5 սերիալ լրագրողների ու լրատվության մասին - VNews

5 սերիալ լրագրողների ու լրատվության մասին

lragrooooox - 5 սերիալ լրագրողների ու լրատվության մասին

Այս անգամ առանձնացրել ենք սերիալներ, որոնք պատմում են լրագրության ու լրագրողների մասին։ Ինչպիսի՞ն է կյանքը ուղիղ եթերում՝ ստորև։

The Newsroom

the newsroom 1 960x540 - 5 սերիալ լրագրողների ու լրատվության մասին

Սերիալը պատմում է նյույորքյան «Atlantis Cable News» հորինված հեռուստաալիքի լրատվական բաժնի մասին, որը առաջատար դիրքեր ունի ողջ ամերիկյան լրատվականների շրջանակներում։ Սերիալում կարող եք տեսնել լրատվական բաժնի աշխատանքը՝ ներսից, ինչպես են ընտրվում հետաքրքիր ու կարևոր թեմաներն ու ինչպես են դրանք մշակվում, ինչ անհամաձայնություններ են առաջանում ղեկավարության հետ… այստեղ աշխատակիցները ջանք չեն խնայում հավաստի տեղեկությունը վայրկյան առաջ ստանալու ու հեռուստադիտողին փոխանցելու համար։ Ֆիլմի գլխավոր հերոսն է «Երեկոյան նորություններ»-ի հաղորդավար ՈՒիլ ՄակԷվոյը, որը ԱՄՆ-ի ամենահյտնի մեդիադեմքերից է, բացի բարդ աշխատանքային հարաբերություններից ֆիլմում նկարագրվում է նաև նրա անձնական հարաբերությունները պրոդյուսերի հետ, որը նրա նախկին հարսնացուն էր։

The Morning Show

3 d 850 - 5 սերիալ լրագրողների ու լրատվության մասին

«The Morning Show»-ի կենտրոնում են առավոտյան հեռուստաշոուի ինտրիգներն ու անդրկուլիսները, որոնց կրքերը թեժացավ սեռական ոտնձգությունների հետ կապված սկանդալի ֆոնին, երբ Կարելի կերպարը, որին էլ մեղադրում էին սեռախան ոտնձգությունների մեջ, լքեց առավոտյան ծրագիրը՝ իր տեղը զիջելով նորեկ, անհայտ լրագրողի: Գլխավոր դերերում են «Էմմի»-ի դափնեկիրներ Ջենիֆեր Էնիսթոնը եւ Սթիվ Կարելը եւ «Օսկարի» դափնեկիր Ռիզ Ուիզերսփունը: Սերիալի հեղինակներն են Քերի Էրինը և Միմի Լեդերը: Էնիսթոնը եւ Ուիզերպունը, որոնք արդեն աշխատել են իրար հետ «Ընկերներ» սերիալի ժամանակ, համապրոդյուսերներ են:

Sharp Objects

1588852215 1 - 5 սերիալ լրագրողների ու լրատվության մասին

Գլխավոր հերոսուհին անհաջողակ լրագրող Կամիլան է, որն արդեն վաղուց է ինչ համակերպվել է իր անհետաքրքիր և միապաղաղ կյանքի հետ: Կամիլայի խմբագիրը, սակայն, շատ է սիրում նրան և ցանկանում է դուրս բերել  վերջինիս այդ ճահիճից:
Հերոսուհու ծննդավայրում՝ Միսսուրի նահանգում երիտասարդ աղջիկները տարօրինակ կերպով անհետանում են, իսկ ավելի ուշ նրանց մահացած են գտնում: Խմբագիրը հանձնարարում է Կամիլային վերադառնալ Միսսուրի և փորձել պարզել հանցագործությունների մանրամասները ու դրանք հիմք ընդունելով մի քանի աղմկահարույց նյութ գրել: Խմբագիրը կարծում է, որ միայն անցյալի հետ հաշիվներ մաքրելուց հետո Կամիլան կկարողանա լիարժեք կյանքով ապրել:

Good Girls Revolt

ppp 960x539 - 5 սերիալ լրագրողների ու լրատվության մասին

Այս հեռուստասերիալի իրադարձությունները մեզ տեղափոխում են նախորդ դարի 60-70-ականներ: Հերոսուհիները լրագրողներ են, սակայն այնտեղ, որտեղ նրանք են աշխատում կանանց թույլ չի տրվում հոդվածներ գրել: Կանանցից յուրաքանչյուրն աշխատում է մի տղամարդու հետ, որին էլ օգնում է, ապահովում անհրաժեշտ տեղեկատվությամբ: Այդուհանդերձ, կանայք ուզում են գրել սեփական հոդվածներն ու չաշխատել տղամարդկանց ստվերի տակ, արդյունքում հերոսուհիները ընդվզում են…

The Hour

70203479 - 5 սերիալ լրագրողների ու լրատվության մասին

Լուրերի ծրագրի պրոդյուսեր է նշանակվում Բել Ռոուլին, հաղորդումների գաղափարը մշակում է պարծենկոտ լրագրող Ֆրեդերիկ Լայոնը, իսկ ծրագիրը վարելու համար հրավիրում են հայտնի ու հարգված Հեկտոր Մեդենին: Շոուի սյուժեն կապված է 1950-ական թվականներին տեղի ունեցած պատմական իրադարձությունների հետ. Խորհրդային Միությունը ճնշում է Բուդապեշտի ապստամբությունը, Եգիպտոսում սկսվում է Սուեզի ճգնաժամը:

Լարված մթնոլորտ, մութ իրադարձություններ, անձնական ողբերգություններ, «վերևից» ճնշում` ամեն ինչ միահյուսվում է «Ժամի» սյուժեում, հաղորդելով այն մասին, թե 1950-ական թվականներին ինչ դժվար է եղել հաղորդել արդիական քաղաքականության մասին: Այդ ժամանակ քաղաքական շատ գործիչներ ու BBC-ի ղեկավարները հետևում էին, որպեսզի աշխարհում տեղի ունեցող նորությունները ուղիղ եթերով չհեռարձակվեն, հեռուստալրագրողներին արգելված էր ուղիղ ձևով քննարկել տվյալ պահի պատերազմական իրադարձությունները և քննադատել բրիտանական կառավարությանը, վարչապետին ու խորհրդարանին: Իրադրությունը բարդանում է նրանով, որ ծրագրով սկսում է հետաքրքրվել «ՄԻ6» գաղտնի ծառայությունը, կասկածելով, որ BBC-ում աշխատում է «սովետական լրտես»…

 


Ի՞նչ լավ սերիալներ թողարկվեցին 2020-ին. [10 սերիալ]

Սթիվեն Քինգի «Թալիսմանը» կէկրանավորեն Սթիվեն Սփիլբերգը և Դաֆեր եղբայրները

5 սերիալ կանանց մասին, կանանց համար

Better Call Saul-ի վերջին եթերաշրջանը հետաձգվել է

Netflix-ը թողարկում է անիմե-սերիալ «Տերմինատորի» մոտիվներով

The Handmaid’s Tale-ի 4-րդ եթերաշրջանի թիզերը

Առանց երազանքի տղամարդու…

Նոր ու լավ դետեկտիվ սերիալներ…

Ապստամբ թագուհին. ինչու՞ է Աննա Բոլեյնի դերը կերտում սևամորթ դերասանուհի

Աննա Բոլեյնի մասին պատմող նոր սերիալում գլխավոր դերը կմարմնավորի սևամորթ դերասանուհի

5 սերիալ՝ սիրո տոներին ընդառաջ [միայնակների համար]

Ի՞նչ կլինի Սամանտայի կերպարի հետ «Sex and the City»-ի շարունակության մեջ

«The Last of Us» սերիալում գլխավոր դերերը կկերտեն «G.O.T»-ի աստղերը

Ռուսական արտադրության նոր սերիալ. «Я не шучу»

Աննա Մելիքյանի «Քնքշանք»-ը…

Peaky Blinders-ը կավարտվի 6-րդ եթերաշրջանով