5 պատմական սերիալ, որ գուցե դեռ չեք տեսել - VNews

5 պատմական սերիալ, որ գուցե դեռ չեք տեսել

TU 302 0107 e1511901327858 - 5 պատմական սերիալ, որ գուցե դեռ չեք տեսել

Թագուհիներ, թագավորներ, պատերազմներ, ինտրիգներ և դժվարություններ, որոնց արդյունքում նրանք կդառնան ուժեղ, հզոր և իսկական առաջնորդներ: Ձեզ ենք ներկայացնում 5 պատմական սերիալ, որ գուցե դեռևս չեք հասցրել նայել:

1. «Reign»/ «Թագավորություն»

1557 թ. Շոտլանդիայի թագուհի Մարիային մանկուց պահում են մենաստանում:  Գալիս է կյանք վերադառնալու ժամանակը: Թագուհուն ամուսնցնում են արքայազն Ֆրանցիսկի հետ: Ֆրանսիայի արքայազնը ամուսնանում է միայն Շոտլանդիայի հետ բարեկամական հարաբերություններ ունենալու և Ֆրանսիայի թագավորությունն ավելի ամուր դարձնելու նպատակով, իսկ Մարիա՜ն… Մարիան սիրահարվում է: Այստեղ Մարիային սպասում են ինտրիգներ, նոր կյանք և սե՜ր, մեծ սեր: Սերիալը Ֆրանսիայի, Շոտլանդիայի և Անգլիայի պատմությամբ հետաքրքրվածների և գեղեցիկ երեկոներ փնտրողների համար է:

2. «The Tudors»/ «Թյուդորներ»

Սերիալ, որտեղ կարելի է իմանալ ամեն ինչ Թյուդորների դինաստիայի մասին: Թագավոր Հենրի VIII-ի արարքները հակասում էին այն ժամանակվա Անգլիայում սահմանված բոլոր կանոններին: Ամուսնացած թագավորը, որը շատ ու շատ սիրուհիներ ուներ բայց մտադրություն էլ չուներ բաժանվել կնոջից՝ Քեթրինից, սիրահարվում է Աննա Բոլեյնին: Սիրուց խելագարված թագավորը բաժանվում է Քեթրինից՝ հարվածի տակ է դնելով և՛ Անգլիան, և՛ եկեղեցու հետ ունեցած հարաբերությունները: Սերիալ, որտեղ այնքա՜ն կիրք կա:

3. «The Borgias»/ «Բորջիա»

XV դարի վերջին Հռոմի Պապի ձեռքում անհավանական ուժ ե հայտնվում: Եկեղեցին, որը բարի համբավ ուներ, այլևս ասոցացվում է միայն կոռուպցիայի հետ: 1492 թ.-ին պապ է դառնում Բորջիա ընտանիքից Ռոդրիգոն՝ Ալեքսանդր VI-ը: Նա է դառնում ամենամեծ թելադրող ուժը: Նոր պապը կարող էր թագադրել և գահազրկել թագավորներին, փոխել թագավորությունների ճակատագրերը: Բորջիա ընտանիքը հաստատ պատմության ամենալավ օրինակը չէ…

4. «Екатерина»/ «Եկատերինա»

1745 թ. կայսրուհի Ելիզավետա Պետրովնան չի կարողանում երեխա ունենալ և գահը ժառանգում է Պետրոս III-ը, որը «չէր փայլում» մտավոր կարողություններով: Ելիզավետան որոշում է ամուսնացնել Պետրոսին՝ գահը նրա երեխային փոխանցելու նպատակով: Նրան ամուսնացնում են Սոֆիա Ֆրեդերիկայի հետ, որն էլ պետք է դառնար Եկատերինա: Աղջնակը, որը եկել էր մեծ սիրո և երազանքների հետևից, շատ դժվարություններ տեսնելուց հետո դառնում է իսկական առաջնորդ, որը կանի ամեն բան իր երեխաներին և գահը պաշտպանելու համար: Արդյո՞ք Եկատերինան, որն անվերջ սեր էր փնտրում երջանիկ կլինի…

5. «Victoria»/ «Վիկտորիա»

Պահանջկոտ ու քմահաճ Վիկտորիայի առաջին քայլերից մինչև արքայազն Ալբերտի հետ ամուսնությունը… Սերիալը պատմում է Վիկտորիայի թագավորելու տարիների մասին: Կրքոտ և խոհեմ թագուհին երկար ճանապարհ պիտի անցնի, որից հետո պետք է դառնա ուժի և կայունության խորհրդանիշներից մեկը:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


Իսպանական 5 հեռուստաշոու, որոնք հաստատ արժե դիտել

5 լավ սերիալ՝ ամենատարբեր մամաների մասին

Տարվա լավագույն սերիալները. «Ոսկե գլոբուս»

5 անգլիական դետեկտիվ ցուրտ ձմռան երեկոների համար

Թույն սերիալներ. իմ անձնական թոփ 5-ը

Հասարակ քաղաքացուց՝ երկրի ղեկավար [3 ֆիլմ, սերիալ]

3 ՖԱՆՏԱՍՏԻԿ սերիալ՝ ֆանտաստիկա ժանրում

նոր ԻՍՊԱՆԱԿԱՆ սերիալ ԿԱՆԱՆՑ, սիրո ու սեքսի մասին [Վալերիա]

5 հին ու նոր ռուսական սերիալ

5+1 «բրուտալ» սերիալ ուժեղ տղաների մասին…

5 սերիալ թեթև ու լավ տրամադրության համար

5 թույն սերիալ, որոնց ուղեկցությամբ ժամանակը կանցնի աննկատ

Շատ ավելի լարված քան «La casa de papel»-ը. 5 սերիալ

Ովքե՞ր են «La casa de papel»-ի դերասանները…

Quiz. թե բժշկական սերիալները քո տարերքն են…

Նոր սերիալներ. 2020