանը. եռակի օսկարակիր Ֆրենսիս ՄքԴորմանդի ֆիլմերից, որոնք գուցե չեք տեսել

Մայիսին թողարկվելիք 10 լավագույն ֆիլմերը՝ ըստ BBC-ի

Օսկար 2021. քոչվորների տրիումֆը

Իսպանական 5 հեռուստաշոու, որոնք հաստատ արժե դիտել

BAFTA 2021. առաջին օրվա հաղթողները

5 ֆիլմ + 5 գիրք [Արեն Մալաքյան]

Ինչու՞ է Ռեգե Ժան֊Փեյջը հեռացել «Bridgerton»-ից

5 լավ սերիալ՝ ամենատարբեր մամաների մասին

Առաջիկա շաբաթվա կինոպրեմիերաները

93-րդ Օսկարը. ինչպիսին է լինելու տարվա կարևորագույն (մի փոքր տարօրինակ) կինոմրցանակաբաշխությունը

Արցախի մասին պատմող ֆիլմն արդեն երևանյան կինոթատրոններում է

ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի նոմինանտների թվում են Դեյվիդ Ֆինչերը, Զաք Բրաֆը և այլոք