5 պատմվածք հայ ժամանակակից գրողներից, որ արժե կարդալ - VNews

5 պատմվածք հայ ժամանակակից գրողներից, որ արժե կարդալ

Շատերը պնդում են, որ ժամանակակից հայ գրականություն չկա: Հենց այդ մարդկանց համար (ու նաև բոլոր նրանց համար, ովքեր գիտեն, որ ժամանակակից հայ գրականությունը բավական հարուստ է ու գունեղ) պատրաստել ենք այս հոդվածը ու առաջարկում ենք կարդալ այս 5 հայ հեղինակների պատմվածքները ու բացահայտել այն գույները, որ ունի մեր օրերի հայ գրականությունը:

1. Գրիգ. Հիսուսի կատուն

Ես հինգ կամ վեցերորդ դասարանի աշակերտ էի, երբ մասնակից եղա այս պատմությանը: Դասղեկը և աղջիկները դասարանում չէին, տղաները խմբվել էին նստարաններից մեկի մոտ, ծիծաղում էին: Պարզելու համար, թե ինչն է նրանց զվարճացրել, մոտեցա և խմբի կենտրոնում տեսա Նարեկին, որը շոյում էր կիսաբաց պայուսակից վախվորած նայող մոխրագույն կատվին:
– Ի՞նչ է եղել,- հարցրի ոգևորված:
– Նարեկին խաբել, վրան կատու են ծախել,- պատասխանեց Տիգրանը, որի աչքերը շատ ծիծաղելուց արցունքոտվել, վարդագույն էին դարձել:
– Ինձ չե՛ն խաբել,- ասաց Նարեկը:
– Ով գիտի աղբանոցից են գտել,- շարունակեց Տիգրանը,- ասել են՝ իբր Հիսուսի կատուն է, հավատացել է:
– Չե՛ն խաբել, ինձ չե՛ն խաբել, կատվի էդպիսի տեսակ կա՛, շատ հազվադեպ պատահող տեսակ է, անունն էլ Հիսուսի կատու է, որովհետև չի սուզվում, ջրի վրայով քայլել է կարողանում,- աչքերը արագ-արագ թարթելով՝ նորից խոսեց:

Շարունակությունը՝ այստեղ:

2. Արամ Պաչյան. Թափանցիկ շշեր

Ինչու՞ են, մարդիկ օղի խմում:
Խմում են, որ աշխարհի բոլոր երեխաները լաց լինեն:
խմում են, որ թթու վարունգ ուտեն:
խմում են, որ մեռածներին ու աստծուն հիշեն:
խմում են, որ խմեն:
խմում են, որ մարդ սպանեն:
խմում են, որ սիրեն
խմում են, որ ծեծեն:
խմում են, որ մոռանան:
խմում են, որ ապրեն:

Հայրիկը խմում է, որովհետեւ չի կարողանում չխմել:
Մայրս գդալով ապուրի մեջ ճզմում է դեղահաբը: Դաստակի շարժումը սահուն է, արագ: Հիմա հայրիկը շվշվացնելով զուգարանից դուրս կգա ու սովածությունից դողդողացող ձեռքերով կհամտեսի հավով ապուրը, որի մեջ լուծվել է  իմ ու մայրիկի գաղտնիքը:  Հացը  բկիս  է կանգնել: Նա արագ վերջացնում է ապուրը, սառույցով ջուր է խմում, գնում սենյակ: Ես մտածում եմ, միգուցե նա մահանա, դեղահաբը ազդի արյան շրջանառության վրա, սիրտը պայթի: Մեղքս գալիս է: Անցնում են րոպեներ: Հայրս անհանգիստ է…

Շարունակությունը՝ այստեղ:

1 2

Նար-Դոս [Կապը կտրած կինը] հեքիաթ այն մասին, որ կարմիր կովն իր կաշին չի փոխում

Փաստեր Արամ Պաչյանի մասին, Արամ Պաչյանի կյանքից

QUIZ. Ժամանակակից արձակ

Արամ Պաչյան. «Օրագիրը սեփական ես-ի դեմ ապստամբելու վերջին փորձն է»…

Արամ Պաչյանն ասում է…

հողեղեն արև [պատմվածք]

Սաադիի վերջին գարունը [Ավ․ Իսահակյան]

Ավ․ Իսահակյան [Լիլիթ] հրեական առասպել

Րաֆֆի [Կուսագրություն]

Ավետարան ըստ Հավլաբարի [Աղասի Այվազյան]

Մաճառ Անդոն ու սերը

…Եվ այդ շուրթերը, աչքերը կանաչ [Սելինջեր]

«Հիսուսի կատվից» մինչև «…Կատուների քաղաք». Գրիգը պատմում է վերջին գրքի մասին

Ի՞նչ կարդալ մայիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Գուրգեն Խանջյան [Հայրը]

Ես Լևոն Շահնուրն եմ…