5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով - VNews

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

Երբեմն հաճելի է տեսնել ֆիլմեր, սերիալներ, որտեղ սպիտակ ձիով արքայազնը փրկում է վտանգի մեջ գտնվող արքայադստերը… բայց ոչ միշտ: Երբեմն կարիք ենք ունենում դիտելու այնպիսի աշխատանքներ, որոնք կարող են ևս մեկ անգամ ցույց տալ, որ իգական սեռի ներկայացուցիչներն էլ նույնքան ուժեղ են, և որ նրանք նույնպես կարող են պաշտպանել ինքներն իրենց: VNews-ն առաջարկում է 5 սերիալ, որտեղ կանայք ուրիշ մեկի փրկության կարիքը չունեն. նրանք փրկում են ինքներն իրենց…

1. Ալիաս Գրեյս | Alias Grace

Դերերում՝ Սառա Գադոն, Ռեբեկա Լիդիարդ, Աննա Փեքուին

Սերիաների քանակը՝ 6 սերիա

Netflix-ի այս մինիսերիալը նկարահանվել է հեղինակ Մարգըրեթ Աթվուդի համանուն նովելի հիման վրա: Այն իռլանդացի փախստական Գրեյս Մարքսի մասին է, որին մեղադրում են իր գործատուի սպանության մեջ: Որպես հայտնի «մարդասպան» կնքված Գրեյսը դատապարտվում է ցմահ բանտարկության, սակայն եթե հոգեբան Սայմոն Ջորդանը կարողանա հասկանալ, թե ինչ է կատարվել իրականում, ապա գուցե պարզվի որ Գրեյսը հոգեկան խնդիրներ ունի: Գրեյսի կերպարը բարդ, սեփական խնդիրներով ու հրեշներով մի փախստական կնոջ կերպար է, որը պատրաստ է անել ամեն բան ինքն իրեն փրկելու համար:

2. Փնտրի՛ր WWW | WWW Search

Դերերում՝ Իմ Սու Ջոնգ, Լի Դա Հի, Չոն Հյե Ջին

Սերիաների քանակը՝ 16 սերիա

Հարավկորեական այս սերիալը պատմում է 3 ուժեղ, անկախ ու հաջողակ կանանց մասին, որոնք անում են ամեն ինչ աշխատանքում հաջողության հասնելու համար: Նրանք աշխատում են երկու հակառակորդ վեբ պորտալներում, որոնք առաջատարներն են Կորեայում: Ունենալով իրենց տարբերությունները, տարօրինակ հոբիները, սեփական կարծիքն ու հակամարտությունները՝ Թամին, Սքարլետն ու ԳեՔյոն չեն դադարում ընկերներ լինել ու չնայած այդ ամենին կարողանում են ամենադժվար պահերին փրկել ինքներն իրենց ու միմյանց: Նրանք միևնույն ժամանակ պայքարում են և՛ իրենց ներսում եղած կոնֆլիկտների, և՛ իրենցից դուրս գոյություն ունեցող աշխարհի խնդիրների ու բարդ առաջադրանքների դեմ՝ ընթացքում փորձելով նաև սեր ու ծիծաղ գտնել:

Կորեական սերիալների աշխարհը նման ուժեղ կանանց կերպարների կարիքն իսկապես ունի:

5 ֆիլմ՝ Սալմա Հայեկի մասնակցությամբ

5 ֆիլմ այն մասին, որ կյանքը հիասքանչ է

5 ֆիլմ բիզնես-մտածողության և հաջողության մասին

5 նոր, հայկական ֆիլմ հաղթանակների մասին

3 ՖԱՆՏԱՍՏԻԿ սերիալ՝ ֆանտաստիկա ժանրում

նոր ԻՍՊԱՆԱԿԱՆ սերիալ ԿԱՆԱՆՑ, սիրո ու սեքսի մասին [Վալերիա]

5 սերիալ ամենատարբեր մամաների մասին։

5 հին ու նոր ռուսական սերիալ

5+1 «բրուտալ» սերիալ ուժեղ տղաների մասին…

5 սերիալ թեթև ու լավ տրամադրության համար

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. բրիտանական «Վերա Դրեյքը»

5 թույն սերիալ, որոնց ուղեկցությամբ ժամանակը կանցնի աննկատ

Շատ ավելի լարված քան «La casa de papel»-ը. 5 սերիալ

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Փոքր գաղտնիքներ»

ֆիլմեր տխուր սիրո մասին… իրական սիրո մասին

5 ֆիլմ Երվանդ Մանարյանից ու նրա մասնակցությամբ