fbpx

Լրացուցիչ

5 ռոմանտիկ և ուրախ սերիալ

Այսօր մենք սերիալների սիրահարների համար ևս մեկ ցանկ ենք կազմել: Այս ցանկը դուր կգա հատկապես ռոմանտիկ, թեթև և ուրախ պատմություններ սիրող մարդկանց, ովքեր վստահ են՝ ամեն ինչի հիմքում սերն է, ամեն ինչից կարևորը, ամեն ինչի շարժիչ ուժը, ամենից գեղեցիկն ու զորեղը և որ ամեն ինչին համ ու հոտ է տալիս հումորն ու թեթևությունը:

1. Օտարականը / Чужестранка / Outlander. 2014…

ռեժ.՝ Մետին Հուսեյն, Աննա Ֆերսթեր, Բրայան Քելի ևն

դերերում՝ Կատրինա Բալֆ, Սեմ Հյուեն, Դանկան Լակրուա, Թոբայաս Մենզիս ևն

Սյուժեի կենտրոնում Քլեր Ռենդալի կյանքն է, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ որպես բուժքույր ծառայում է անգլիական բանակում։ Անբացատրելի պատճառով երիտասարդ կինը 1945 թվականից տեղափոխվում է 1743 թվակական, երբ երկրում քաղաքացիական պատերազմ էր։ Քլերը հանդիպում է վիրավոր շոտլանդացի Ջեյմի Ֆրեյզերին և ստիպված սկսում է նոր կյանք՝ նոր կանոններով: Անցյալում գոյատևելու համար Քլերը ստիպված է ամուսնանալ Ջեյմիի հետ…

Սերիալը կարող եք դիտել այստեղ

2. Ժամանակակից ընտանիքը / Американская семейка / Modern Family 2009…

ռեժ.՝ Գեյլ Մանկուսո, Մայքլ Ալան Սպիլլեր, Ջեյսոն Ուայներ ևն

դերերում՝ Էդ Օ”Նիլ, Սոֆիա Վերգարա, Թայ Բուրել, Ջուլի Բոուել, ևն

Սերիալը պատմում է մեծ ամերիկյան ընտանիքի մասին, որի տարբեր անդամներ տարբեր կյանք, նախասիրություններ, խենթություններ և սեփական ընտանիքներն ունեն: Ընտանիքի հայրն ամուսացել է կոլուբիացի գեղեցկուհի Գլորիայի հետ, որը որդի ունի, դուստրն իր սեփական մեծ ընտանիքն ունի՝ ամուսին, երեխաներ, իսկ որդին հոմոսեքսուալիստ է և ամուսնացած է: Նրանք փոքրիկ դուստր ունեն: Մի խոսքով հումորային, գունեղ, ուրախ, ջերմ ու սիրվող սերիալ, որի ամեն մի հերոս ձեզ կստիպի ծիծաղել, սիրել կյանքն ու ձեր սեփական ընտանիքը:

Սերիալը կարող եք դիտել այստեղ:

3. Ինչպես եմ հանդիպել ձեր մայրիկին/ Как я встретил вашу маму / How I Met Your Mother. 2005-2014

ռեժ.՝ Պամելա Ֆրայման, Ռոբ Գրինբերգ, Մայքլ Ջի Շի ևն

դերերում՝ Ջոշ Ռեդնոր, Նիլ Փատրիկ Հարիս, Կոբի Սմոլդերս, Ջեյսոն Սիգել, Էլիսոն Հենիգեն, Քրիսթին Միլիոտի ևն

Այս կատակերգությունը պատմում է Թեդի և այն մասին, թե ինչպես է նա գտել իր երեխաների մորը: Սերիալի բոլոր եթերաշրջանների ընթացքում Թեդը պատմում է իր երեխաներին, թե ինչպես է գտել սիրելիին: Ուրախ և զվարճալի պատմություններ, սեր, հիասթափություններ, միություններ, բաժանումներ. մի խոսքով ընկերների պատմություններ, որոնք մեկ ամբողջություն են կազմում, ջերմացնում մեր երեկոներն ու ուրախացնում: Սերիալ, որ արժե դիտել թեթև և ուրախ ժամանակ ունենալու համար:

Սերիալը կարող եք դիտել այստեղ:

4. Բեվերլի-Հիլզ 90210. նոր սերունդ/ Беверли-Хиллз 90210: Новое поколение / 90210 . 2008-2013

ռեժ.՝ Սթուարդ Գիլարդ, Հարի Սինկլեր, Վենդի Ստանցլեր ևն

դերերում՝ Շինեյ Գրայմս – Բիչ, Տրիստան Ուայլդս, ԱննաԼին Մաքկորդ, Ջեսիկա Սթրոուպ

սերիալ

Այս սերիալը 90-ականների շատ հայտնի համանուն սերիալի ռեմեյքն է: Այն պատմում է «Բեվերլի-Հիլզ, 90210» ավագ դպրոցի աշակերտների կյանքի մասին. սեր, ընկերություն, թշնամանք, ինտրիգներ, կիրք, գաղտնիքներ, գեղեցիկ կերպարներ. մի խոսքով՝ սերիալ, որ հաստատ արժե նայել:
Հարի Ուիլսոնը ընտանիքով տեղափոխվում է Լոս Անջելես: Նրա երեխաները՝ որդին ու դուստրը, սկսում են դպրոց գնալ, որտեղ ամենատարբեր ազգերի, ռասաների և սոցիալական կարգավիճակ ունեցող ընտանիքների երեխաներ են: Ինչպե՞ս լեզու կգտնեն իրար մեջ այսքան տարբեր մարդիկ, ինչե՞ր են սպասվում նրանց և մեզ՝ դիտողներիս:

Սերիալը կարող եք դիտել այստեղ:

5. Անամոթները / Бесстыдники / Shameless. 2011…

Ռեժ.՝ Մարկ Մայլոդ, Քրիսթոֆեր Չուլակ, Էնթոնի Հեմինգուեյ ևն

դերերում՝ Էմի Ռոսամ, Ուիլիամ Հ. Մեյսի, Շանոլա Հեմփթոն, Սթիվ Հոուի ևն

Бесстыдники

Բրիտանական սերիալի ամերիկյան ռեմեքն է սա: Այն պատմում է դժվար ապրող մի մեծ ընտանիքի մասին: Ընտանիքի հայրը հարբեցող է և թմրամոլ, նա 6 երեխա ունի, որոնք ինքնուրույն փորձում են հաղթահարեն դժվարությունները և սովորում են գոյատևել ինքնուրույն այս բարդ աշխարհում: Չնայած բարդ և դաժան թվացող սյուժեին՝ սերիալն իրականում թեթև և ուրախ է՝ խորը, նուրբ, հուզող ենթաշերտերով:

Սերիալը կարող եք դիտել այստեղ

Աղբյուրներ՝ www.kinopoisk.ru, IMDb, Wikipedia, Gidonline.club


Մոնիկա Բելուչին կնկարահանվի նոր մինի-սերիալում

“Homeland” հեռուստասերիալը կեզրափակվի 8-րդ եթերաշրջանով

Դարեն Արոնոֆսկին այս անգամ պրոդյուսերի կարգավիճակում է

Դիտել հունիսին. 5 սերիալ

Մեգան Մարքլի մասնակցությամբ 5 լավագույն ֆիլմերը

«Հանճարը» սերիալի 2-րդ եթերաշրջանը նվիրված է Պաբլո Պիկասոյին

Westworld. 15 փաստ

10 սերիալ սերիալասերների համար

5 սերիալ, որոնք էկրանավորվել են հայտնի գրքերի հիման վրա

Կանանց կյանքը. 5 հեռուստասերիալ. մաս 2

Եթե «Գահերի խաղի» կերպարները Disney-ի հերոսներ լինեին…

5 հետաքրքիր ռուսական հեռուստասերիալներ

5 սերիալ Netflix-ից. մաս 2

Բրազիլիական նոր հեռուստասերիալներ, որոնք ոչնչով չեն զիջում «Կլոնին»

Netflix-ը թողարկել է իր նոր միստիկ սերիալի թրեյլերը

Թշնամանք. Բեթի և Ջոան. մինի սերիալ, որ արժե դիտել